18:40 05.10.2017
Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում լսողության սարք տեղադրեցին 2 տարեկան 8 ամսական Հասմիկ Մկրտչյանին, որը 8 ամսաականից սկսած հիվանդության պատճառով զրկվել էր լսողությունից: Երեխան սարքի տեղադրումից հետո սուրդոմանկավարժների հրահանգներով աստիճանաբար սկսեց արձագանքել արտաքին ազդակներին:
Փոքրիկ Հասմիկի լսողության համար հոգացել էր Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը, որը ստեղծվել է 2004 թվականին և միչև այժմ արդեն 120-ից ավելի երեխաների տրամադրել է կոխլեար իմպլանտներ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում քիթ կոկորդ ականջաբան Արթուր Շուքուրյանի գլխավորությամբ աշխատում է հատուկ թիմ, որոնք զբաղվում են նմանատիպ վիրահատություններով և համագործակցում են նաև արտասահմանցի բժիշկների հետ: Օրինակ Հասմիկի վիրահատութանը մասնակցել է նաև ճապոնացի վիրաբույժ Ակիրա Իշիյաման: Երեխային լսողական սարքի տեղադրմանը ներկա էր նաև Հայսատանում ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին, որը եկել էր տեսնելու իր հայրենակիցի կատարած վիրահատության արդյունքը:
Նախքան վիրահատությունը և նախքան սարքի տեղադրումը երեխաների հետ աշխատում են սուրդոմանակավարժները, որոնք նախապատրաստում են նրանց: Հասմիկի հետ աշխատած սուրդոմանկավարժ Իննեսա Հարությունյանը նշում է, որ երեխայի հետ մինչ սարքը տեղադրելը 6 ամիս նախապատրաստական աշխատանքներ են կատարել.
«Երեխան պատրաստ չէ միանգամից 100 տոկոսով ընկալել շրջապատի ձայները: Մենք աստիճանաբար ենք նրանց պատրաստում լսելուն: Մեծերի հետ ավելի հեշտ է նրանք հստակ կարող են հաստատել լսում են, թե ոչ: Դրա համար մեծերի հետ մենք իրականացնում ենք ռեաբիլիտացիա, իսկ փոքրերի հետ աբիլիտացիա՝ սովորեցնում ենք զրոից լսել»:
Հիմնադրամին մեծ աջակցություն է ցուցաբերում UCLA Քալիֆորնիական համալսարանը, ԱՄՆ-ում հայ համայնքը և բարեգործները, որոնց շնորհիվ Հիմնադրամը իմպլանտները ձեռք է բերում մոտ $17 հազարով, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում մեկ իմպլանտի գինը մոտ $38 հազար է։
15:16 07.05.2025
Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...
15:10 07.05.2025
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...
15:05 07.05.2025
Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչինԱզգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...
14:57 07.05.2025
Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումըՀայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...
14:55 07.05.2025
Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրելՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի եւ Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ մայիսի 7-ի նիստում ներկայացրել է կայացած գաղտնի քվեարկության արդյունքները: Նշվել է, որ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են […] ...