TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն

15:23 18.03.2024

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

15:07 18.03.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված և […]

̰
Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները մոտ են որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ. Մուրատ Նուրտլեու

14:53 18.03.2024

Որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները մոտ են, կարծիքները շատ հաճախ համընկնում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Երևանում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները քննարկել են համագործակցության բոլոր բնագավառները, ձևակերպել են հիմնական ձևաչափերը, նշել համագործակցության […]

̰
Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտար Գուրգեն Անանյանին

14:40 18.03.2024

Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Տավուշի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Իջևան») Գուրգեն Անանյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ՝ ոչ իրավաչափ են ճանաչվել նոտարի կողմից քաղաքացուն ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու նոտարական գործողությունները, անվավեր են ճանաչվել քաղաքացուն տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:

̰
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

14:08 18.03.2024

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

̰
Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ

13:44 18.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Այս մասին  հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:  

̰
Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է՝ մասնակցելու ԳՐԵԿՈ 96-րդ լիագումար նիստին

13:42 18.03.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում է՝ մասնակցելու Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստին։ Եվրոպայի Խորհրդի հակակոռուպցիոն մարմնի նիստին մասնակցող պատվիրակության կազմում են՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Կոռուպցիայի կախնարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանը, Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Լիլյա Աֆրիկյանը, Արդարադատության […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:03 18.03.2024

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում մարտի 18-ի ցերեկը, 19-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։ Մարզերում […]

̰
Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

12:55 18.03.2024

Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։  

̰
Հնագետները Թուրքիայում Երվանդունիների տոհմից սերած թագավորի առեղծվածային ցուցումներով գրություն են գտել

11:57 18.03.2024

Թուրքիայում հայտնաբերվել է 2100 տարվա վաղեմության մակագրություն՝ «Անտիոքոս Կոմմագենացին կոչ է անում մարդկանց ենթարկվել և հարգել օրենքը»։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Ռելիեֆ քանդակները հայտնաբերվել են թուրքական գյուղերից մեկի բնակիչների կողմից 2023 թվականին։ Նրանք այդ մասին զեկուցել են թանգարանին, և Օքսֆորդի և Պիզայի համալսարանների գիտնականները եկել են այն ուսումնասիրելու։ Խորդուբորդ տեղանքի և զառիթափ ժայռոտ լանջերի […]

̰
ՀՀ ԿԸՀ փոխնախագահն ու քարտուղարը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները

11:51 18.03.2024

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մարտի 1-ից 4-ը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները (Primary Election)։ ՀՀ ԿԸՀ անդամները գործուղման ընթացքում այցելել են քվեարկության կենտրոններ, ընտրությունների ժամանակ կիրառվող էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների պահեստներ։ ԿԸՀ-ից նշում են, որ նախնական ընտրությունները դիտարկելու համար […]

̰
Մուրատ Նուրտլեուն ժամանել է ՀՀ ԱԳՆ

11:36 18.03.2024

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան ողջունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

̰
Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարանները կապամոնտաժվեն. աշխատանքային խորհրդակցության արդյունքները

11:32 18.03.2024

Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերին հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է կոնկրետ դեպքերով սկսել հետազոտել իրավական լուծումները: «Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն, ինչպես նախորդ տարի հրապարակի պատկերասրահի կամարի տակի անհասկանալի վաճառքի կետը մաքրվեց: Այդպես պետք է շարունակվեն բոլոր […]

̰
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցելու և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը

11:27 18.03.2024

Եվրոպական միության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների նիստում կքննարկվի ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը։ ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում, ի թիվս այլ թեմաների, օրակարգում կներառեն նաև Եվրամիության կողմից աջակցությունը Հայաստանին և հայ-ադրբեջանական հարաբերությունների […]

̰
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը պատրաստակամ է աջակցելու ՆԳՆ բարեփոխումներին

10:55 18.03.2024

Ավստիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել UNODC-ի Գործառնությունների տնօրեն Բո Մաթիասենի և UNODC-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Աշիտա Միտալի հետ։ Փոխնախարար Սարգսյանը ՄԱԿ-ի գործընկերներին է ներկայացրել Ներքին գործերի նախարարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումներն ու դրանց արդյունքները։ Նա առանձին անդրադարձ է կատարել Քրեական ոստիկանության վերափոխմանը, հայտարարված բաց մրցույթի […]

̰
Անվերջ իրավական կետերին հղում անելով՝ պահպանել այդ այլանդակությունները, ես չեմ պատրաստվում հանդուրժել. Տիգրան Ավինյան

10:51 18.03.2024

Ժամանակն է սկսելու գարնանային մաքրման աշխատանքները և քաղաքն ազատել տարատեսակ ինքնակամ կառույցներից: Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Անվերջ տարատեսակ իրավական կետերին հղում անելով պահպանել այդ այլանդակությունները, ես չեմ պատրաստվում հանդուրժել. չպետք է թույլ տանք քաղաքն այլանդակել» ,-ասել է քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխանցվի  ավելի քան 608 մլն դրամ

10:42 18.03.2024

Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը։ Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը:

̰
Պետությունը շարունակում է տրամադրել մինչև 16 մլն դրամ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու նպատակով

10:33 18.03.2024

Պետությունը շարունակում է տրամադրել մինչև 16 մլն դրամ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական տուն կառուցելու նպատակով։ Այս մասին հիշեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ ավտոճանապարհներին տեղումներ են. վարորդներին խորհուրդ է տրվում զգույշ լինել

10:14 18.03.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից դիմում են վարորդներին՝ հորդորելով զգույշ լինել: «Հարգելի վարորդներ, ՀՀ ավտոճանապարհներին տեղումներ են։ Հորդորում ենք զգոն լինել»,-հայտնում են դեպարտամենտից՝ կից ներկայացնելով տեսանյութ: «Ձյան առատ տեղումներ են Արագածոտնի տարածաշրջանում։ Հարգելի վարորդներ, խնդրում ենք չգերազանցել թույլատրելի արագությունը եւ երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշվում է մեկ այլ հաղորդագրությունում։ Ներկայացվել են կադրեր նաև Արագածոտնի մարզից:

̰
Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա

21:52 17.03.2024

Երկար տարիներ անց Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու հնարավորություն կա։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ​​հանդիպումից հետո մամուլի հայտարարության մեջ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա հայտարարել է, որ բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ «երկու կողմերն էլ ավելի մոտ են խաղաղության հաստատմանը, քան երբևէ»։ «Կոչ […]

̰
Երևանում. մ.թ.ա. 8-րդ դարի բիայնական դամբարանը

21:24 17.03.2024

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Երևանում գտնվող մ.թ.ա. 8-րդ դարի բիայնական դամբարանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ քահանաներին

19:56 17.03.2024

Մարտի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց սույն թվականի փետրվարի 4-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն անցած նորաօծ եկեղեցականներին՝ առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի: Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը փոխանցելով քահանա հայրերին, հորդորեց […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը ժամանել է Բաքու

19:48 17.03.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում։ Ադրբեջանից հետո ՆԱՏՕ-ի ղեկավարը նախատեսում է այցելել Վրաստան և Հայաստան։ Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում նշվում է, որ պարոն Ստոլտենբերգը ծրագրում է Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մարտի 18-ին նախատեսված է գլխավոր քարտուղարի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի […]

̰
Մարտի 17-18-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն

19:12 17.03.2024

Մարտի 17-18-ն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն: Մարտի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 11:00-ին, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը (ժ. 11:40): Հաջորդիվ՝ ժ. 12:20-ին, տեղի կունենա երկու […]

̰
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորները հյուրընկալվել են պատգամավորներին

16:13 17.03.2024

Ազգային ժողովը միշտ պատրաստ է համագործակցել երիտասարդների հետ: Այս մասին են փաստել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը՝ խորհրդարանում ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորներին: Նրանք հավաստագրեր եւ հուշանվերներ են հանձնել երիտասարդ կամավորներին: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
Եկել է մեր տարածաշրջանում հասունացող բռնատիրության տարածման փորձերը կանխելու ժամանակը. «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերի մասին

15:57 17.03.2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Եվրախորհրդարանը ընդունել է բանաձևեր, որոնք կարծես թե առավել առարկայական են դարձնում աշխարհի կողմից ադրբեջանական հանցանքների ընկալումը։ Բանաձևերում կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ադրբեջանի նախագահը արդեն երկար ժամանակ է, ինչ իր ելույթներում անընդհատ շեշտում է, որ էներգետիկ մատակարարումների […]

̰
Հայաստանը հանձնառու է խորացնել Իռլանդիայի հետ գործընկերությունը ռեգիոնալ մակարդակում և ԵՄ-ի միջոցով. ԱԳՆ

15:02 17.03.2024

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Նախարարությունն X-ի հարթակում գրել է.  «Իռլանդիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը մաղթում ենք բարգավաճում և շարունակական հաջողություններ: Հայաստանը գնահատում է երկկողմանի հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և հանձնառու է խորացնել գործընկերությունը ռեգիոնալ մակարդակում և ԵՄ-ի միջոցով»։ Congratulations on National Day of #Ireland, St. Patrick’s […]

̰
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին  ճանապարհահատվածի գրեթե ամբողջ երկայնքով ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

14:29 17.03.2024

Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածի գրեթե ամբողջ երկայնքով ակտիվ շինաշխատանքներ են ընթանում: Զուգահեռ տեղափոխում են ոռոգման համակարգերն ու էլեկտրական մալուխները: Տրանշ 2-ն ավելի քան 100 միլիոն դոլար արժե: Կառուցվում են գյուղտեխնիկայի, կենդանիների համար նախատեսված անցումներ, անցկացվում են ջրահեռացման խողովակներ:

̰
Սպասվում են տեղումներ և մառախուղ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

14:05 17.03.2024

Երևան քաղաքում մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։ Հանրապետության տարածքում մարտի 17-ի ցերեկը, 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում […]

̰
ԱԺ-ում տեղի է ունեցել բանակի բարեփոխումներին միտված քննարկում

12:39 17.03.2024

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Պաշտպանության նախարարի եւ գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ բանակի բարեփոխումներին միտված քննարկում։ Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP