21:55 23.04.2024
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ: Ինչի՞ համար են պատժամիջոցները:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:
Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու իրավունքների ոտնահարման փաստերն են:
Ընդգծվում է, որ պատճառն առաջին հերթին քաղաքական ընդդիմության դեմ բռնություններն են, այլ ոչ թե Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները, բայց օրենքում, այնուամենայնիվ, այսպես ասած հայկական տարր ևս կա:
Փաստաթղթում հիշատակվում է, որ խախտվել են հայ ռազմագերիների իրավունքները, ինչը, մեջբերում եմ փաստաթղթից, «հարցականի տակ է դնում ամուր խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններում Ադրբեջանի պատրաստակամությունը»:
Նշեմ, որ այդ՝ ավելի քան 40 պաշտոնյաների թվում կան ռազմագերիների նկատմամբ և պատերազմի ժամանակ հանցանքներ կատարած ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներ և զինված ուժերի ներկայացուցիչներ, նաև դատավորներ, որոնք մեղադրական դատավճիռներ են կայացրել հայ ռազմագերիների նկատմամբ։
Կարծում եմ՝ պատահական չէ, որ Դինա Տայտուսն իր այս նախաձեռնության մասին առաջին անգամ հրապարակային ձևով հայտարարել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Կոնգրեսում անցկացված միջոցառման ժամանակ:
Նա ասել է, որ «իր նախաձեռնած օրենքի նպատակն է պատժել ադրբեջանցի այն չինովնիկներին, ում ղեկավարությամբ Արցախում իրականացվել է էթնիկ զտումը. եկել է ժամանակը պատասխանել իրենց արածի համար»,-ասել է Կոնգրեսական Տայտուսը:
Այդ փաստաթուղթը եթե ընդունվի, Բայդենի վարչակազմը 180 օրվա ընթացքում պետք է պատժամիջոցներ կիրառի այդ՝ ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Այդ ցուցակում մեզ հայտնի անուններ կա՞ն: Կոնկրետ ի՞նչ միջոցներ են ենթադրում առաջարկված պատժամիջոցները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
23:09 20.06.2025
Հանրապետությունում դիտված ռադիացիոն ֆոնի մասին22:58 20.06.2025
Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանյան լճի երբեմնի անխնամ ափամերձ հատվածը վերածվել է կանաչապատ և բարեկարգ հանգստավայրի։ Այն դարձել է նաև քաղաքի ներսում հանգստյան օրերը հաճելի անցկացնելու հարմար վայր։ Շարունակում ենք վերափոխել և կենդանացնել հանրային տարածքները՝ Երևանը դարձնելով ավելի կանաչ և հարմարավետ քաղաք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:48 20.06.2025
Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող «World challenge cup»-ումՀայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «World challenge cup» սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Առանձին վարժությունների եզրափակիչ են դուրս եկել նաև Էրիկ Բաղդասարյանը և Ռոբերտ Գյուլումյանը: Բաղդասարյանը հաղթահարել է հենացատկի և […] ...
22:34 20.06.2025
Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետԻրանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի խաղաղ կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին՝ «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների միջև այսօր Ժնևում կայացած բանակցություններից հետո։ «Կարևոր էր … անցկացնել այս քննարկումները Իրանի հետ։ Մենք հստակեցրինք, որ Իրանը […] ...
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...