17:11 19.03.2024
Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվողի թաքնվելու վայրի մասին տեղեկությունը համատեղ իրացրին ոստիկանության Արմավիրի վարչության, Մեծամորի և Արմավիրի բաժինների ծառայողները: Մարտի 1-ին, ժամը 22.20-ին, Ծաղկաձորում գտնվող մի բենզալցակայանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Մեծամորի բաժին տեղափոխվեց սպանության փորձի մեղադրանքով փետրվարի 1-ից հետախուզվող, Սարդարապատ գյուղի բնակիչ 32-ամյա տղամարդը: Դեպքը տեղի էր ունեցել այս տարվա հունվարի 17-ի գիշերը: Ժամը […]
17:04 19.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ անցկացնում է «Հայ կոմպոզիտորական արվեստի» 15-րդ փառատոնը։ Փառատոնի շրջանակում մարտի 14-28-ը կներկայացվեն 20-րդ դարի մեծանուն և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 14-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել իտալացի թավջութակահար‚ հեղինակավոր մրցույթների դափնեկիր‚ […]
16:53 19.03.2024
Հայաստանը իրանցի 8 բանտարկյալի արտահանձնել է Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Նշվում է, որ իրանցի բանտարկյալները կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։ Իրանցի ևս մեկ բանտարկյալի էլ արտահանձնել է Ճապոնիան։ «Արտահանձնման գործընթացն իրականացվել է արդարադատության նախարարության և արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում՝ Երևանի և Տոկիոյի հետ պայմանավորվածություններին համապատասխան»,-հայտնել է Իրանի արդարադատության […]
16:48 19.03.2024
Մարտի 10-16-ը ՀՀ պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել Գերմանիա: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության, Կրթության տեսչական մարմնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այցը կազմակերպվել էր […]
16:42 19.03.2024
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվում է 1988 թվականին ծնված Տարոն Ավետիսյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Նոր Նորքի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
16:36 19.03.2024
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթեւացումն է, ինչպես նաեւ՝ իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծումը: Հարցը քննարկվել է մարտի 19-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում: «Օրենսդրական նախաձեռնությամբ կկարգավորվեն վարչական դատավարության ոլորտում առկա մի շարք […]
16:31 19.03.2024
Մարտի 19-ին՝ ժամը 12:28-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները […]
16:27 19.03.2024
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, մարտի 19-ին դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնելիս, ժամը 00։25-ի սահմաններում ահազանգել է այն մասին, որ իր դիտարկման տարածքում կատարվել է ներնետում։ Ահազանգից անմիջապես հետո ծառայողները կատարել են նշված տեղանքի զննություն և հայտնաբերել պոլիէթիլենային ցանցով ամրացված փաթեթ, որում առկա է եղել սպունգներով փաթեթավորված 7 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ […]
16:22 19.03.2024
Ավարտվել է «Վահագնի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ավազակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 29-ամյա բնակիչը, 2021թ․ ընթացքում տարբեր կարգավիճակներում աշխատելով «Վահագնի» ռեստորանային համալիրում և տեղյակ լինելով ռեստորանում գումարների առկայության, դրանց […]
16:16 19.03.2024
ՀՀ իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով պետությանը կամ համայնքին պատճառված վնասը վերականգնվում է ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման եւ ՊԵԿ միասնական հաշվեհամարներին վճարման միջոցով: Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը (օրինակ՝ տարբեր ՊՈԱԿ-ներ՝ դպրոցներ, բժշկական կենտրոններ եւ այլն): Հաճախ […]
16:11 19.03.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Կենտրոնականի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
16:06 19.03.2024
Oրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշ բացթողումներ լրացնելու, հուշարձանների պահպանության եւ պաշտպանության ինստիտուցիոնալ մակարդակը բարձրացնելու, ինչպես նաեւ մշակութային արժեքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ օրենսդրական ամրագրումներ ունենալու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի […]
15:55 19.03.2024
Կենտրոնական բանկը բազմաթիվ հարցումներ է ստանում ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի աշխատանքի հետ կապված, ինչի առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից, այդ թվում՝ պատժամիջոցների հետ կապված: Ինչ վերաբերում է հաճախորդների սպասարկմանը, ապա առևտրային բանկերն իրենց սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում պարտավոր են […]
15:32 19.03.2024
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով։ Այլ հարցերից զատ, Ստոլտենբերգն անդրադարձել է Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացին։ «Այսօր մենք խոսեցինք նաև Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացի մասին: Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության […]
15:16 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում Ստոլտենբերգը հայտնել է, որ Հայաստանի վարչապետի հետ քննարկել է Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո: Ահա, թե ինչու եմ երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների […]
15:09 19.03.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2024 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ: Նիստի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2023 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության Տնտեսական գործունեության, Պետական իշխանության, Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունների աշխատանքը: Այս համատեքստում Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ 2023 […]
15:05 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը շեշտել է, որ Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը ուղղված չէ որևէ պետության դեմ։ «Գլխավոր քարտուղարի հետ զրույցի ընթացքում առիթ ենք ունեցել անդրադառնալ նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների օրակարգին։ Ընդգծել եմ, որ այս գործընթացն ուղղված չէ որևէ պետության դեմ և միտված է բարձրացնել Հայաստանի Զինված […]
14:58 19.03.2024
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022թ. ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն անդրադառնալ հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ընդգծել է Փաշինյանը։
14:55 19.03.2024
Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը: Վարչապետը ողջունել է պարոն Ստոլտենբերգի այցը մեր երկիր և նշել. «Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, […]
14:20 19.03.2024
Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված սկզբունքների հիման վրա։ Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա. միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն […]
14:14 19.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք իմ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նման պատասխանատու պաշտոնում Ձեր վերընտրվելը թույլ կտա մեզ շարունակել բովանդակալից երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և մեր երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու ավանդույթների վրա։ Հուսով […]
14:04 19.03.2024
ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «Բոլորին կոչ եմ անում ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում։ Եթե նա Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի և ավտորիտար սուբյեկտները […]
13:44 19.03.2024
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Հայաստանն ու Ադրբեջանն այսօր հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու՝ տարիների հակամարտությունից հետո։ Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել»,- ասել է նա։
13:35 19.03.2024
Երթևեկության անվտանգությունն ապահովելու‚ ինչպես նաև Մ-6-ից դեպի Օձուն և հակառակ ուղղությամբ ճանապարհի պարամետրերը բարելավելու նպատակով ՀՀ պետական բյուջեի միջոցներով շինարարական աշխատանքներ են ընթանում Օձունի խաչմերուկում։
13:12 19.03.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետ, Արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից։
12:20 19.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա […]
11:49 19.03.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորեցին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
11:25 19.03.2024
ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ ինչպես և կանխատեսվել էր, հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151սմ, Ամբերդում՝ […]
11:03 19.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայանալիք հանդիպումից հետո մարտի 19-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ կառավարությունում հանդես կգան հայտարարություններով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա արդեն այցելել է Ադրբեջան և Վրաստան, այսօր կգտնվի Հայաստանում: