TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սուրեն Պապիկյանը և Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

16:17 13.03.2024

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

̰
Քննարկվել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության հետ համագործակցությամբ Ոստիկանության գվարդիայի բանակցությունների գծով ստորաբաժանման կարողությունների ձևավորման հարցը

14:24 13.03.2024

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մարտի 6-ին հանդիպել է Նիդերլանդների Ազգային ոստիկանության Արևելյան Եվրոպայի կապի սպա Հանս Հաուվենի հետ: Նիդերլանդական կողմի ներկայացուցիչներին Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ ոլորտում արդեն իսկ գրանցած հաջողությունները և առաջիկա անելիքները։ Նիդերլանդների Ազգային ոստիկանության ներկայացուցիչը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ընթացող բարեփոխումների նկատմամբ և բարձր […]

̰
Արարատ Միրզոյանը և Լուիս Բոնոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ քաղաքական երկխոսության օրակարգի շուրջ

13:13 13.03.2024

Մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել վերջին զարգացումներն՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:41 13.03.2024

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-ի և 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 13-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-18-ին շրջանների […]

̰
ԱՄՆ կոնգրեսականը միանում է Հայ դատի հանձնախմբի և իրավապաշտպանների  կոչին՝ պատասխանատվության ենթարկելու Ալիևին

12:34 13.03.2024

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնում է, որ միանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և իրավապաշտպաններին, որոնք կոչ են անում Միացյալ նահանգներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ «Միանում եմ ANCA-ին և իրավապաշտպաններին, որոնք ԱՄՆ-ին կոչ են անում Ալիևին պատասխանատվության ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանական քաղաքականության համար։ Վաղուց արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը […]

̰
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարարների հետ

11:18 13.03.2024

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակներում հանդիպումներ ունեցավ Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ։ «Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունը առանցքային դարձավ Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում։ Հանդիպման մասնակիցներն ընդգծեցին Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում […]

̰
ԿԲ խորհուրդը 0.25 տոկոսային կետով իջեցնել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

22:05 12.03.2024

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր 0.25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 8.5%: Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունը ներկայացնելիս այս մասին ասել է ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը: «2024թ.-ի մարտի 12-ի նիստում ԿԲ-ի խորհուրդը որոշեց տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.5%: Միաժամանակ խորհուրդը ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքը սահմանել է 10%, իսկ ԿԲ-ի կողմից […]

̰
Մարտի 13-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:36 12.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Գ-3 թաղ․ 1ա, 1բ, 2, 4, 5, 6ա, 6բ շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 5-րդ փողոցի առանձնատներ, Գ․ Հովսեփյան փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Աբովյան […]

̰
Սահմանվել է Երևանում ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը

21:18 12.03.2024

2023թ. մայրաքաղաքում շահագործման են հանձնվել ներկրված 87 «ՄԱՆ» և 150 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներ, ձեռք են բերվել 15 «ՅՈՒԹՈՆԳ» մակնիշի նոր տրոլեյբուսներ, գնվել է նաև 4 նոր աղբատար մեքենա, գործընթացը կշարունակվի նաև այս տարի: Միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի շրջանակում հասարակական տրանսպորտի շարժակազմերը և մետրոպոլիտենի անցարգելները համալրվել են վալիդատորներով, և գործարկվել է էլեկտրոնային և թղթային […]

̰
Շվեյցարիան մեկնարկում է Հայաստանում անտառների վերականգնման 10-ամյա ծրագիր

20:50 12.03.2024

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) հետ համատեղ մեկնարկել է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ Այսօր կայացել է FORACCA ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցել է ոլորտի ներկայացուցչական մեծ խումբ: Բացման խոսքով […]

̰
Նախագահը բարձր պարգև է հանձնել աստղաֆիզիկոս, «Սթարմուսի» համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին

17:55 12.03.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է աստղաֆիզիկոս, «Սթարմուս» միջազգային փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանին և պետական բարձր պարգև հանձնել: Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Գարիկ Իսրայելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է աստղաֆիզիկոսին և մաղթել նորանոր հաջողություններ:

̰
Սպիտակում կասեցվել է մանկապարտեզի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:48 12.03.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Սպիտակ համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում: Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ այն գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ – խոհանոցում չեն եղել ինչպես ձեռքերի, այնպես էլ հումքի լվացման համար նախատեսված լվացարաններ` ապահովված տաք և սառը ջրով, – խոհանոցի հատակը, […]

̰
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահը կհամալրվի նոր սարքավորումներով

17:30 12.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ներկա է եղել Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի մեկնարկի արարողությանը: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության անունից շնորհակալություն […]

̰
«Արվեստի գործերի տեղափոխում և տեղադրում» թեմայով աշխատաժողով՝ «Կատապուլտ» ծրագրի շրջանակում

17:21 12.03.2024

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Արվեստի գործերի տեղափոխում և տեղադրում» խորագրով երկօրյա աշխատաժողովը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին տրամադրել մշակութային արժեքների տեղափոխության պայմանակարգերի, գնահատման ընթացակարգերի, արտահանման և ներմուծման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ փորձագիտական համալիր գիտելիքներ՝ ներառյալ արվեստի գործերի փաթեթավորում, տեղադրում, փոխադրում, ապահովագրություն, մաքսազերծում, պահեստավորում […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պաշտոնյաներից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

17:14 12.03.2024

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 27-ին, մարտի 5-ին և մարտի 7-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմումները (վարույթ ընդունված հայցադիմումների քանակը՝ 102): Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 4 […]

̰
19-ամյա երիտասարդը 14-ամյա տղայի միջոցով փորձել էր կեղծ թղթադրամներ իրացնել

17:06 12.03.2024

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վանաձորի Պարույր Սևակի փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդը տանը կեղծ 20 հազար դրամանոցներ է տպել և իրացնելու նպատակով տվել 14-ամյա մի տղայի, որը երկու հասակակիցների հետ փորձել է դրանք իրացնել: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 11-ին 14-ամյա տղան ծնողի հետ հրավիրվել է Բազումի […]

̰
Քննարկվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը

16:56 12.03.2024

ԵՄ խորհուրդը դեռեւս 2022 թվականին հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում` երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով 2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը: 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը երկրորդ որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր […]

̰
2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը․ վարչապետ

16:41 12.03.2024

2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին լուծել Հայաստանի հարցը և փակել այն ամբողջությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «1996 թվականից Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել և 2023 թվականի սեպտեմբերին արտաքին ուժերը ուզում էին Հայաստանի հարցը լուծեն և փակել ամբողջությամբ։ Ավելին ասեմ՝ ինչպես եղավ, որ 2021 թվականի […]

̰
Հրդեհ՝ Ոսկեվազ գյուղում

16:32 12.03.2024

Մարտի 12-ին՝ ժամը 13։36-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող գործարանի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպիրտի պահեստում (մոտ 300 […]

̰
Մայիսի 6-ից առևտրային ցանցերը և մատակարարները կաշխատեն նոր խաղի կանոններով. ՄՊՀ

16:24 12.03.2024

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիպում էր նախաձեռնել բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ առևտրային ցանցերի և մատակարարների համար սահմանված նոր օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Քննարկումը վարում էր ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը, միջոցառմանը մասնակցում էին ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, Հանձնաժողովի, Էկոնոմիկայի նախարարության, ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի պատասխանատուներ և այլ շահագրգիռ անձինք: Միջոցառումը նպատակ ուներ օրենսդրական կարգավորումների հասցեատերերին պարզաբանելու օրենքի նոր […]

̰
Ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը

16:18 12.03.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությանը: Առաքելությունը Հայաստանում է գտնվում պահուստային ծրագրի երրորդ վերանայման շրջանակներում: Ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ինչպես նաև ենթակառուցվածքների, գործարար միջավայրի և աշխատաշուկայի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ գործընկերներին ՀՀ կառավարության կարևոր բարեփոխումներին աջակցելու պատրաստակամության […]

̰
Փրկարար ծառայությունում անցկացվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների արտադրական պրակտիկան

16:12 12.03.2024

Փետրվարի 12-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետի բակալավրի կրթական ծրագրի 52 ուսանող իրենց արտադրական պրակտիկան անցկացրեցին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում։ Արտադրական պրակտիկայի շրջանակներում ուսանողները եղան ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Փրկարարական ուժերի, Քաղաքացիական պաշտպանության, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի […]

̰
Ըստ Փաշինյանի՝ արտաքին ուժերը նպատակ ունեին ԼՂ-ից հայերին րոպե առաջ դուրս բերել և Հայաստանում իշխանափոխություն անել

16:06 12.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայտարարել, որ այդ պահին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը նշեց, որ ինքն այդ հայտարարությունը արել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերին Լեռնային Ղարաբաղում մնալու հնարավորություն ստեղծվի։ «Ես տեսնում էի, որ ամեն […]

̰
ՀՀ-ն իր տարածքից և սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպիտի ունենա. Նիկոլ Փաշինյան

15:45 12.03.2024

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում շեշտը պետք է դնել լեգիտիմության վրա, այսինքն, առաջնորդվել այն սկզբունքով, որ ՀՀ-ն իր տարածքից և սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպիտի ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մարտի 12-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակի, մարտահրավերների և ռիսկերի վերաբերյալ հարցին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշեց. «Հայաստանի շուրջ […]

̰
Վարչապետը չի բացառում, որ դելիմիտացիան կարող է սկսվել Տավուշի մարզից

15:21 12.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով այն երեք սկզբունքները և պատկերացումները, որոնցով ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ գնալ խաղաղության։ Անդրադառնալով 3 սկզբունքներին՝ վարչապետը նշեց, որ դրանք այն մասին են, որ Խորհրդային միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած […]

̰
Առավոտյան գերիների վերադարձի հետ կապված հարց եմ քննարկել․ Փաշինյան

15:11 12.03.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում հայտնել է, որ առավոտյան գերիների վերադարձի հետ կապված հարց է քննարկել։ Թե ում հետ է քննարկել, վարչապետը մանրամասներ չհայտնեց։ «Այսօր առավոտյան գերիների վերադարձի հետ կապված հարց եմ քննարկել։ Ում հետ և ինչ եմ քննարկել, չեմ կարող ասել։ Կարող եմ ասել, որ քննարկել եմ գերիների վերադարձի հարցը, քննարկել եմ գերիների […]

̰
2023 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցված հանցագործությունների դեպքերը նվազել են 1373-ով

14:34 12.03.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ՝ 2024 թվականի մարտի 11-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2023 թվականի աշխատանքները: Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, ի թիվս այլնի, ներկայացրել է մայրաքաղաքում հանցավորության վիճակը, կոռուպցիոն գործերի քննության ընթացքն ու պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքը: Երևան քաղաքի դատախազը հայտնել է, որ 2023 թվականի […]

̰
Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին խոսք չի եղել և չի կարող լինել. Փաշինյան

14:19 12.03.2024

Այսօրվա ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին: Այսպիսով նա անդրադարձել էր լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ին՝ հայկական կողմից պահանջելով իրենց տալ Տավուշի մարզի 4 գյուղ։ «Նախ արձանագրենք, թե […]

̰
Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում Հայաստանը պաշտոնապես դուրս կգա ՀԱՊԿ- ից

14:07 12.03.2024

Հայաստանը փաստացիորեն սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում․ սա պետության քաղաքական որոշումն ու դիրքորոշումն է, որը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը չի մասնակցում կառույցի նիստերին, չունի մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում, չի օգտագործում իր քվոտան […]

̰
Մենք պետք է բացառապես մեզ վրա հույսներս դնենք. վարչապետ

13:51 12.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը արտաքին և անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացիան հույսը ինքդ քեզ վրա դնելու ձևերից մեկն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք պետք է մեզ վրա հույսներս դնենք, բացառապես մեզ վրա։ Դա նշանակում է նաև, որ արտաքին և անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացիան հույսն ինքդ քեզ […]

̰
BACK_TO_TOP