17:18 05.03.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Եգիպտոսի նախագահն իր խոսքում նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան, Հարգելի ներկաներ և հյուրեր, Նախևառաջ՝ ցանկանում եմ իմ ուրախությունը հայտնել բարեկամ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և նրա պատվիրակությանը հյուրընկալելու առթիվ, ինչը […]
17:04 05.03.2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 5-ին մասնակցել է «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումին Հայաստանում, որը կազմակերպել էր Freedom Broker Armenia-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։ Ֆորումին մասնակցել են նաև պետական այլ գերատեսչությունների, Կենտրոնական բանկի, հայկական և միջազգային խոշոր ընկերությունների և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ: Նարեկ Տերյանը ելույթով հանդես է եկել «Ներդրումային կլիման […]
16:56 05.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանին: Նախագահը ողջունել է հյուրին և հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար: Շնորհավորելով Հովիգ Սաֆոյանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել վերջինիս կատարած աշխատանքի համար և […]
16:47 05.03.2024
Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի միջոցներից առանձնապես խոշոր չափի՝ 28 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարելու իրավասութուն ունեցող անձը, 2016-2019 թվականների […]
16:12 05.03.2024
Պաշտոնական այցով Եգիպտոս ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Եգիպտոսի նախագահը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել, որ այն նոր ազդակ կհաղորդի Եգիպտոս-Հայաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Աբդել Ֆաթթահ աս-Սիսին շեշտել է […]
16:06 05.03.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսի 16-ին օլիմպիականների հետ վարչապետի հանդիպումից բխող հանձնարարականների կատարման ընթացքը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ ավարտվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան […]
15:56 05.03.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ հայտնել է, թե ինչ է քննարկել Եգիպտոսի նախագահի հետ․ «Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ առանձնազրույցի, այնուհետեւ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստան-Եգիպտոս բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է:
15:45 05.03.2024
Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆատահ Աս-Սիսիի հետ: Տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որին հաջորդել են քննարկումները ընդլայնված կազմով:
15:42 05.03.2024
Կառուցապատման թույլտվությունների ստացման ողջ գործընթացը հանրապետության 4 մարզում 2024թ․ մայիսի 1-ից կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կառավարությունը փետրվարի 29-ի նիստում հաստատել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած որոշման նախագիծը, որով ընդլայնվում է www.e-permits.am էլեկտրոնային համակարգի կիրառությունը։ Այսպիսով՝ նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման գործընթացում ներգրավված պետական, համայնքային մարմինների և մատակարար կազմակերպությունների հետ կապը Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում […]
14:55 05.03.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 6-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ «Ճանապարհային դեպարտամենտը» բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։
14:49 05.03.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եռօրյա աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում է: Այցի շրջանակում Աննա Վարդապետյանն այսօր հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գլխավոր դատախազ Սյու Փրինենին (ՆԹ գլխավոր դատախազների խորհրդի անդամ): Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հանդիպման պատրաստակամության համար և […]
14:20 05.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի դրական ավարտը, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության մի […]
13:20 05.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կահիրեի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլը: Դիմավորման պաշտոնական արարողության շրջանակում հնչել են երկու երկրների օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Այսօր վարչապետ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: ՀՀ վարչապետը […]
13:01 05.03.2024
Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ վարչապետի գլխավորությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին նախարարը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
11:50 05.03.2024
Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը Սյունիքի մարզի ուղղությամբ զորքեր է կուտակել։ «Այս պահին կուտակումներ չկան, Հայաստանի զինված ուժերը բոլոր միջոցներով հետևում են Ադրբեջանի զինված ուժերի շարժերին, այդպիսի կուտակումներ […]
10:37 05.03.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
09:23 05.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք […]
08:03 05.03.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]
23:46 04.03.2024
Լոս Անջելես այցի շրջանակներում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Փասադենայում հանդիպել է կոնգրեսական Ջուդի Չուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին ԱՄՆ կոնգրեսի և անձամբ իր՝ Հայաստանին աջակցելու համար, հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական:
23:26 04.03.2024
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը հավանական է համարել Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան ձևաչափով համագործակցությունը ռազմական բնագավառում: Որքանո՞վ է դա հավանական, ու ի՞նչ ընդհանրական շահեր կան: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշատակված այդ 4 պետություններն առանձին ձևաչափերով ակտիվ զարգացնում են համագործակցությունը: Մինչ Երևանը ռազմական հարցերում զարգացնում է համագործակցությունը Փարիզի, Դելիի և Աթենքի հետ, Դելին էլ զարգացնում է համագործակցությունը […]
23:14 04.03.2024
Ի՞նչ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները և ինչի՞ շուրջ են Մյունխենում բանակցել և պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս խանդանյանը։ «2023 թվականի երկրորդ կեսը բանակցությունների տեսանկյունից պասիվ էր, և երբ չկան բանակցություններ, միշտ մեր պարագայում, մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաշվի […]
22:10 04.03.2024
Ս․թ․ փետրվարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից հայտնաբերվել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։ «Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Քննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական […]
21:32 04.03.2024
Մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ օրը խորհրդանշական է ՀՀ դիվանագիտական ծառայության համար, քանզի հենց այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ խորհրդանշելով ազատ, անկախ պետականություն կերտելու մեր ժողովրդի ձգտումը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ այսօր […]
19:55 04.03.2024
Հայաստանում է Հունաստանի պաշտպանության նախարարը: Նիկոլաոս Դենդիասը Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանի և Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ամրապնդման հնարավորությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը և Հունաստանը տարեվերջին կնքել էին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարներն այսօր քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր. մասնավորապես կարևորվել է 2023թ.-ի դեկտեմբերին Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած այցի […]
19:41 04.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ Վարչապետը ողջունել է պարոն Դենդիասի այցը Հայաստան և նշել. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ՝ այս անգամ արդեն որպես պաշտպանության նախարար։ Հիշում եմ նախկին կարգավիճակում անցյալում կատարած Ձեր այցերը Հայաստան: Գնահատում ենք Ձեր կապը Հայաստանի հետ, նաև Ձեր հանձնառությունը՝ […]
19:34 04.03.2024
Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում նշվել է ՀՀ վարչապետի՝ վերջերս Հունաստան կատարած այցը և բարձրաստիճան փոխայցելությունների դերը երկկողմ […]
19:25 04.03.2024
Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող Ծառայության վարչական շենքում Ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀԿԱԾ 2023 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը։ Օրակարգի համաձայն՝ ներկայացվել են Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալները, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների ցուցանիշները։ Զեկուցվել են […]
19:16 04.03.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Բրյուսելում նախարարի այցը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատար Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպումով։ Նախարար Մինասյանը, կորևորելով ԵՄ հետ բարձր մակարդակի համագործակցությունը, նշել է, որ Հայաստանում 2018 թվականին ձևավորված Կառավարության կողմից Եվրոպական արժեքների և չափանիշների ներդնումը ներպետական իրավական և ինստիտուցիոնալ կառուցակարգերում հռչակվել են պետական քաղաքականության մշակման […]
19:05 04.03.2024
Մարտի 4-ին՝ ժամը 17:05-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ […]