ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցներ ենթադրող բանաձևը

22:15 29.04.2024

ԱՄՆ Նեկրայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որը ենթադրում է անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառների թվում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման փաստն է: Արտյոմ Երկանյանն անցած շաբաթ «Հորիզոնի» տաղավարում այս թեմային անդադարձել էր, այսօր ևս նոր տեղեկություն փոխանցեց։

«Բանաձևի ընդունունման դեպքում, իհարկե, ենթադրվում է, որ Բայդենի վարչակազմը 180 օրվա ընթացքում «Մագնիտսկու օրենքի» հիման վրա անհատական պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի բարձրաստիճան մի շարք ղեկավարների նկատմամբ:

Անհատական պատժամիջոցներն առաջին հերթին ենթադրում են ԱՄՆ մուտքի վիզայի արգելքը և այդ պաշտոյաների՝ ԱՄՆ-ում անձնական ակտիվների սառեցում, այդ թվում նաև բանկերում:

Հայտնի են դարձել որոշ մանրամասներ, նաև պարզվել է, որ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել այդ փաստաթղթում:

Նախ կարևորագույնն այն է, որ փաստաթղթի վերջնական խմբագրման արդյունքում ավելի հստակ է ձևակերպվել այն, որ պատժամիջոցների պատճառների թվում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիան, այնտեղ իրականացված էթնիկ զտումը և ռազմագերիներին անօրինական պահելը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս են արձագանքել Բաքվում: Արդյո՞ք օրինագիծը համաձայնեցված է եղել Սպիտակ տան հետ և այն կընդունվի՞:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

22:21 20.06.2025

Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

22:10 20.06.2025

ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցությունները

Ֆրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...

SHANTNEWS

22:00 20.06.2025

SHANTNEWS

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

21:53 20.06.2025

Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցությունները

Իրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

21:36 20.06.2025

Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Ստամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

21:26 20.06.2025

Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»

«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...

BACK_TO_TOP