19:50 09.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ Օ՛Սալիվանին:
Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում «Այբ» կրթական հիմնադրամի ու ծրագրի միջազգային գործընկեր Քեմբրիջի համալսարանի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի միջև համագործակցությունը: Հանրապետության Նախագահի համոզմամբ՝ այդ համագործակցությունը Հայաստանին կօգնի նոր թափ հաղորդել հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ կրթության տրամադրումն աշակերտներին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այս նպատակին հասնելու համար Հայաստանը պատրաստ է ակտիվ ջանքեր ներդնել և վճռական է սկսված բարեփոխումները հետևողականորեն շարունակել ու տարածել ամբողջ հանրապետությունում: Նախագահն այդ նպատակների իրականացման գործում կարևորել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում «Արարատյան Բակալավրիատ»-ի ներդրումը՝ միտված հայկական կրթական լավագույն ավանդույթների և ժամանակակից կրթության առաջատար փորձի հիման վրա միջազգային ճանաչելի և մրցունակ համակարգի ձևավորմանը:
Մայքլ Օ՛Սալիվանը նշել է, որ Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնն աշխատում է աշխարհի բազմաթիվ երկրների կրթական համակարգերի բարեփոխման՝ լավագույն փորձի տեղայնացմամբ՝ ոչ կրկնօրինակմամբ, նոր կրթական համակարգ ձևավորելու ուղղությամբ և նրա խոսքով, Հայաստանում ստեղծված են լավագույն հիմքերը նման բարեփոխումների իրականացման համար: Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրենը շեշտել է, որ Հայաստանում՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի իրենք ունեն լավ գործընկեր, ում հետ համագործակցությամբ հնարավոր է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները:
08:50 12.05.2025
Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի բանակցություններըՌուսաստանի նախաձեռնությամբ Ստամբուլում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը կլինի երկուշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք կառավարության նիստի քննարկման թեմաներից մեկը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ չի բացառում իրական զինադադարի ձեռքբերումը, որը կպահպանվի Կիևի ռեժիմի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, լուրջ […] ...
08:38 12.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 12.05.2025
ԱՄՆ նախագահը մեկնում է մերձավորարևելյան շրջագայությանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջագայության կմեկնի Մերձավոր Արևելք, որի պաշտոնական մասը տեղի կունենա մայիսի 13-16-ը, կայցելի Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ): Բացի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության համար Հռոմ կատարած կարճատև այցից, սա նախագահի առաջին լիիրավ արտասահմանյան շրջագայությունն է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա առաջին նախագահական ժամկետում (2017-2021) Սաուդյան Արաբիան դարձավ նաև […] ...
08:20 12.05.2025
Տոնգայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՏոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC 22:04-ին (Մոսկվայի ժամանակով 01:04-ին) Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 126 կիլոմետր հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է 22,4 հազար մարդ: Աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
08:10 12.05.2025
Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 12.05.2025
ՃՏՊ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհինՄայիսի 11-ին, ժամը 22:37-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ […] ...