TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ծիրանենին շուտով կծաղկի. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

09:35 14.03.2024

ՇՄ նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է առաջիկա օրերին ծիրանենու ծաղկման մասին: Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատի մարզում և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է մարտի 16-18-ը, Արմավիրի մարզում՝ 18-22-ն ընկած ժամանակահատվածում, որը բազմամյա միջին ժամկետից շուտ է 25-28 օր։

̰
Եվրախորհրդարանը հանդես է եկել Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման օգտին

23:17 13.03.2024

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին մեծացնել համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում՝ «ՀԱՊԿ-ին նրա անդամակցության վերանայման ֆոնին», հետևում է Ստրասբուրգում ընդունված Եվրախորհրդարանի բանաձևից։ «Եվրախորհրդարանը հաստատում է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում՝ Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության վերանայման ֆոնին»,- ասվում է փաստաթղթում։ Պատգամավորները նաև կոչ են արել ԵՄ-ին «դրական […]

̰
Մարտի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:18 13.03.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կուրղինյան փ. 15, 17, 19, 21, 21/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 110 դպրոց, թիվ 194 մանկապարտեզ, Ե․Թադևոսյան փ․ նրբ․ 2, 4, 6, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք […]

̰
Վրաստանը կրկին ակտիվացնում է հայ-ադրբեջանական հակամարտությունում միջնորդական իր ջանքերը

22:09 13.03.2024

Բաքվում մեկնաբանել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի երեկվա հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ: Ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումների հեղինակները կարծիք են հայտնել, թե Վրաստանը պատրաստվում է միջնորդական նոր ջանքեր գործադրել: Ինչ է հայտնի հանդիպումների մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե գիտենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունեց սկզբից Ադրբեջանի դեսպան Ֆայի […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

19:48 13.03.2024

Երևանի և Թբիլիսիի միջև գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի հանդիպման ժամանակ: Կողմերը բարձր են գնահատել երկու մայրաքաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը, իրականացվող փորձի փոխանակման ծրագրերն ու ընդգծել, որ առկա է մեծ ներուժ՝ նոր ուղղություններ ու ոլորտներ ընդգրկելու համար: Շնորհակալություն հայտնելով […]

̰
Բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության դեպքերը

19:43 13.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու […]

̰
ՃՏՊ Դիլիջան քաղաքում. կան տուժածներ

19:35 13.03.2024

Մարտի 13-ին՝ ժամը 15:19-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1954 թ.) բախվել է կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենային: […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է Լուիս Բոնոյին

19:12 13.03.2024

Մարտի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ: Հանդիպմանը կողմերը նաև քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը

19:06 13.03.2024

Եվրախորհրդարանի նիստում քվեարկության է դրվել բանաձև, որն առաջարկում է ավելի սերտացնել Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերը և ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված բանաձևի նախագծում։ Ներկայացվում է, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության հեղինակած բանաձևը բոլոր խմբակցությունների համատեղ նախաձեռնությունն է։ Ըստ նախագծի՝ […]

̰
Հանձնաժողովում քննարկվել է Կառավարության ծրագրի 2023 թ. կատարողականը

19:00 13.03.2024

Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը քննարկվել եւ ի գիտություն է ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը եւ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանն անդրադարձել են ոլորտային ռազմավարական ծրագրերին, ներկայացրել մակրոտնտեսական միջավայրն ու 2023 թվականին […]

̰
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ելույթ է ունեցել ՄԱԿ ԵՏՀ կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածի ընթացքում

18:48 13.03.2024

Մարտի 13-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ ԵՏՀ կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումի բարձրաստիճան հատվածին: Վահան Կոստանյանը իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այս համաժողովի բարձրաստիճան հատվածի շրջանակներում հանդես գալ ազգային ելույթով։ Գտնվելով 2030թ. օրակարգի իրականացման գործողությունների տասնամյակի կեսին՝ այս ֆորումը ևս մեկ […]

̰
Խրախուսում ենք կամերային ժանրի զարգացումը. Դանիել Դանիելյան

18:42 13.03.2024

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Քառյակը, մինչ «Ավետիս» անվամբ հանդես գալը, արդեն մի քանի տարի երաժշտական գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Խմբի անդամների նպատակն է ձևավորել համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխանող լարային քառյակ, […]

̰
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում հյուրընկալվել է ԵՏՍՀ պատվիրակությունը

18:36 13.03.2024

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Տաթեւիկ Գասպարյանը եւ Արսեն Թորոսյանը մարտի 13-ին հանդիպել են Հայաստան ժամանած Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի համանախագահ Սիմո Տիաինենի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ հայ խորհրդարանականները խոսել են Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցությունից: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված […]

̰
Վարչապետին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

18:29 13.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և կենտրոնի ներկայացուցիչները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների մասին: Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացներում ուղեկցման, Հայաստանում գործող […]

̰
Համագործակցության հնարավորություններ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում

18:23 13.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Դիմոքրասի ինթերնեշնլ» (Democracy International) միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Լիզբեթ Զոնեվելդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հեռանկարները: […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին

18:17 13.03.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

̰
ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի նիստի արդյունքներն ամփոփվել են Վաշինգտոնում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելության ժամանակ

18:12 13.03.2024

2024թ. մարտի 7-8-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի (TIFA) հերթական նիստի արդյունքներն ամփոփելու նպատակով Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցել են՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Ռաֆայել Գևորգյանը, վերջինիս կողմից գլխավորած պատվիրակության անդամները, ԱՄՆ Առևտրային […]

̰
Երևանում գործող շրջիկ առևտրի իրավակարգավորումները կկիրառվեն նաև մյուս համայնքներում

18:06 13.03.2024

Նախագծերի փաթեթի հիմնական նպատակն է շրջիկ առեւտրի պահանջարկի բարելավումը, շրջիկ առեւտրի կետերի շրջանառության բարձրացումը, համապատասխանաբար նաեւ համայնքներում տեղական տուրքերի մուտքերի ավելացումը, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է […]

̰
Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

17:54 13.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն: Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

17:42 13.03.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 13-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Երկուստեք բարձր են գնահատվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող քայլերը: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

̰
Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում

17:30 13.03.2024

Ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանն են ուղղված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Փոխնախարարը կարեւորել է ճանապարհային անվտանգության աուդիտի […]

̰
Քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. գործողությունների ծրագրում ներառված «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» ծրագիրը

17:24 13.03.2024

Ողջունում ենք ԵԽ երեւանյան գրասենյակի ակտիվ գործունեությունը Հայաստանում եւ անչափ կարեւորում ՀՀ-ԵԽ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրում ներառված «ՀՀ-ում սոցիալական ոլորտի մարդու իրավունքների ամրապնդում» երկամյա ծրագրի մեկնարկը` ողջունելով ԵԽ Երեւանի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին խորհրդարանում` ասել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 13-ին, որին […]

̰
Հայաստանի 325 կրթական ու մշակութային հաստատություն տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

17:12 13.03.2024

Հայաստանում մարտի 20-ին հերթական անգամ կտոնվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որն այս տարի կնվիրվի հայ նշանավոր դիվանագետ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ի շրջանակում երկու ամիս շարունակ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվի ավելի քան 30 միջոցառում: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից արվեստ։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր կազմակերպված մամուլի […]

̰
Արմավիր քաղաքում ավտոմեքենա է այրվել

17:06 13.03.2024

Մարտի 13-ին՝ ժամը 14։40-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 110 թաղամասի սկզբնամասի դաշտամիջյան հատվածում կայանած «UAZ» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի փետրվարի հաշվետվությունը

17:00 13.03.2024

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը: Արդարադատության նախարարությունը ներկայացնում է փետրվարի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը: Այսպիսով՝ նախորդ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայողները հիմնարկների օդափոխման խողովակներից, սանհանգույցների պատերի խոռոչներից, կալանավորված […]

̰
Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150.000 ՀՀ դրամը գերազանցող գումարը

16:53 13.03.2024

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի […]

̰
Կառավարությունը մտադիր է Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար

16:40 13.03.2024

Հայաստանի կառավարությունը ցանկություն ունի միջազգային ստանդարտների համար հայտ ներկայացնել և Կապանի օդանավակայանը ծառայեցնել նաև միջազգային չվերթների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ […]

̰
Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց հիմնախնդիրներին

16:34 13.03.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին հանդես է եկել որպես ՀՀ կողմից հիմնական զեկուցող՝ ներկայացնելով կանանց շրջանում աղքատության հաղթահարման, նրանց տնտեսական հզորացման ու գենդերային հավասարության ապահովմանն ուղղված պետության քաղաքականությունը։ Իր ելույթում նախարար Մկրտչյանը մանրամասնել է կանանց հիմնահարցերի ոլորտում ՀՀ կողմից սահմանված առաջնահերթություններն ու այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ […]

̰
Վարչապետն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

16:32 13.03.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Գաբրաշի տնտեսական և այլ ուղղություններով Հայաստանում իրականացվող գործունեությունը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ծրագրերի ընթացքն ու նպաստել նոր նախագծերի կյանքի կոչմանը: Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և աջակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը Հայաստանում: Գործարարը […]

̰
Սուրեն Պապիկյանը և Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

16:17 13.03.2024

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

̰
BACK_TO_TOP