TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Աշոցք-Վարդաղբյուր ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ

14:36 16.03.2024

Մարտի 16-ին` ժամը 10։52-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սառնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Փ․, ծնված 1991 թ.) […]

̰
Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

13:54 16.03.2024

Հանրապետության տարածքում մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը առանձին շրջաններում, 17-ի ցերեկը, 18-21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը տեղումները առանձին վայերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 17-ի ցերեկը, 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ: Օդի […]

̰
«Հայաստանը և ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով Բրյուսելի Ազատ Համալսարանում

13:43 16.03.2024

Բրյուսելի Ազատ Համալսարանում (ULB) տեղի է ունեցել «Հայաստանը եւ ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով, որը կազմակերպվել է «Նաիրյան» միության եւ Բրյուսելի Ազատ համալսարանում ՄԱԿ-ի համայնքի ջանքերով։ Համաժողովի բանախոսն էր Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեսպանն ուսանողներին ներկայացրել է 1988-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած զարգացումները, […]

̰
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

13:34 16.03.2024

Մարտի 16-ին՝ ժամը 10։14-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Opel» (վարորդ՝ Ս․ Ս․, […]

̰
Խուլիգանություն և ծեծկռտուք. 34-ամյա կինն ու երթուղային ավտոբուսի վարորդը ձերբակալվել են

13:24 16.03.2024

Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է: Նշված հասցե բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ է մեկնել: Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա մի կնոջ: Պարզվել է, որ վերոհիշյալ կնոջ և երթուղային ավտոբուսի 50-ամյա վարորդի միջև, կանգառում չկայանելու հետ կապված, վիճաբանություն […]

̰
«Բացահայտել Հայաստանը. մշակույթ, բնություն, քաղաքակրթություն, ժառանգություն» խորագրով համաժողով՝ Եվրոպական Խորհրդում

13:08 16.03.2024

Եվրոպական Խորհրդում տեղի է ունեցել «Բացահայտել Հայաստանը. մշակույթ, բնություն, քաղաքակրթություն, ժառանգություն» խորագրով համաժողով, որի նպատակն էր եվրոպական կառույցների աշխատակիցներին ներկայացնել Հայաստանը։ Համաժողովի կազմակերպիչներից է եվրոպական քաղաքացիական ծառայության հիմնական միություններից մեկը` Եվրոպական քաղաքացիական ծառայության ֆեդերացիան (FFPE), որը կարևորում է իր սոցիալական պատասխանատվությունն անմիջական շահերից դուրս: Հայ ժողովրդի, հատկապես արցախահայության հետ կատարվածից հետո ֆեդերացիան, լինելով հումանիտար հարցերի […]

̰
Ռուսաստանը միշտ բաց սրտով է վերաբերվելու Հայաստանին․ Զախարովա

11:36 16.03.2024

Ռուսաստանը միշտ բաց սրտով է վերաբերվելու Հայաստանին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ես իսկապես չեմ ուզում, որ Հայաստանի ժողովրդին հիմա ինչ-որ հակառուսական օրակարգ պարտադրվի տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, մենք միշտ Հայաստանի կողքին ենք լինելու, միշտ օգնելու ենք, միշտ վերաբերվելու ենք Հայաստանին, այս երկրի մարդկանց բաց սրտով և մաքուր հոգով»,- նշել է […]

̰
Ռուսաստանը բազմիցս օգնել է Հայաստանին․ Զախարովա

10:23 16.03.2024

Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ Երևանի կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել նրան, պաշտպանել է նրան և ջանքեր է գործադրել արյունահեղությունը դադարեցնելու համար, RIA-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե Հայաստանում որևէ մեկը հարցեր ունի մեր անկեղծության վերաբերյալ, կարծում եմ, որ դրա պատմական պատասխանը կա․ մեր տղաների […]

̰
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կպարգևատրվեն ԱԺ պատվո մեդալներով

23:34 15.03.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ պատվո մեդալներով կպարգևատրվեն Եվրոպական խորհրդարանի պատգամավորները: Խորհրդարանի խոսնակի կարգադրությունում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների […]

̰
Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները. քննարկում խորհրդարանում

22:44 15.03.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացման ու խորացման թեմայով: Քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բարեկամական խմբի անդամներն ու գործադիրի համապատասխան կառույցների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ողջունելով մասնակիցներին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ համատեղ քննարկման նպատակն է օրենսդիրի եւ […]

̰
Ի՞նչ առավելություններ և վտանգներ կարող են լինել ԵՄ-ին անդամակցելու դեպքում. զրույց Ստեփան Գրիգորյանի հետ

22:38 15.03.2024

Մարտի 13-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով ԵՄ գործադիր մարմնին կոչ է անում դիտարկել Հայաստանին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը՝ ընդգծելով նաև վիզաների ազատականացման շուրջ քննարկումների մեկնարկի անհրաժեշտությունը: Այդ բանաձևը դարձյալ վերահաստատում է Ադրբեջանի զորքերը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու իր պահանջը։ Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար […]

̰
Վերջին օրերին Վրաստանը ակտիվ է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցերում

21:48 15.03.2024

Վերջին օրերին Վրաստանը ակտիվ է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցերում: Նախ հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետը Հայաստան ու Ադրբեջան կայցելի, ապա նաև Բաքվում գտնվող Վրաստանի ԱԳ նախարարն է հույս հայտնել, որ երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի: Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հռչակագիր են ստորագրել: Անկախ դրանից, Վրաստանի ԱԳ նախարարը […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կայցելի Հայաստան

21:03 15.03.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։ «Մարտի 19-ին պարոն Ստոլտենբերգը կժամանի Երեւան, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Ստոլտենբերգը մարտի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի […]

̰
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի նորանշանակ տնօրենին

19:30 15.03.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության» ծրագրի նորանշանակ տնօրեն Հասմիկ Հակոբյանին։ Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը նախարարության կողմից իրականացվող ծավալուն բարեփոխումների շրջանակներում և Ծրագրով նախատեսված բոլոր ուղղություններով առավել սերտ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով […]

̰
Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Թուրքիայի ԱԳ նախարար

19:23 15.03.2024

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի 11-րդ Գլոբալ ֆորումում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ Թուրքիան լիովին աջակցում է բանակցությունների խաղաղ առաջընթացին։ «Մենք պետք է ստեղծենք մի համակարգ, որը հիմնված է միջազգային կանոնների […]

̰
Վարչապետին է ներկայացվել Տեղեկատվական համակարգերի գործակալության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

19:17 15.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տեղեկատվական համակարգերի գործակալություն՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և գործակալության ներկայացուցիչները զեկուցել են թվային հասարակության և տնտեսության ձևավորման առաքելության իրագործման շրջանակներում իրականացրած աշխատանքները: Նշվել է, որ հաշվետու տարում կառավարության որոշմամբ ներդրվել է «ԵսԵմ» ազգային թվային նույնականացման հարթակը` ապահովելով թվային ծառայություններ մուտք գործելու անվտանգ հնարավորություն […]

̰
Դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի թագաժառանգին

19:11 15.03.2024

Մարտի 14-ին Նորվեգիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի թագաժառանգ-ռեգենտ Հաակոնին։ Թագավորական պալատում տեղի ունեցած արարողությանը հաջորդել է թագաժառանգ-ռեգենտի և ՀՀ դեսպանի առանձնազրույցը:

̰
Կանեփի ջերմոց-լաբորատորիա, մեթամֆետամին ու մարիխուանա. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

19:06 15.03.2024

Վաղարշապատի քրեական հետախույզները փետրվարի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածն քաղաքի Արագածի զանգվածում բնակվող երկու եղբայր Արմավիրի մարզում և Երևանում «Տելեգրամ» հավելվածի միջոցով տարբեր վայրերում տեղադրելով` իրացնում են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Նաև տվյալ կար, որ ավագ եղբայրը մարիխուանան պատրաստում է հորեղբոր որդու տանն ու օժանդակ շինություններում աճեցրած կանեփից: Սկսվեց տեղեկությունները ստուգելու և […]

̰
Քննարկվել են 2023 թ. արտաքին ոլորտում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը

18:54 15.03.2024

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունները մշտական հանձնաժողովը մարտի 15-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցն ու ընդունել ի գիտություն: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասնել է նախորդ տարում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո ստեղծված իրավիճակի մասին: Նրա խոսքով հայկական կողմի ջանքերն […]

̰
Տեղի է ունեցել երիտասարդ կամավորների հավաստագրերի հանձնման արարողություն

18:42 15.03.2024

Ազգային ժողովը միշտ պատրաստ է համագործակցելու երիտասարդների հետ: Կարծում եմ, որ դուք լավ տպավորություններ եք ստացել ձեր կատարած աշխատանքից եւ միշտ կլինեք խորհրդարանի կողքին. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Մարտի 15-ին Ազգային ժողովում հավաստագրեր են ստացել նոյեմբերի 17-ին Երեւանում անցկացված ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված կամավորները: Երիտասարդներին ողջունել […]

̰
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ

18:35 15.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը նշել է, […]

̰
Ժողովրդավարության համար քաղաքացիական կրթությունը սկզբունքային է. Արթուր Մարտիրոսյան

18:22 15.03.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ներկա է եղել «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յապ Ֆրեդերիքսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, երիտասարդական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, երիտասարդներ, հետազոտողներ: Ծրագրի նպատակն է Հայաստանի երիտասարդների շրջանում ձևավորել ժողովրդավարության, մասնակցայնության և առաջնորդության հմտություններ, նրանց զինել անհրաժեշտ գիտելիքով: […]

̰
Հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ՝ Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ

18:16 15.03.2024

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։ «Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան հանցավոր չարախնդությամբ եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի […]

̰
Հայ ուսանողները Համբուրգում մասնակցում են ակադեմիական քաղաքի նախագծման քննարկումներին նվիրված աշխատաժողովին

18:06 15.03.2024

Միջազգային տարբեր բուհերի 16 ճարտարապետ ուսանողներ այս օրերին Համբուրգում մասնակցում են Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի կազմակերպած երեքշաբաթյա աշխատաժողովին։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մասնակիցների թվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի չորս ուսանող: Ուսանողներն աշխատում են Համբուրգի Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի ստուդիաներում։ Դասընթացն ընթանում է չորս աշխատանքային խմբերի ձևաչափով. յուրաքանչյուր խմբում ներառված է մեկ […]

̰
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

17:50 15.03.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանը, իրականացվող ներդրումային քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, հանրային ներդրումների կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսության արտահանման դիվերսիֆիկացմանը, պետական բաժնեմասնակցությամբ ընկերությունների գործունեությանը, […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

17:45 15.03.2024

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ։ Սանոսյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հայաստանյան առաքելության ընթացքում։ Նախարարն ընդգծել է, որ ՏԿԵ նախարարությունը Ճապոնիայի դեսպանատան հետ տարբեր ոլորտներով արդյունավետ աշխատանքի, համագործակցության մեծ փորձ ունի։ Սանոսյանը պատրաստակամություն է հայտնել […]

̰
Ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության պետական աջակցության ծրագրի բաղադրիչները

17:40 15.03.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մասին: Զարուհի Մանուչարյանը, անդրադառնալով զբաղվածության պետական աջակցության ծրագրին, ներկայացվել է, որ այն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդ բաղադրիչը՝ […]

̰
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրերի վավերացման մասին օրենքների նախագծերին

17:33 15.03.2024

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1 մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Փոխնախարարը նշել է, որ վարկային […]

̰
ՄԻՊ-ն ընդունել է Իսպանիայի դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատարին

17:18 15.03.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում, ի […]

̰
Ֆուչիկի փողոցում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և սպանության փորձերի դեպքի հանգամանքները պարզվում են

17:12 15.03.2024

2024 թվականի մարտի 15-ին՝ ժամը 00:18-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում լսվել են կրակոցներ, պայթուցիկ են նետել, վիրավոր քաղաքացի կա։ Նաև անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Աշտարակի խճուղում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Ավելի ուշ «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Աշտարակի խճուղուց […]

̰
BACK_TO_TOP