TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտի 19-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:46 18.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 1, 4, 5, 11 փողոցների առանձնատներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորք 2-րդ և 5-րդ փողոցների 1-ին, 2-րդ նրբանցքների առանձնատներ, Ս․ Խանզադյան 2-րդ նրբանցքի առանձնատներ, Ա․ Արմենակյան […]

̰
Ի տարբերություն Բաքվի, Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանության նախարարի հետ չի հանդիպի

22:07 18.03.2024

Շարունակվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս: Երեկ Յենս Ստոլտենբերգը Բաքվում էր: Այսօր նա ժամանել է Թբիլիսի:  Նշանակություն ունի՞ այն փաստը, որ Ստոլտենբերգն առաջինը հենց Բաքու է այցելել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական մամուլը՝ հատկապես իշխանամետ, գրում է, որ Յենս Ստոլտենբերգի այցը վկայում է այն կարևոր նշանակության մասին, որ Արևմուտքը […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև

21:05 18.03.2024

Մարտի 18-ին Վալետայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Մալթայի Հանրապետության ԱԳ նախարարության Մշտական քարտուղար Քրիստոֆեր Կուտայարի գլխավորությամբ Հայաստանի և Մալթայի արտաքին գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են առաջին քաղաքական խորհրդակցությունների մեկնարկը՝ կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ բազմակողմ […]

̰
Հայաստանը Եվրամիության անդամ կդառնա Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ նույն օրը. Խզմալյան

20:48 18.03.2024

Վրաստանն ինչքան փորձությունների միջով անցավ, որ գնա դեպի Եվրամիություն, բայց դեռ ԵՄ անդամ չէ, վերջերս միայն ստացավ թեկնածուի կարգավիճակ, Ուկրաինան շարունակում է անցնել փորձությունների միջով, բայց դեռ ԵՄ անդամ չէ, այդ ինչո՞ւ պետք է Հայաստանը դիմի և կարճ ժամանակում ստանա ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, ապա՝ անդամակցության. այս հարցին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Հայաստանի եվրոպական կուսակցության […]

̰
Իսակովի պողոտայում «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և բախվել «Hyundai»-ին

19:26 18.03.2024

Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, 55-ամյա Վարդանիկ Ա․-ն իր վարած «КамАЗ» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթից հետո «КамАЗ»-ը բախվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենային։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն […]

̰
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը

19:07 18.03.2024

Մարտի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Վերջինիս մասնակցում էին նաև Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում հայկական կողմն անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական վերջին զարգացումների արդյունքում Արևելյան գործընկերության տարածաշրջանում ստեղծված մարտահրավերներին և ձևաչափի կենսունակության ու ներառականության պահպանման […]

̰
Նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների

19:02 18.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ մարտի 20-ին նշվող ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ, ընդունել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու գործում ունեցած […]

̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ

18:55 18.03.2024

Ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման գործընթացը` հիմնական շեշտը դնելով բացատրական աշխատանքի վրա: Քարոզչության հիմքում այն դրույթն է, որ կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Նման բացատրական աշխատանք են սկսել իրականացնել նաև ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները: Մարտի 6-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ է ներկայացել […]

̰
Չպետք է լինի որևէ հարց, որը կմնա անպատասխան․ Փաշինյանը՝ Տավուշի մարզում ունեցած հանդիպումներից հետո

18:42 18.03.2024

Տավուշի մարզում ունեցած հանդիպումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է հայտնել ունեցած քննարկումներից։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում Փաշինյանն ասել է, որ հանդիպումներն ամբողջությամբ տեսաձայնագրվել են, և տեսանյութը կհրապարակվի, սակայն չեն հրապարակվի այն հատվածները, որոնք գաղտնիքի տարրեր են պարունակում։ Հարցին, թե ի՞նչ ասելիքով էր այցելել մարզ և ի՞նչ է առաջարկել, վարչապետն ասել է, որ […]

̰
Հայաստանի և Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր. Միրզոյան

18:36 18.03.2024

Հայաստանի և Ղազախստանի համար նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է և կարևոր. Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ ունեցած համատեղ ասուլիսին ասել է Արարատ Միրզոյանը: Հայ և ղազախ գործընկերների հանդիպման կարևոր շեշտադրումների մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
ՄԿՈւ ոլորտում կներդրվի «Էրազմուս+»-ի նոր ծրագիր

18:30 18.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել միջին մասնագիտական կրթության համակարգում ներդրվող «IMPROVET կարողությունների հզորացում» ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Ծրագիրն իրականացվում […]

̰
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

18:24 18.03.2024

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մարտի 19-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրվող աջակցության ծրագրերին:

̰
ԱՍՀ նախարարությունը հայտնել է, թե որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

18:17 18.03.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ սկսած մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկի քարտապանները՝ • «Ակբա բանկ» ԲԲԸ • «ԱյԴի բանկ» ՓԲԸ • «Արարատբանկ» ԲԲԸ • «Արդշինբանկ» ՓԲԸ • «Արցախ բանկ» ՓԲԸ • «Էվոկաբանկ» ՓԲԸ • «Ինեկոբանկ» ՓԲԸ • «Կոնվերս բանկ» ՓԲԸ • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ […]

̰
Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

18:06 18.03.2024

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սահլե Վորկ-Զևդեին։ Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սահլե Վորկ-Զևդեն շնորհավորել է դեսպան Սահակ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել է հաջողություն այդ պատասխանատու առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի հայ-եթովպական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-եթովպական […]

̰
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալի հետ

17:54 18.03.2024

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի տեղակալ Էրին ՄըքՔիի հետ։ Հանդիպման ընթացքում, որը կայացել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) կենտրոնական գրասենյակում, քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված […]

̰
Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը

17:47 18.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է 2024թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Քննչական կոմիտեն` նշված օրը Գորիսի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով, Գորիսի 38-ամյա բնակիչը առերևույթ սպանության փորձ […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:30 18.03.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն), դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սևան քաղաքում տեղում է ձյուն: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի

17:25 18.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում նույն քաղաքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի մարտի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում: Քննությամբ պարզվել էր, որ դեպքից կարճ ժամանակ առաջ, […]

̰
Հայաստանը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ Ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք. Արարատ Միրզոյանը՝  Մուրատ Նուրտլաույին

17:20 18.03.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար, Սիրելի՛ բարեկամ, Մուրատ Աբուգալիևիչ, Շատ ուրախ եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Մենք ընդհանրապես շատ հաճախ շփվում ենք բազմակողմ հարթակներում, բայց այս երկկողմ այցը շատ լավ հնարավորություն է մանրամասն քննարկել մեր երկկողմ օրակարգի բոլոր […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին

17:12 18.03.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշտոնական այցի, հաջողված փոխգործակցության եւ Հայաստան-Չեխիա, Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների մասին: «Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության, ինչպես նաեւ իմ […]

̰
«Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձն օրինակելի է. քննարկում  Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ

17:00 18.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյուտոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ […]

̰
Գեղարքունիքի Գանձակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:47 18.03.2024

Մարտի 19-ին Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
20 հարց` մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում

16:41 18.03.2024

Ազգային ժողովի խորհուրդը մարտի 18-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում […]

̰
Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում

16:30 18.03.2024

2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրում գործող ԱԳԼՃ կայանում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի բնական գազով լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել […]

̰
«Հաշմանդամություն և ներառում» թեմայով աշխատաժողով ՀՀ ԱԺ աշխատակազմի համար

16:24 18.03.2024

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ Կանադական խորհրդարանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում մարտի 16-ին եւ 17-ին տեղի է ունեցել «Հաշմանդամություն եւ ներառում» թեմայով աշխատաժողով: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ առաջիկա տարիներին ներառականությունը գտնվելու է ԱԺ աշխատակազմի ուշադրության կենտրոնում: Նա շնորհակալություն է հայտնել Կանադական խորհրդարանական կենտրոնին աջակցելու համար՝ ընդգծելով […]

̰
Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվել է

16:17 18.03.2024

Մարտի 17-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Արարատի մարզի պարեկները Սուրենավան գյուղի կենտրոնական ճանապարհին տեղադրված արագաչափի մոտ հայտնաբերել են «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենա, իսկ արագաչափը եղել է կոտրված: Վարորդը ձերբակալվել և, «ԳԱԶ-3110»-ով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին: Ոստիկանության Արարատի և Եղեգնաձորի բաժինների ծառայողները, ինչպես նաև ՊԾ Արարատի մարզի պարեկները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Երևանի բնակիչ 35-ամյա […]

̰
Երևանը լուծումներ կառաջարկի Մոսկվային Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության վերաբերյալ

16:12 18.03.2024

Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ […]

̰
Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները ևս հանրային մուլտիպլեքսում առաջարկվում է ցուցադրել ժամային սահմանափակմամբ

16:07 18.03.2024

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-06:00-ն: Առաջարկվում է այդ շարքում ավելացնել նաեւ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները: […]

̰
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ

15:53 18.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը Ոսկեպարում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 11-17-ը

15:50 18.03.2024

Սևանա լճի մակարդակը մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.19 մ (17.03.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 2սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.517մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 17-ը […]

̰
BACK_TO_TOP