TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին

16:45 17.04.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը` Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Ուրախ եմ ջերմ շնորհավորանքներս հղել Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Հայաստանը և Սիրիան կապված են […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամների հետ

16:39 17.04.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամների հետ։ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ որպես կոմիտեի առանցքային գործընկեր՝ կարևորում է ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը՝ ոլորտային հարցերի վերհանման և արդյունավետ լուծումների մշակման առումով։ «Առաջարկում եմ համատեղ աշխատել՝ հրատապ խնդիրների շրջանակը որոշելու և օր առաջ լուծելու ուղղությամբ՝ զուգահեռաբար մշակելով ոլորտի բարեփոխման հետագա քայլերը։ […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանցի ու Բերքաբերի բնակիչների հետ, խոսել սահմանազատման գործընթացի մասին

16:12 17.04.2024

Տավուշ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանցի ու Բերքաբերի բնակիչների հետ, պատասխանել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի: Ավելի ավղ հայտնել էինք, որ Փաշինյանը հայնդիպել է ոսկեպարցիների հետ։

̰
«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրենը բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը

16:02 17.04.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի ոլորտի գրասենյակի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի‚ Արևմտյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան թիմի տնօրեն Չեն Չենի գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին‚ համագործակցության զարգացմանը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ […]

̰
ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստում Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները

15:03 17.04.2024

Ապրիլի 15-16-ը Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքում, որը հռչակվել է 2024 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստին մասնակցում էին Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ

14:31 17.04.2024

Ոսկեպարցիների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղևորվում է Կիրանց։ Այնտեղ ևս նախատեսվում է հարցուպատասխան բնակիչների հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը

14:28 17.04.2024

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: «Ուրախ եմ ողջունել ձեզ Լիտվայի խորհրդարանում: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է ՀՀ անկախությունը, եւ ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս տարիների ընթացքում մեր երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդվել են: Մենք պատրաստ ենք եւ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը

13:39 17.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։

̰
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի կրթության նախարարի հետ

13:36 17.04.2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության կրթության նախարար Յուսուֆ բին Աբդալլահ Ալ-Բանյանի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ձևավորվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այս այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տարբեր առանցքային ոլորտներում փոխգործակցության զարգացման գործում։ Հանդիպման ընթացքում […]

̰
Փասադենայի քաղաքապետը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության hիշատակի օր

13:15 17.04.2024

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Մ․ Գորդոն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Pasadena Now-ն։ «Որպես համայնք՝ տեղին է, որ մենք միասին կանգնենք և միանանք մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ փորձելով հիշել նրանց զոհված նախնիներին և ապահովել, որ այս սարսափելի արարքը չկրկնվի», – ասել […]

̰
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար

13:03 17.04.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ոսկեպար։ Այնտեղ նա հանդիպում է ունեցել բնակիչների հետ։

̰
Սպասվում է կարճատրև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

12:55 17.04.2024

Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]

̰
Լեռնանիստի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:42 17.04.2024

Ապրիլի 18-ին՝ ժամը 11։00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Լեռնանիստի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով տեսական և գործնական դասընթաց, որի շրջանակներում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
ԼՂ հայերի վերադարձի իրավունքը ոչ միայն արդարադատության և մարդու իրավունքների հարց է, այլև էական է հաշտեցման խթանման համար. Արմեն Գևորգյան

12:36 17.04.2024

ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Ապրիլի 16-ին կայացած նիստում Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: «Պարո՛ն նախագահ, Եվրոպան ավանդաբար փորձել է անտեսել զուգահեռները Կոսովոյի եւ իրենց ինքնորոշման իրավունքն իրացնել ձգտող այլ չճանաչված սուբյեկտների, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի […]

̰
Ժողովրդավարությունը մի երևույթ է, որը մշտապես բախվել և բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում

12:28 17.04.2024

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը մասնակցել է կառույցի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Շնորհակալություն, Պարո’ն նախագահ, Հարգելի’ գործընկերներ, Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 75-ամյակը, որի գոյության փաստն իսկ էապես բարելավել է ժողովրդավարական միջավայրը մեր մայրցամաքում: «Եվրոպա» եզրույթն ինքնին դիտարկվում է որպես […]

̰
Անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը

12:21 17.04.2024

Ապրիլի 17-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Բարձրաստիճան սպաները հիմնականում հաջողությամբ են խոցել թիրախները և գրանցել բարձր արդյունքներ:

̰
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում կանցկացնի

11:48 17.04.2024

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքի հայկական կոալիցիան հայտարարել է, որ ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ քաղաքի հուշահամալիրի մոտ կանցկացնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Massispost-ը։ Միջոցառումը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հայ համայնքի շարունակական պահանջների վրա, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Միջոցառումը նաև ընդգծում է, […]

̰
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը

11:31 17.04.2024

Պատվիրակության կազմում էին ՊԳԿ գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ Դանիել Գուստավսոն, ՊԳԿ բնական ռեսուրսների ավագ պատասխանատու Նադին Վալատը, ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանը, նախարարության […]

̰
Լիահույս եմ, որ հայ-սիրիական դարերով փորձված բարեկամական հարաբերությունները կշարունակվեն. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին

10:57 17.04.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խորապես արժևորում է Սիրիայի հետ բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունները, որոնք ամուր հիմք են […]

̰
Ի՞նչ ասելիքով է Հայաստանը ներկայանում Հաագայի դատարանում

22:37 16.04.2024

Այս օրերին ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընթացքի մեջ են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները: Միջպետական գանգատը ներկայացված է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում: Սա  տեղի է ունենում քաղաքական գործընթացներին զուգահեռ: Այս ամենի համատեքստին անդրադարձել է միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյությում:

̰
Կոնսերվատորիան կփակվի արդյոք. ի՞նչ հարցեր են քննարկվել Երևանի ավագանու այսօրվա նիստին

18:20 16.04.2024

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացվել է ավագանու հերթական նիստը: Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար է ընտրվել Գրիգորի Երիցյանը: Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուներ Գրիգոր Հարությունյանին և Ալբերտ Մովսիսյանին: Երևանի քաղաքապետարանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամից որպես նվիրատվություն կընդունի սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի 1, 1Ա, 13, 139, […]

̰
2023 թվականի  եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայատարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը. ՊԵԿ

17:49 16.04.2024

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնակականցման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա […]

̰
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը

17:43 16.04.2024

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարությունում խուզարկության մասին տեղեկացել է մամուլից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում: «Ես ինքս տեղյակ չեմ: Գտնվում էի կառավարությունում, նիստի էի: Շատ բան չգիտեմ, ինքս ծանոթացել եմ լրատվությունից»,–ասել է Ավանեսյանը՝ հորդորելով մանրամասների համար դիմել Քննչական կոմիտե: Անդրադառնալով հարցին, թե ինքը հարցաքննվել է՝ նախարարը պատասխանել է, որ […]

̰
Քննարկվել են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում կրթության զարգացման հեռանկարները

17:38 16.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է շվեյցարական «Glion/Les Roches» բարձրագույն կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն Յուլիա Տոկարևային՝ քննարկելու զբոսաշրջության և հյուրընկալության ուսուցման ուղղությամբ երկկողմ համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը բարձրագույն կրթության […]

̰
Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավորին

17:31 16.04.2024

ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն ապրիլի 12-ին իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ին։ «Թագավորական պալատում տեղի ունեցած արարողությանը հաջորդեց Դանիայի թագավորի և Հայաստանի դեսպանի առանձնազրույցը։ Դանիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում դեսպան Աղաջանյանը բովանդակալից քննարկումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարությունում, վարչապետի գրասենյակում, որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց երկու բարեկամ երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանն ու երկկողմ […]

̰
Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել

17:16 16.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով կատարված անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններով պարզվել է, որ իրավաբանական անձ հանդիսացող՝ ուղևորափոխադրումներով զբաղվող ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, ընկերության վարձու աշխատողներին վճարված իրական աշխատավարձերի չափի մասով հարկային մարմին […]

̰
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա

17:11 16.04.2024

Ապրիլի 17-18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում: 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ: Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև […]

̰
«Կրթական համակարգն այն միջավայրն է, որտեղ պետք է սովորեցնել խոսել խնդիրների մասին». Ժաննա Անդրեասյան

17:06 16.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել «Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ծրագրի նպատակն է աջակցել […]

̰
Հայ գերիների դրությունը Բաքվում խիստ մտահոգիչ է. հայտարարություն

17:00 16.04.2024

Հայ գերիների դրությունը Բաքվում խիստ մտահոգիչ է։ Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ըստ տեղեկությունների, այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, ձերբակալվածներին ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել: Սակայն այս հանգամանքները որևէ կերպ լույս […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:43 16.04.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
BACK_TO_TOP