Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+23.17 oC

Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

10:36 30.04.2024

Սաուդյան Արաբիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդուլլահ Ալսուահայի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ սոցիալական ծառայությունները թվայնացնելու, թվային տեխնոլոգիաները զարգացնելու ու նորարարություններին աջակցելու ուղղություններով։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև թվային տնտեսության դերը՝ երկրների զարգացման գործում:

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կանանց՝ թվային տեխնոլոգիաների միջոցով գործող տնտեսական զորեղացման ծրագրերը, որոնք ուղղված են նրանց ներուժի բացահայտմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը։ Քննարկվել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառվող թվային լուծումները։
Հանդիպման ավարտին Նարեկ Մկրտչյանը Աբդուլլահ Ալսուահային փոխանցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերը՝ Հայաստան այցելության վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

08:24 15.07.2025

ՃՏՊ Մասիս քաղաքում. կա զոհ

Հուլիսի 15-ին, ժամը 04:59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 15.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Հրդեհ ավտոմեքենայում

08:08 15.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 15-ին, ժամը 00:56-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենայում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:51-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Հրդեհ Եղվարդ քաղաքում

08:00 15.07.2025

Հրդեհ Եղվարդ քաղաքում

Հուլիսի 15-ին, ժամը 01:26-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում՝ գործարանի տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

BACK_TO_TOP