Նախագահն ընդունել է ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

Նախագահն ընդունել է ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակությանը

18:29 05.10.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակությանը՝ կոմիտեի նախագահ Վալտեր Սթիվենսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Բրյուսելում հավատարմագրված ԵՄ քսանութ երկրներից դեսպաններ և կոմիտեի ներկայացուցիչներ: 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այցի նպատակն է՝ քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները՝ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների ավարտի լույսի ներքո, տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև անդրադառնալ Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին, մտքեր փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր քաղաքական և անվտանգության խնդիրների ու մարտահրավերների շուրջ:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում և կարևորել նման ձևաչափով հանդիպումներն ու քննարկումները, որոնք, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են անմիջականորեն քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը: 
Նշելով, որ ընդամենը երեք օր առաջ Հայաստանում էր Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, իսկ դրանից մեկ օր առաջ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Սվիտալսկիի մասնակցությամբ բացվեց ԵՄ օժանդակությամբ կառուցված Հայաստանի հյուսիսային սահմանների արդիականացված վերջին անցակետը, որը բարեփոխումների հերթական փուլի ավարտն էր ՀՀ մաքսային համակարգում, Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ շփումների այսպիսի ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ ԵՄ-ն ՀՀ արտաքին հարաբերություններում ունի կարևոր դերակատարում: 

ԵՄ Խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս Արևելյան գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին և ուրախ է, որ Հայաստանը նախաստորագրել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս, որ միանգամայն հնարավոր է ԵՄ-ի հետ կնքել համաձայնագիր և զարգացնել փոխգործակցություն՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ: Նա շեշտել է, որ ԵՄ կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող քաղաքականությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Վալտեր Սթիվենսն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին:

Կոմիտեի նախագահը նշել է նաև, որ ԵՄ-ն հետաքրքրված է և աջակցում է Հայաստանում բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումների շարունակականությանը, կարևորում է սահմանադրական բարեփոխումների արդյունքում առավել արդյունավետ կառավարման իրականացումը, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 

Վալտեր Սթիվենսը հանդիպման ժամանակ նաև երախտագիտություն է հայտնել սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստանում 20 հազարից ավելի սիրիացի փախստականների ապաստան տալու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

15:38 07.05.2025

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական ​​այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

15:33 07.05.2025

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի  համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում,   երբ սոցիա­լական ծախսերի դիմաց փաստացի […] ...

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը

15:22 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի նախարար  Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ  փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության […] ...

Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

15:16 07.05.2025

Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...

Վթարային ջրանջատում Երևանի  Էրեբունի վարչական շրջանում

15:10 07.05.2025

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչին

15:05 07.05.2025

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...

BACK_TO_TOP