TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը

17:06 15.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ-Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին: Քննարկվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստան»-ի հետևողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը:

̰
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

16:42 15.03.2024

Մարտի 15-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել. ԱԳ փոխնախարար

16:32 15.03.2024

Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով հետընթաց է արձանագրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ «Ափսոսանքով նշեմ, որ կա մեկ ոլորտ, որտեղ դեռևս չենք հասել մեր ուզած արդյունքին։ Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով առաջընթաց […]

̰
ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. քննարկում հանձնաժողովում

16:26 15.03.2024

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարի ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը եւ […]

̰
Շրջակա միջավայրի աղտոտման, աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով քննարկում՝ Շրջակա միջավայրի նախարարությունում

16:19 15.03.2024

Զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից նախընտրելի և առավել այցելվող բնական լանդշաֆտների տարածքներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում ներկայանալի և պատշաճ միջավայր ապահովելու, տարածքների վրա այցելությունների վնասակար ազդեցությունը նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել գույքագրել առկա խնդիրները և ձեռնարկել քայլեր դրանց կարգավորման ուղղությամբ։ Վերոգրյալ հարցերի շուրջ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ […]

̰
Հայաստանում թանգարանների վերաբերյալ մայր օրենք կընդունվի

15:32 15.03.2024

Թանգարանների մասին նոր օրենքի, մշակույթի ոլորոտում իրականացվող բարեփոխումների ու նոր նախագծերի վերաբերյալ ասուլիսով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալները: «Անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող, հիմնական օրենքը՝ այսպես կոչված մայր օրենքը, որը չափազանց սպասված էր ու կարևոր: Այդ օրենքը կարգավորում է թանգարանի գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում է թանգարանային […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ՄԱԿ եվրոպական տնտեսական հանձնաժողովի ԿԶՆ տարածաշրջանային ֆորումին

15:24 15.03.2024

Մարտի 13-14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ժնևում մասնակցել և ելույթով է հանդես ՄԱԿ եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն զարգացման նպատակների տարածաշրջանային ֆորումին։ Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընտրվել է ֆորումի համանախագահող։ Իր ելույթում նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին՝ նշելով, որ իրականացված բարեփոխումների արդյունքում […]

̰
Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ. Արարատ Միրզոյան

15:12 15.03.2024

Ադրբեջանի հետ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին: Աննա Գրիգորյանն Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել Ալիևի հայտարարությունն այն մասին, թե 2018-ին Հայաստանում իշխանության եկած կառավարությունը խոստացել է գնալ տարածքային զիջումների: «Հայաստանի […]

̰
ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ. ԱԳ նախարարը

14:21 15.03.2024

Արևմուտքի, օրինակ` Եվրամիության հետ, Հայաստանի հարաբերությունների խորացումը նպատակ չունի Ռուսաստանի հետ հարաբերություններն ի չիք դարձնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մտավախությանը, թե այդ համագործակցությունը գուցե ռազմավարական դաշնակցի դեմ է: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկի […]

̰
Հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն. Վրաստանի արտգործնախարար

13:50 15.03.2024

Բաքվում մարտի 15-ին տեղի ունեցող Թուրքիաի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն: «Երկու երկրներն էլ Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են։ […]

̰
Մ-5 ճանապարհին կատարվում են բաժանիչ գոտու ընդհանուր երկարությամբ կուտակված հողակույտի մաքրման աշխատանքներ

13:39 15.03.2024

Մ-5 ճանապարհ, Արմավիրի տարածաշրջան։ Կատարվում են բաժանիչ գոտու ընդհանուր երկարությամբ կուտակված հողակույտի մաքրման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի. ՀՀ ԱԳ նախարար

13:28 15.03.2024

Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը: Պատգամավորը իշխանության մեղադրեց Տավուշի մարզից գյուղեր հանձնելու հարց քննարկելու մեջ: «Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնյա իրավունք չունի վարել որևէ բանակցություն՝ ոչ միայն […]

̰
Միրզոյանն ու Ֆիդանը վերահաստատել են Հայաստան-Թուրքիա սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը

13:12 15.03.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար Թուրքիայի հետ սահմանը բացելու պայմանավորվածությունը վերահաստատել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը Կարեն Կարապետյանը քննարկել է ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ

13:06 15.03.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին, կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի գլխավորությամբ։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության և համատեղ կատարված աշխատանքների համար՝ մասնավորապես հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ․միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների և ազդարարման համակարգի իրազեկման արշավի շրջանակներում […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:59 15.03.2024

Երևանում մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ։ Մարզերում մարտի 15-ի ցերեկը, 17-ի գիշերը առանձին շրջաններում, 16-ին, 18-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, մարտի 15-ի ցերեկը, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է […]

̰
Ադրբեջանը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն խաղաղության հասնելու համար

12:52 15.03.2024

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության հասնելու համար։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար», – ասել է ԱԳ նախարարը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով ճեպազրույցում։ Բայրամովն ընդգծել […]

̰
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում շատ շոշափելի արդյունքներ չկան. Միրզոյան

12:45 15.03.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: Միրզոյանը հիշեցրեց, որ տարվա ընթացքում ԱԳ նախարարները ևս երկու […]

̰
Գագիկ Սուրենյանը հայտնել է սպասվող տեղումների մասին

11:45 15.03.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ»։

̰
Բարելավվում են հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի և խմբի պետերի հրահանգչական կարողությունները

11:22 15.03.2024

ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի և խմբի պետերը (14 փրկարարական ծառայող) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում, Արզնի ձորում և «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում մասնակցեցին Փրկարար ծառայության կողմից կազմակերպած «Անտառային և […]

̰
Մայիսի 3-ին և 5-ին Մարզահամերգային համալիրում կանցկացվի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը

11:17 15.03.2024

Երևանում կայանալիք ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր տեղի է ունեցել մրցաշարի կիսաեզրափակիչների վիճակահանությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) տղամարդկանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Լանս Քելլին, ՀՖՖ գործկոմի […]

̰
Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան

11:07 15.03.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ Բրյուսել կատարած այցից հետո նախատեսում է այցելել հարևան երկրներ։ Վարչապետի խոսքով, շաբաթ օրը կայցելի Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։ «Հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը հիմնական առաջնահերթություններից է, հետևաբար՝ պատահական չէ, որ Բրյուսել այցից հետո այցելություններ կլինեն հարևան երկրներ, շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, որին կհաջորդի այցը Հայաստան։ Մենք […]

̰
Հայաստանը կարող է դիմել ԵՄ-ն անդամակցելու համար. Պետեր Ստանո

10:57 15.03.2024

Հայաստանը կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու համար, «Իզվեստիային» ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Երկրներն իրավունք ունեն ձգտել իրենց ժողովրդի ավելի լավ ապագայի: Նրանք ազատ են որոշել, թե ինչպես ապահովել նման ապագա։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, յուրաքանչյուր եվրոպական երկիր՝ իր ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է դիմել ԵՄ-ին […]

̰
Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից. ՊԵԿ

10:17 15.03.2024

ՊԵկ-ից տեղեկացնում են, որ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերած (ձեռք բերող) կամ անհատական բնակելի տուն կառուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է հետևյալ դեպքերում. եթե բնակարանը ձեռք է բերվում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատո­ղից, եթե բնակարանը ձեռք է բերվում պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության […]

̰
Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոնին

10:11 15.03.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 14-ին հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչներին՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորությամբ: Մխիթար Հայրապետյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ Հայաստանում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի համար: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն […]

̰
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հետ

09:40 15.03.2024

Մարտի 14-ին կայացել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանի և Ռումինիայի Սենատի եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վասիլե Դինկուի հանդիպումը։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են հայ-ռումինական խորհրդարանական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերին, առկա համագործակցությանն ու հեռանկարներին` կարևորելով միջխորհրդարանական կապերի շարունակական խթանումը։ Երկուստեք ընդգծվել է հայ-ռումինական պատմական բարեկամության կայուն հիմքերի վրա և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս խորացման […]

̰
Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ, դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր զենքերից կրակված պարկուճներ, արնանման հետքեր, դիմակ, վնասված ավտոմեքենաներ

08:41 15.03.2024

Մարտի 14-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից, հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը  կանչով մեկնել է Ֆուչիկի փողոց, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն […]

̰
ՀՀ դեսպանը և Դիժոնի քաղաքապետը քննարկել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր

23:52 14.03.2024

Մարտի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց կատարեց Դիժոն քաղաք։ Այցի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Դիժոնի քաղաքապետ, Դիժոն մետրոպոլի, ինչպես նաև «Ֆրանսիայի քաղաքների միություն» կազմակերպության նախագահ Ֆրանսուա Ռեբսամենի (François REBSAMEN) հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը և Դիժոնի քաղաքապետը քննարկեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարեցին Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակին և […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հնդկական կողմի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

21:42 14.03.2024

Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։ Քննարկվել են պաշտպանության […]

̰
Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ

19:47 14.03.2024

Մարտի 13-ին ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված ԿԶՆ տարածաշրջանային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղար, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Տատյանա Մոլչանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը, Հայաստանում Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանը և այդ ուղղությամբ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ ծրագրային համագործակցության […]

̰
Փարաջանովի արվեստը պարի լեզվով. տեղի կունենա «Նռան գույնը» պարային բեմադրության երևանյան առաջնախաղը

19:42 14.03.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ 2024 թվականի մարտի 15-ին և 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։ «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության երևանյան առաջնախաղին ընդառաջ ՀՀ […]

̰
BACK_TO_TOP