12:07 24.04.2024
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին առավել քան նշանակալից է համարում Հայոց Ցեղասպանության ոգեկոչումը Եվրոպայում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վշտի ու մեծ անհանգստությունների պահին։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆրանսիացյի խորհրդարանականը նշել է, որ ԵՄ-ն չափից շատ լուռ մնաց, երբ իր դռան մոտ տեղի ունեցավ էթնիկ զտում։ «Ես անդադար աշխատել եմ, որպեսզի հասնեմ […]
11:54 24.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
11:49 24.04.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի հարթակում գրել է, որ Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ «Վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանանք: Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,-գրել է Ֆրանսիայի նախագահը: Ce jour, la France commémore le 109e anniversaire du génocide arménien de 1915. Gardons vivante la mémoire des […]
11:37 24.04.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն 109-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է: Նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել, ցավից չկոտրվել և համախմբվել մեկ նպատակի շուրջ։ […]
11:30 24.04.2024
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post եւ The London Times պարբերականներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում: Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել […]
11:14 24.04.2024
Երիտթուրքերի կողմից նախապես կազմակերպված, համակարգված ու կյանքի կոչված Հայոց ցեղասպանությունը, ըստ Եվրոպական խորհրդարանի Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսի, մարդկության ամենասարսափելի վայրագություններից է, որի ընթացքում 1․5 միլիոն մարդ բնաջնջվեց ամենադաժան ձեւով՝ այդ թվում երիտասարդներ, ծերեր, կանայք ու երեխաներ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մավրիդեսն ընդգծել է Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ և վերահաստատել է […]
10:58 24.04.2024
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը. Քրիստիան […]
10:46 24.04.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հովանավորությամբ և նախագահությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 23-ի երեկոյան հայ քաղաքական երեք կուսակցությունների` Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ Ռամկավար Ազատական Կուսակցության կազմակերպմամբ, տեղի է ունեցել ժողովրդային հավաք՝ Հայոց Ցեղասպանութեան 109-ամյակի ոգեկոչման առիթով։ Այս մասին հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Հաւաքին իրենց մասնակցութիւնը բերած էին […]
23:52 23.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ապրիլի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք: Բարձրացված հարցը հեռախոսակապի միջոցով քննարկվել է Լեո Նիկոլյանի հետ: Բացի այդ, Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով: […]
22:59 23.04.2024
Այսօր բռնարարները կրկնում են իրենց անօրինական և անմարդկային գործողությունները, քանի որ մեկ դար առաջ էթնիկ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն, ըստ էության, անպատիժ է մնացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն: «Պատիվ ունեմ միանալու իմ գործընկերներին՝ Սենատում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, վերահաստատելու […]
22:08 23.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Անդրանիկի փ. 8, 73, 75, 77, 79 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 5, 7, 8, 9 շենքեր, Բակունցի փ. 2, 4, 8, 10, 12 շենքեր, […]
21:55 23.04.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ: Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […]
21:47 23.04.2024
Հասարակական բուռն արձագանքով է ուղեկցվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական որոշումը: Ի՞նչ է նշանակում այդ որոշման քարտեզային նկարագրությունը: Այս և այլ հարցեր «Հեռանկարում» քննարկվել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:38 23.04.2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած շրջայցի ժամանակ մի շարք շինհրապարակներում թերություններ արձանագրելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել։ Մասնավորապես՝ որոշվել է խիստ միջոցներ ձեռնարկել Բերդաշեն բնակավայրում միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։ Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովն իրականացրել է օբյեկտում առկա կոնստրուկտիվ […]
21:31 23.04.2024
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Ռուսաստանի Դաշնություն և չի մասնակցի ապրիլի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:
21:25 23.04.2024
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, տեղադրվել են անվտանգության տարրեր, կատարվել է գծանշում, սահմանվել են երթևեկության կազմակերպման կղզյակներ։
21:18 23.04.2024
Ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, ինչին հաջորդելու է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ «Հրավիրում ենք բոլորին մասնակցել նշված միջոցառումներին»,-նշված է Կանադայում ՀՀ դդեսպանության հաղորդագրության մեջ։
21:12 23.04.2024
Ապրիլի 23-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆտերի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերություններին և փոխշահավետ համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը։
20:58 23.04.2024
Մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով: Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ: Պաշտպանին ուղեկցել են […]
20:45 23.04.2024
Ելույթ Եվրոպական հարթակից, հագեցած օրակարգ: Ալեն Սիմոնյանը հանդիպել է նաեւ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հետ: ԱԺ նախագահն Իսպանիայում մասնակցել է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին, որի առանցքում էին ԵՄ տարածաշրջանում տիրող իրավիճակն ու տաբեր հատվածներում ընթացող պատերազմները: Ալեն Սիմոնյանի Իսպանիա այցի մանրամասները՝ ԱԺ ռեպորտաժում:
20:20 23.04.2024
Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որին մասնակցել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ մի խումբ կին պատգամավորներ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին, ՀՅԴ […]
17:56 23.04.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն՝ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանությունների պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետը ողջույնի խոսքում նշել է, որ համայնքային այցելությունները նպատակ ունեն համատեղ աշխատանքն առավել սերտացնելու և համագործակցության միջոցով առկա խնդիրները օր առաջ լուծելու․ «Ինձ համար […]
17:52 23.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վարչական դատարանի դատավոր Օքսանա Դիլբանդյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Օհանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:
17:48 23.04.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել Իջևան քազաքում գործող «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտում։ Ստուգմամբ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝ 🛑 սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքն ու սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, 🛑 աշխատանքային մակերևույթները չեն […]
17:44 23.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և FASTEX-ի բիզնես զարգացման տնօրեն Արմանդ Փինարբասին: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին` կարևորել է Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունն ու Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ամրապնդող և խթանող նախաձեռնությունները, ինչպես նաև միասնական օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը: Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն […]
17:38 23.04.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները ցիտել են Ալիևի խոսքերն այն մասին, որ կողմերը երբեք այսքան չեն մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը: «Մենք մի ժամանակ նույնիսկ չէինք կարողանում համաձայնության գալ բազային սկզբունքների շուրջ»,-նշել է Ադրբեջանի […]
17:32 23.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին: Ողջունելով ներկաներին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանը՝ որպես պետություն չի կարող զարգացում ունենալ առանց գիտության և կրթության։ Սա աքսիոմա է, որի իրականացումն այժմ կատարում է մեր երկրի գործող կառավարությունն ու իշխանությունը։ Մենք ունենք մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որպես գլխավոր ուժ: Չունենք նյութական […]
17:19 23.04.2024
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել […]
17:05 23.04.2024
Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալիաքսանդր Ռահինիան։ «Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ պատվիրակության այցը […]
16:59 23.04.2024
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ակադեմիայի նախագահության անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, գիտական հանրույթի ներկայացուցիչներ: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է ակադեմիայի և համակարգի կազմակերպությունների 2023թ. գործունեության հիմնական […]