14:08 09.03.2024
Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի: Այլ մանրամասներ՝ քաղաքապետարանի տեսանյութում:
13:58 09.03.2024
Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել է նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Ռ․Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշել է, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ […]
13:48 09.03.2024
Հանրապետության տարածքում մարտի 9-ի ցերեկը, 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Մարտի 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, մարտի 9-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 11-ի ցերեկը, 12-14-ին […]
13:32 09.03.2024
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիան մի քանի փորձեր արել է միջնորդելու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Միրզոյանն այս մասին ասել է «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիան երբևէ փորձե՞լ է միջնորդել կամ առնվազն Հայաստանին և Ադրբեջանին միավորել որոշ հարցերի շուրջ։ «Այո, մենք տեսել ենք նման մի քանի փորձեր։ […]
13:21 09.03.2024
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետություն էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Էստոնիայի ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի և երկրի վարչապետի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին ու խնդիրներին: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
13:14 09.03.2024
Մարտի 9-ին՝ ժամը 10:08-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Խ.-ն (ծնված […]
13:07 09.03.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, 2024 թվականի մարտի 8-ին հանդիպել է Դպրոցի ուսանողների հետ և երկխոսության ձևաչափով քննարկել օրենքի գերակայության գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու մարտահրավերներն ու հաջողության պատմությունները: Գլխավոր դատախազը պատմել է ղեկավարման իր փորձառության մասին, անդրադարձել կառավարման ոլորտում ռազմավարական պլանավորման՝ իր կողմից կիրառված ուղղություններին՝ առանձնացնելով թափանցիկությունը, […]
12:35 09.03.2024
Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է․ «Ինչ անելու եք, այսօր արեք, վաղը մթի և ցրտի մեջ ենք»։
11:55 09.03.2024
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։ Հարց. Մենք հիմա Անթալիայում ենք՝ դիվանագիտական […]
11:33 09.03.2024
Մարտի 6-ին կայացել է ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումը Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ։ Գեներալ Բրիգերը ներկայացրեց ռազմական և պաշտպանական ոլորտում Եվրոպական միության ռազմավարությունը և դրանից բխող առաջնահերթությունները, համաեվրոպական անվտանգության տեսլականը՝ այս համատեքստում նշելով, որ Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Բալայանը […]
11:26 09.03.2024
Տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանն, անցնում է լուրջ վերափոխումների միջով։ Այս մասին «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։մ «Դա մեզ մոտ նաև ներքին գործընթաց է. Հայաստանի ժողովուրդն ընտրել է հասարակական կյանքի կառուցման ժողովրդավարական ուղին, մենք ապացուցել ենք այս ընտրությունը մի քանի անգամ ընտրությունների, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու միջոցով։ Եվ այս […]
11:16 09.03.2024
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ և ԵՄ հետ հարաբերություններին։ «Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որոնց մենք ստիպված ենք դիմակայել վերջին՝ 3-4 տարիների ընթացքում՝ Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները։ Գաղտնիք չեմ բացահայտնի, եթե ասեմ, որ այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը. Հայաստանի […]
10:44 09.03.2024
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։ Հարց. Նայելով Հարավային Կովկասին՝ տեսնում ենք, […]
22:39 08.03.2024
Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ՅՈՒՆԵՍԿO-ին` պահանջելով Հայաստան դիտորդական առաքելություն գործուղել: Դիտորդների նպատակը, ըստ Իլհամ Ալիևի, պետք է լինի ադրբեջանական հուշարձանների զարգվածային ոչնչացման փաստի արձանագրումը: Ադրբեջանական ո՞ր հուշարձանների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այն մասին, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է նման պահանջով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մինչ այդ էլ տեղեկություն ունեինք, բայց այսօր դա […]
19:40 08.03.2024
Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը: «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրները վարում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, այնուհանդերձ երկկողմ հարաբերություններում առկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է հայ-էստոնական համագործակցությունը կիբեռանվտանգության, սահմանային անվտանգության համակարգերի, […]
19:08 08.03.2024
Մարտի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված ՄԱԿ-ի մոդել համաժողովի ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ ներգրավվել են ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ՏնտՍոցԽորհ) հատուկ նիստի մոդելավորմանը’ նվիրված 2024թ. սեպտեմբերին կայանալիք Ապագայի գագաթնաժողովին։ Նիստի բացմանը ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և […]
18:57 08.03.2024
Ներքին գործերի նախարարության ենթակա բոլոր ծառայությունները ջերմորեն շնորհավորում են Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ: «Գարնանային տոնական այս օրը յուրատեսակ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու ձեր բացառիկ տեղն ու դերը ընտանեկան երջանկության, մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման և հանրային համերաշխության գործում: Խորհրդանշական և լուսավոր այս տոնի պարգևած տրամադրությունն ու ժպիտը, գարնանային գույների […]
18:16 08.03.2024
Ներքին գործերի նախարարության մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա տոնակատարությանը։ Միջոցառումը սկսվել է Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգում աշխատող ստեղծագործ կանանց աշխատանքների ցուցադրությամբ։ Միջոցառման երկրորդ մասում տոնական համերգն էր, որը սկսվել է կանանց ուղղված շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։ Ցուցահանդեսին մասնակցած ՆԳ համակարգում աշխատող կանանց տրվել են […]
17:24 08.03.2024
Կանանց միջազգային օրվա առթիվ Քրեակատարողական ծառայությունը, Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ, շնորհավորում է բոլոր հայ կանանց, մայրերին, քույրերին, ինչպես նաև այս պահին անազատության մեջ գտնվող կանանց։ Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, տոնի կապակցությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանը Քրեակատարողական ծառայության պետի անունից շնորհավորել է ազատազրկված կանանց և ծաղիկներ նվիրել` մաղթելով […]
17:08 08.03.2024
Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են: Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է […]
14:33 08.03.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ: Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։ Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, […]
10:49 08.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ. «Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Մարտի 8-ը կանանց դերակատարումն ընդգծելու, խրախուսելու, նրանց ստեղծարար ներուժն արժևորելու, եղած խնդիրների մասին մտածելու լրացուցիչ առիթ է։ Կանանց դերը մշտապես շրջադարձային և որոշիչ է եղել տարբեր հասարակություններում և բոլոր ժամանակներում։ Հատկապես մեր օրերում չկա մի […]
10:15 08.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով, որում ասվում է. «Սիրելի կանայք, Շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով: Խոսելով կանանց մասին՝ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության մասին, որովհետև Հայաստանի Հանրապետության բնակչության 53 տոկոսը կանայք են: Ու ինձ համար, որպես երկրի վարչապետ, այս օրը նախևառաջ մեր երկրի […]
09:44 08.03.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ, որում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդաց՝ ի Հայաստան և ի Սփյուռս։ Կնոջ դերը միշտ արժևորվել է մեր ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների […]
09:10 08.03.2024
Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Այս առիթով պաշտոնատար անձինք, մասնավորապես տղամարդիկ, շնորհավորանքներ են հղել կանանց՝ շեշտելով կնոջ դերն ու կարևորությունը հասարակության մեջ: Մասնավորապես ի՞նչ մաղթանքներ են հղել նրանք այսօր, ներկայացնում ենք ստորև. Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մաղթում է. «Սիրելի աղջիկներ եւ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ միջազգային […]
23:10 07.03.2024
Մարտի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային։ Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում և Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերած աջակցության համար։ Ապա կողմերի միջև զրույց ծավալվեց […]
22:17 07.03.2024
Երևանի կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն առավել արժեքավոր, գեղազարդ ու մոտ տասնամյա ծառերով: Պատասխանատու այս նախագիծը կյանքի կոչելու և խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ակադեմիայի թղթակից անդամի ու ոլորտի գիտնականների հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ծրագիրը ոչ միայն բնապահպանական խնդիր է լուծում, այլև կարևոր է անվտանգության տեսանկյունից: 2023թ. Երևանում […]
21:21 07.03.2024
ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում: «Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Միմյանց ներկայացրել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները»,- գրել է նա։