Միջադեպ «Ընտանեկան բռնության օրինագծի» քննարկման ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Միջադեպ «Ընտանեկան բռնության օրինագծի» քննարկման ժամանակ

19:34 09.10.2017

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի հանրային քննարկման ժամանակ միջադեպ գրանցվեց: Քննարկման սկզբում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեցին օրենքի կարևորության և անհրաժեշտության մասին, իսկ քննչական ծառայության ներկայացուցիչը ներկայացրեց վիճակագրական տվյալներ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ: Ըստ քննարկման կանոնների և ժամանակի սղության պատճառով հայտարարվեց, որ քննարկման մասնակիցներին ելույթի հնարավորություն չի տրվելու և նրանք պետք է հարցեր ուղղեն, սակայն այս ֆորմատը քննարկման եկածների մեծ մասին, մեղմ ասած, դուր չեկավ և տևական ժամանակ դահլիճում խառնաշփոթ էր տիրում: Բոլորը բղավում էին՝ փորձելով իրենց ձայնը լսելի դարձնել: Քննարկման մասնակիցները փորձում էին պարզաբանում պահանջել և ելույթի իրավունք ստանալ: Նրանք բացականչում էին, որ օրենքը թերի և անընդունելի է: Իրավիճակը հանդարտվեց: Կողմերը համաձայնության եկան,  ելույթի հնարավորություն տրվեց ընդդիմադիր կողմից 4 հոգու՝ 2.5-3ր տևողությամբ, սակայն Հայկ Նահապետյանը որոշեց, որ խոսելու է միայն ինքը՝ 12ր: Նրա ելույթից հետո, երբ արդարադատության փոխնախարարը պատասխանեց բարձրացված հարցերին և քննարկումը պետք է շարունակություն ստանար, ընդդիմադիր կողմից ևս մեկը որոշեց խոսել՝ առանց ստանալու մոդերատորի թույլտվությունը, նա մոտեցավ ամբիոնին և սկսեց խոսել: Նրա բարձրախոսն անջատեցին և դահլիճում կրկին խառնաշփոթ ստեղծվեց: Նախարար Դավիթ Հարությունյանը և ՄԻՊ Արման Թաթոյանը լքեցին նիստերի դահլիճը, իսկ քննարկումը որպես այդպիսին՝ չկայացավ: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ

09:20 12.05.2025

AFP. Նիգերիայում հրազենային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ

Նիգերիայի կենտրոնական Բենուե նահանգում զինված հարձակումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կարմիր խաչին։ Գործակալության տվյալներով՝ դրանք առանձին միջադեպեր են, որոնք տեղի են ունեցել շաբաթ օրը չորս գյուղերում։ «Տեղական հաղորդագրությունները հաստատում են, որ առնվազն 23 մարդ է զոհվել տարբեր հարձակումների հետևանքով»,- ասել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցիչ Էնթոնի […] ...

Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Պաղեստինի բնակչությանը

09:10 12.05.2025

Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի Պաղեստինի բնակչությանը

Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրում պաղեստինյան տարածքների խաղաղ բնակչությանը։ Այս մասին Ռամալլահում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, փոխանցում է DPA գործակալությունը։ Միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն պարենային օգնության, ջրամատակարարման, առողջապահության և ժամանակավոր կացարանների կառուցման համար։ Այսպիսով, Գերմանիան կդառնա պաղեստինյան տարածքների […] ...

Զիմբաբվեի նախագահը Ռուսաստան կատարած իր այցը հաջող և արդյունավետ է անվանել

09:00 12.05.2025

Զիմբաբվեի նախագահը Ռուսաստան կատարած իր այցը հաջող և արդյունավետ է անվանել

Զիմբաբվեի Հանրապետության նախագահ Էմերսոն Մնանգագվան իր այցը Ռուսաստան և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները հաջող և արդյունավետ է որակել։ Այս մասին նա հայտարարել է պետական ​​ZBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ, որ այս այցը հաջող և արդյունավետ էր, քանի որ մենք կարողացանք Վլադիմիր Պուտինի հետ քննարկել այն կարիքները, որոնք ունեն զիմբաբվեցիները, և որոնք, կարծում […] ...

Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցությունները

08:50 12.05.2025

Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցությունները

Ռուսաստանի նախաձեռնությամբ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կլինի երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի քննարկման թեմաներից մեկը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ չի բացառում իրական զինադադարի ձեռքբերումը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լուրջ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 12.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

08:30 12.05.2025

ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...

BACK_TO_TOP