18:46 11.04.2024
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկից հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի […]
18:39 11.04.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին` ի դեմս ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի: Քննարկվել են Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Խոսելով ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման մասին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է ՀՀ […]
18:31 11.04.2024
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 11-ին հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոն, Շվեդիայի ԱԳՆ աշխատակից Անտոն Ռուս Ստհարնմիրան, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը եւ դեսպանության երկրորդ քարտուղար Նիկոլինա Նիլսոնը: Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում` Սարգիս […]
18:22 11.04.2024
Ազգային ժողովի Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ապրիլի 11-ին հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարության արեւելյան Եվրոպայի վարչության ղեկավար Էմիլ Գելեբոյի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: Ողջունելով հյուրերին` Հռիփսիմե Գրիգորյանն արժեւորել է Շվեդիայի հետ բազմոլորտ համագործակցությունը: Միջխորհրդարանական կապերի խորացման հարցում պատգամավորը կարեւորել է բարեկամական […]
18:14 11.04.2024
Ապրիլի 11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս (Հալիձոր գյուղի մոտակայքում) և Տաթև -Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից օպերատիվ խմբեր: Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Տաթև-Գորիս (10-րդ կմ-ին, մոտ 100 խմ) […]
18:06 11.04.2024
Մայրաքաղաքի Արին-Բերդի փողոցում ծառայություն իրականացնելիս պարեկները նկատել են երկու երիտասարդի, որոնցից մեկը իրավապահներին տեսնելով՝ նետել էր սպիտակ բյուրեղանման զանգվածով 8 փաթեթ։ Պարզվել է, որ երիտասարդներն օտարերկրացի են՝ 18 և 29 տարեկան։ Նրանք ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
17:55 11.04.2024
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ծախսերը փոխհատուցելու համար մրցույթ կազմակերպելու և ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգը։ Ըստ կարգի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսական փոխհատուցում է տրամադրելու «Web of Science» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների կամ «Scimago Journal & Country Ranking» պորտալի` – բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիաների, բժշկական […]
17:50 11.04.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Այս մասին տեղեկացնում են մարզպետի աշխատակազմից: Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիք այցի համար ու կարևորել Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաև ֆրանսիական տարբեր կառույցների հետ մարզի համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի, Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ապակենտրոնացված համագործակցության, տարածաշրջանի […]
17:44 11.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 29-ամյա բնակչի կողմից 2019թ․ ստեղծված և մինչ օրս գործող, առանձանպես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ […]
17:37 11.04.2024
Հնդկաստանը ռազմական կցորդներ կուղարկի 10 երկիր, այդ թվում՝ Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «India Today»-ը։ Մասնավորապես, շեշտը դրվում է այն պետությունների վրա, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սկզբում Հնդկաստանը պաշտպանական կցորդներ կտեղակայի մի քանի երկրում՝ կենտրոնանալով Աֆրիկայի վրա, որի նպատակն է ամրապնդել ռազմավարական կապերը և ռազմական դիվանագիտությունը՝ աֆրիկյան երկրներում իր ազդեցությունն […]
17:30 11.04.2024
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները` Արմավիրի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում ապրիլի 2-ին՝ ժամը 12.45-ին, ձերբակալել և, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 33 և 34 տարեկան արմավիրցի երկու տղամարդու: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: 33-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է անձեռոցիկով փաթաթված ապակյա ծխամորճ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով: Նա հայտնել է, որ […]
17:23 11.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Դանիել Դանիելյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հայտը հաստատելու և Ֆրանկոֆոնիայի հոբելյանական՝ 10-րդ խաղերի անցկացումը մեր երկրին վստահելու համար: «Մեծ […]
17:16 11.04.2024
Ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում, /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն կիրականցնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
17:11 11.04.2024
Հայ-վրացական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի մամուլի ասուլիսը: Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկու երկրի հարաբերությունները, ընդգծել՝ իրավական ոլորտում վրացական փորձի ուսումնասիրության և փոխանակման կարևորությունը: Արդարադատության նախարարը վստահեցրել է, որ Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է և արձանագրել է նախարարների անձնական […]
17:04 11.04.2024
Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի լույս 5-ի գիշերը Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակի բաժին են տեղափոխել մի օտարերկրացու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր գրառումներով 257 հոգեմետ դեղահաբ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
16:48 11.04.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 1-6-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ ապրիլի 1-5-ը, ▪️ Հրազդանում՝ ապրիլի 1-4-ը, ▪️ Վանաձորում՝ ապրիլի 2-ին։
16:23 11.04.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]
16:12 11.04.2024
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ընդգծվում է, Ադրբեջանի զինված ուժերը նախորդ տարիներին բազմաթիվ բախումներից հետո շարունակել են սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` գրավելով երկրի տարածքի մի մասը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է կազմակերպության հրապարակած՝ Ազգերը անցումային շրջանում «Տարածաշրջան՝ վերադասավորված ինքնավարության և ժողովրդավարության կողմից» վերտառությամբ տարեկան զեկույցում, որում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական […]
16:06 11.04.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 4-10-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 4-ին, 5-ին, 7-ին, 10-ին, Շենգավիթում՝ ապրիլի 4-ին, 5-ին, 7-ին, 9-ին, Արաբկիրում՝ ապրիլի 4-ին և 5-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Նոր Նորքում՝ ապրիլի […]
15:24 11.04.2024
Հայաստանի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրավերով՝ Երևան է ժամանել Վրաստանի Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանի և Վրաստանի արդարադատության ոլորտի մարմինների մասնակցությամբ՝ ապրիլի 11-12-ը տեղի կունենա Հայ-վրացական իրավական ֆորումը: Գրիգոր Մինասյանը ֆորումի բացմանն ընդգծել է նման միջոցառումների շարունակականության կարևորությունը և նշել, որ դրանք հնարավորություն են տալիս մշտապես մտքեր փոխանակելու արդարադատության ոլորտի բարեփոխումների, մասնավորապես՝ կոռուպցիայի […]
15:05 11.04.2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ համայնքի ներկայիս իրավիճակին և խնդիրներին: Քննարկվել է նաև համայնքի մասնակցության հնարավորությունները գրասենյակի կողմից այս տարվա սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին:
14:40 11.04.2024
Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Համագործակցության դեսպան Ջոն Գիրինգին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի հայ-ավստրալական կապերի հետագա ամրապնդման ու խորացման ուղղությամբ։ Կողմերը պատրաստակամություն են […]
14:19 11.04.2024
Հայաստանը սպասում է Ադրբեջանի արձագանքին խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ իր վերջին առաջարկների վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը մարտին Ադրբեջանին է փոխանցել իր նոր առաջարկները։ «Այս պահին սպասում ենք ադրբեջանական կողմի պատասխանին»,- նշեց Կոստանյանը։ Փոխնախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ […]
14:13 11.04.2024
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն։ Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։ Սև անգղ (Aegypius monachus)՝ գրացված է ՀՀ կարմիր […]
14:02 11.04.2024
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին: ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բարձրաստիճան սերտ երկխոսության հիմքով ընթացող արդյունավետ համագործակցությունը՝ վկայակոչելով օրեր առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցը և հաջորդիվ ընթացող […]
13:57 11.04.2024
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով․ Բագրատունյաց-Արարատյան փողոցների խաչմերուկ, Ազատություն պողոտա-Վարշավյան փողոցի խաչմերուկ, Սարյան-Լեո փողոցների խաչմերուկ:
13:50 11.04.2024
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար կազմը՝ նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացրել քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկվել են ընթացիկ ծրագրերի իրականացման տեմպերը, հայտնաբերված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Կոմիտեի նախագահն աշխատակիցներին առաջադրել է հստակ պահանջներ՝ որակի ապահովման նկատմամբ լինել հետևողական, ծրագրերը համակարգելիս անզիջում լինել որակից շեղման ցանկացած դրսևորման դեպքում և […]
12:59 11.04.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովին: Համաժողովին մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, փորձագետներ Հայաստանից, Վրաստանից: Տեսաուղերձով հանդես […]
12:39 11.04.2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում գրել է, որ այսօր կրկին այցելելու է Սյունիք՝ «Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ»։ «Անվտանգային և մարդասիրական իրավիճակ, Հայաստանի տարածքային ամբողջականություն, Ֆրանսիայի բժշկական օգնություն, ապակենտրոնացված համագործակցություն»,-գրել է նա։
12:23 11.04.2024
Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի վերսկսվեն սահմանազատման աշխատանքները, որոնք բավական տևական ժամանակ դադարել էին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Այս պահին երկու երկրներն էլ թարմացրել են իրենց սահմանազատման հանձնաժողովի կազմերը, բայց դեռևս նիստ տեղի չի ունեցել։ Բնականաբար, որոշակի տնային աշխատանք է կատարվում երկու կողմերում, և հույս ունենք, […]