Մեկնարկել է ՀԱՊԿ զորավարժության երկրորդ փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+23.09 oC

Մեկնարկել է ՀԱՊԿ զորավարժության երկրորդ փուլը

13:05 06.10.2017

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում հոկտեմբերի 3-ին մեկնարկել է «Մարտական ընկերակցություն-2017» օպերատիվ ռազմավարական զորավարժության ակտիվ` ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը:Ռազմական հակամարտության հանգուցալուծման փուլը ներառում է երեք փոխկապակցված միջոցառում․ «Որոնում-2017» մարտավարական-մասնագիտական զորավարժություն ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների հետ,

  • ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարաշտաբային մարզում,
  • «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժություն ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ՕԱՀՈՒ) համակազմերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ուժերի մի մասի ներգրավմամբ:

Զորավարժության այս փուլի ընդհանուր ղեկավարն է ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը: Զորավարժության շրջանակում գործողությունները խաղարկվում են երկու պետությունների տարածքում, իրականացվում է անձնակազմի տեղափոխություն ՌԴ տարածքից ՀՀ տարածք:

Հոկտեմբերի 3-ին ձևավորվել է հետախուզության ղեկավարման միացյալ կենտրոն, որի կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների և կառույցների ներկայացուցիչները: Հետախուզության ղեկավարման կետի պետը ձեռնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման մասին որոշման ընդունումը և հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում հետախուզության պլանավորումը:

Հոկտեմբերի 4-ին ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում շարունակվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի համաձայն ՌԴ և ՀՀ տարածքում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ զորավարժության առաջին փուլը:

Զորավարժության ղեկավար, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը հաստատել է հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը: Հետախուզության ղեկավարման կետի հրամանատարի կողմից առաջադրվել են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզության ուժերի և միջոցների մարտական խնդիրները, իրականացվել է հետախուզության ղեկավարման կետի վերախմբավորումը Հայաստանի Հանրապետության տարածք:

Հոկտեմբերի 5-ին մեկնարկել է «Որոնում-2017» համատեղ զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները, այդ թվում.

  • հետախուզության վարում բոլոր տեսակի հետախուզական միջոցներով և ուժերով, հետախուզական տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն,
  • հետախուզության համատեղ ղեկավարման կետի և ՀԱՊԿ ՕԱՀՈՒ-ի միջև հետախուզական տվյալների փոխանակում` ՀԱՊԿ ՕԱՀՈՒ համատեղ գործողության նախապատրաստման նպատակով,
  • հետախուզության հատուկ ուժերով և միջոցներով կարևոր օբյեկտների գրավման և ոչնչացման հատուկ խնդիրների իրականացում:

Զորավարժության նպատակը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) ղեկավարման համակարգի կատարելագործումն է, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում դաշնային և տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը, ինչպես նաև ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի միացյալ ռազմավարական հրամանատարության ներքո ՀԱՊԿ ՕԱՀՈՒ և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման համատեղ պլանավորման և կիրառման ձևաչափի մշակումը:

«Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցում են շուրջ 1000 զինծառայողներ, ներգրավված է ՌԴ ԶՈՒ օդատիեզերական խմբավորումը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի օկրուգի հետախուզական ավիացիան, անօդաչու թռչող սարքեր, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիոէլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետախուզության խմբեր, համազորային և հատուկ հետախուզական ստորաբաժանումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

16:08 07.05.2025

Մեծ Բրիտանիան կոչ է անում Պակիստանին և Հնդկաստանին դադարեցնել հակամարտությունը

 Մեծ Բրիտանիան կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին երկխոսություն սկսել՝ առաջացած լարվածության մակարդակը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հաղորդում է The Guardian-ը։ Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անհապաղ համագործակցում է երկու երկրների հետ՝ երկխոսությունը, լարվածության թուլացումը և քաղաքացիական բնակչության պաշտպանությունը խրախուսելու համար»։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին հայտարարել է, […] ...

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:02 07.05.2025

Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արամվիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19.40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում […] ...

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

15:57 07.05.2025

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 68-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում մարիխուանա է պահում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ խորդանոցում հայտնաբերվել է շուրջ 6 գրամ մարիխուանա։ 68-ամյա էջմիածինցին ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան

15:52 07.05.2025

Նոր Սահմանադրության տեքստը կպատրաստվի 10 ամսվա ընթացքում. Սրբուհի Գալյան

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացքը և հանրային քննարկման ձևաչափի շուրջ մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում Գալյանը նշեց, որ  ներկայում տեքստը գտնվում է մշակման փուլում, իսկ աշխատանքները համակարգվում են Արդարադատության նախարարության ներքին ռեսուրսների հաշվին։ «Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Երբ այն […] ...

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

15:46 07.05.2025

Զինադադարի մասին Պուտինի նախաձեռնությունը մնում է ուժի մեջ․ Պեսկով

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ զինադադարի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ուժի մեջ է մնում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, սա ռուսական կողմի՝ Պուտինի նախաձեռնությունն է։ Այն ուժի մեջ է մնում», – ասել է Կրեմլի խոսնակը։ ...

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

15:38 07.05.2025

Սի Ծինփինը մեկնել է Մոսկվա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինից մեկնել է Մոսկվա, որտեղ նա պետական ​​այցով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ «Մայիսի 7-ի կեսօրին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հատուկ չվերթով մեկնեց Մոսկվա, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին», – ասվում է […] ...

BACK_TO_TOP