20:48 07.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է խորհրդարանականների այցը Հայաստան և շեշտել, որ նմանօրինակ փոխայցելությունները երկու երկրների միջև նպաստում են ինչպես խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացմանը, այնպես էլ ընդհանարապես, համագործակցության սերտացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լիզե Բեխը հույս է հայտնել, որ իրենց այցելությունը […]
19:49 07.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայության ծառայողներին է ներկայացրել ՊՊԾ նորանշանակ պետ Արթուր Գասպարյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Սարգիս Հովհաննիսյանին Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում կատարած և ընդհանրապես ծառայությունում երկարամյա աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանն Արթուր Գասպարյանին մաղթել է հաջողություններ՝ Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում: «Կարծում եմ՝ նախորդ տարին ծառայության համար շրջադարձային էր այն առումով, […]
19:37 07.03.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստին, որի ընթացքում կայացել է «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերի՝ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) կառույցի կողմից միջազգային հավատարմագրման հավաստագրի շնորհման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, […]
19:31 07.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին: Վարչապետը ողջունել է Կիպրոսի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և նշել. «Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում նկատվում է որոշակի նոր դինամիկա։ Մեր հարաբերությունները միշտ ջերմ են եղել, բայց չնայած դրան՝ մենք պետք է շարունակական առաջընթաց գրանցենք։ […]
19:24 07.03.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել և պատասխանել է լրագրողների հարցերին՝ Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Մեծարգո՛ նախարար, Իմ լավ բարեկամ Կոնստանտինոս, Պատվիրակության հարգելի՛ անդամներ, ներկաներ, Ուրախ եմ այսօր ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության և երկար պատմության […]
19:07 07.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցք (ձյուն, բուք) դժվարանցանելի է բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ): Շիրակի, Լոռու մարզերում, Դիլիջանի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում և […]
19:03 07.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մատեյա Պրևոլշեկը: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում Սլովենիան լավագույնս կներկայացվի Հայաստանում: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և փոխշահավետ […]
18:57 07.03.2024
Մարտի 7-ին՝ ժամը 18:07-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի քաղաքային հրապարակում այրվում է ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։22-ին, մարվել՝ 18:37–ին: Այրվել է «PAZ» մակնիշի մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Ց. Օ.). տուժածներ չկան:
18:50 07.03.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների շրջանակում ամենօրյա հսկողական աշխատանքներ է իրականացնում չդրոշմավորված, այդ թվում առանց նշագրման, սպիտակ տուփերով սիգարետներ արտադրողներին և վաճառողներին բացահայտելու ուղղությամբ։ Նշված ծխախոտային արտադրանքները հիմնականում իրացվում են սոցիալական ցանցերի և առևտրի էլեկտրոնային հարթակների՝ մասնավորապես, Facebook-ի, Tik Tok-ի, Instagram-ի, List.am-ի միջոցով: Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ծածկագրված եղանակով […]
18:41 07.03.2024
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը չի տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, որը կարող է խոչընդոտել հայկական բեռնատարների երթևեկությանը Վերին Լարսի անցակետով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին հայտարարել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Նախարարը նշել է, որ պաշտոնական տեղեկատվություն չունի այն մասին, որ ռուսական կողմը փակել է Վերին Լարսի անցակետը հայկական […]
18:36 07.03.2024
Մարդու իրավունքներին վերաբերող թեմատիկ զրույց-քննարկումն արդեն դարձել է կանոնավոր եւ պահանջված ձեւաչափ, որը հնարավորություն է տալիս վեր հանել խնդիրները, քննարկել դրանք եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ ողջունելով ՄԱԿ-ի զարգացման` «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նախաձեռնած քննարկման մասնակիցներին: Հյուրերին […]
18:30 07.03.2024
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ գործադիրը 279 մլն 954 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշմամբ թե՛ Կառավարության ծրագրով, թե՛ սպորտի զարգացման ռազմավարությամբ սահմանված կարևոր քայլ […]
18:24 07.03.2024
Մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի յոթերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ […]
18:18 07.03.2024
Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարի եւ խորհրդարանականների հետ: Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի եւ ջերմ ընդունելության համար: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Էստոնիա երկկողմ միջպետական հարաբերությունները եւ կարեւորել միջխորհրդարանական կապերի շարունակական խթանումը: «Հայաստանը բարձր […]
18:12 07.03.2024
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ նախատեսվում է «Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման» միջոցառման իրականացման համար 2024 թ. պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 104,000.0 հազար դրամ՝ 100 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ «Վերարտադրողականության […]
17:55 07.03.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 29-ից մարտը 6-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր նորքում՝ փետրվարի 29-ին, մարտի 1-ին, 3-ին, 4-ին և 6-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 29-ին, մարտի 1-ին, 4-6-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել […]
17:46 07.03.2024
Կառավարությունն ընդունել է Վայոց ձորի մարզի մի շարք բժշկական կենտրոններ վերակազմակերպելու վերաբերյալ որոշումներ՝ ՀՀ մարզային առողջապահական համակարգերի արդիականացման և օպտիմալացման նպատակով: Որոշումներով նախատեսվում է օպտիմալացնել մարզի ԱԱՊ օղակը, ինչի կնպաստի առկա ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործմանը և մարզային առողջապահական համակարգի կազմակերպման բարելավմանը: Արդյունքում՝ Վայոց ձորի մարզում գործող բժշկական կազմակերպությունների գործունեության համար կսահմանվի հնարավորինս լավ պայմաններ՝ մահճակալների […]
17:34 07.03.2024
Հայաստանում մի շարք հաստատություններ մատուցում են բարձրագույն բժշկական կրթություն: Այն թեման, այն գաղափարը, որի շուրջ այսօր հավաքվել ենք, վերաբերում են բարձրագույն ավարտական քննությունների կարգին եւ դրա վերահսկողությանը: Առաջարկվում է որպես վերահսկողական գործիք` անցկացնել միասնական ավարտական քննություններ. «Բժշկական կրթության ավարտական քննությունների անցկացման կարգի, մեթոդաբանության եւ պատշաճ վերահսկողության մեխանիզմների հետ կապված հարցերի վերաբերյալ» թեմայով կազմակերպված աշխատանքային քննարկման […]
17:27 07.03.2024
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Արդյունքում՝ ամբողջությամբ կֆինանսավորվեն Շուռնուխ բնակավայրում նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները: Շինարարական լրացուցիչ աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը: Աշխատանքների ավարտն ապահովելու շրջանակում կազմվել […]
17:16 07.03.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Կարապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:
17:11 07.03.2024
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Մկրտիչ Փ.-ն իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության […]
17:05 07.03.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ Բեռնար Գետտայի հետ։ Գրիգոր Մինասյանը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը գրանցել է հաջողություններ, որոնք հնարավոր չէին լինի առանց ԵՄ աջակցության ու փոխգործակցության, որն իրականացվում է տարբեր ձևաչափերով, ներառյալ ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերը։ Նախարարն ընդգծել […]
16:58 07.03.2024
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: «Նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ ընդունեցինք, ապա ԱԺ-ում բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ իրականացրեցինք, և նախկին գործող կարգին, այն է՝ երբ պետական գույք վաճառելու դեպքում համայնքին տրվում էր 30 տոկոսն արժեքի, ավելացրեցինք նաև պետական հողերը: Հիմա այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն կա կառավարության համապատասխան որոշման մեջ […]
16:53 07.03.2024
Մարտի 7-ին՝ ժամը 13:26-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարալանջ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ. Հ.) […]
16:48 07.03.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել հայտարարությամբ. «Ուրախ եմ այսօր ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության և երկար պատմության վրա, նաև բարձր մակարդակի շփումները մեր տարբեր գործակալությունների, նախարարությունների միջև պարբերական շփումներն, անշուշտ, ավելի են […]
16:38 07.03.2024
«Հայաստան ձեր այցն աննախադեպ է հայ-դանիական խորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից»,-ողջունելով Դանիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը` ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Մարտի 7-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամները: «Հայաստանը բավականին դժվարին ճանապարհով է անցնում վերջին ժամանակահատվածում: Եվ այս ճանապարհին […]
16:35 07.03.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 7-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում՝ անձրև։ Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել […]
16:25 07.03.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի մարտի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանի հետ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և Գլխավոր դատախազության միջազգային-իրավական փոխգործակցության համատեքստում բարձր է գնահատել Եվրաջասթի հետ արդեն ձևավորված գործընկերային հարաբերությունները: «Ես […]
16:20 07.03.2024
ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսի հետ: Կարևորվել է երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված փորձի փոխանակման և կարողությունների զարգացման վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ընթացող համագործակցությունը: Նախարարը բարձր է գնահատել հոլանդական կողմի առանձնահատուկ մոտեցումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն աջակցելուն, նաև […]