19:12 16.02.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը փետրվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիվանագետներ Ժյուլիետ Մալանդենի եւ Մարի Լորժուի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վարդանյանը: Զարուհի Բաթոյանը դիվանագետներին է ներկայացրել վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված իր եւ գործընկերների հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց […]
19:08 16.02.2024
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ: Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարաձությունների համատեքստում` նշելով, որ պատմականորեն երկու ժողովուրդներն անցնում են դժվարին […]
19:00 16.02.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցությանը՝ կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք հարաբերությունների ողջ ներուժն օգտագործելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Քաղաքապետ Ավինյանն առանձնակի կարևորել է բոլոր այն նոր ծրագրերի շրջանակը, որոնք նոր […]
18:56 16.02.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ ՀԲ պատվիրակության ներկայացուցիչ, կազմակերպության ծրագրերի որակի պատասխանատու Իմադ Սալեհը ՏԿԵ փոխնախարարին, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանին և Վարազդատ Մկրտչյանին է ներկայացրել “Investment project financing with performance based conditions” (IPF-PBC) ծրագրի մանրամասները։ Այն ՀԲ-ն օրերս ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը։ Վաչե […]
18:46 16.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:
18:42 16.02.2024
Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ա.Ս.-ին, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան:
18:37 16.02.2024
1. Ինչպե՞ս կարող է քաղաքաշինության բնագավառի մասնագետը դիմել հավաստագրման համար։ ✅Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է https://urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնել հայտ «Առցանց դիմումներ» բաժնում։ Համակարգ հնարավոր է մուտք գործել նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) օգնությամբ: Mobile ID հնարավոր է կարճ ժամանակում ձեռք բերել՝ պարզապես դիմելով սպասարկող բջջային օպերատորին։ 2․ Ինչպե՞ս մասնագետը […]
18:32 16.02.2024
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին այսօր ստորագրել են «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի թիվ 2 փոփոխությունը: Իրականացվող փոփոխությամբ կողմերի միջև 2016թ. մայիսի 11-ին ստորագրված վարկային համաձայնագրի արժեքն ավելացել է 2.72 մլն եվրոյով: Ներգրավվելիք նոր վարկային միջոցները ծրագրի շրջանակներում նախատեսված վարկային ու դրամաշնորհային միջոցների հետ […]
18:18 16.02.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թ․ առաջին նիստին պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի քարայր (ուշ միջնադար), Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի 5-6-րդ դդ. եկեղեցի, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի «Սևան – 2» հանգստյան տան ճաշարանի […]
18:10 16.02.2024
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնում» այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Սարգիս Հայոցյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում բարձրագույն կրթություն ստացող անձանց կրթական իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող երկու ծրագրերին: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության 2023 թվականի թիվ […]
18:04 16.02.2024
Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում վերջին զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։
17:56 16.02.2024
Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ մտահոգություն է առաջացել, որ տուգանքների չափերի նվազումը կարող է հանգեցնել իրավախախտումների քանակի աճի: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական փաթեթում ներառված փոփոխությունները […]
17:51 16.02.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժին։ Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, Գյումրու բաժնի պետ, գնդապետ Մանվել Խաչատրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կառույցում, ծանոթացել բաժնի աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ։ Կարևորելով ծառայության արդյունավետությունը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ առանձնակի գոհունակության առիթ է տվել 2023 թվականին Գյումրու բաժնի […]
17:46 16.02.2024
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 9-ին իրականացված խուզարկությունների հետևանքով հացադուլ հայտարարած բոլոր ազատազրկված անձինք դադարեցրել են հացադուլը։ Ավելի վաղ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 9-ին ՔԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների […]
17:34 16.02.2024
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները 2024թ․ փետրվարի 9-16-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։ Մեկշաբաթյա մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 10 տրանսպորտային միջոց։ Վարչական […]
17:28 16.02.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ալլա Ավագյանին պատկանող հացի արտադրամասում կրկնակի ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Վայք)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
17:22 16.02.2024
2023 թվականին ձկնագողերն ավելի քան 12 մլն դրամի վնաս են հասցրել Հայաստանի կենդանական աշխարհին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքի ամփոփիչ միջոցառման ժամանակ այդ մասին հայտարարել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։ Նա նշել է, որ սիգի ձվադրմամբ պայմանավորված Սևանա լճում ձկնորսության արգելքի ընթացքում ԲԸՏՄ, տարբեր նախարարությունների, […]
17:11 16.02.2024
Անհատ ձեռնարկատեր Գառնիկ Գրիգորյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
17:06 16.02.2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 16-ին հրավիրել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում Կառավարության հեղինակած «Թանգարանների մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծն էր: Քննարկմանը մասնակցում էին հանրապետական, մարզային, համայնքային ենթակայության, մասնավոր թանգարանների, բուհերի, Հայ առաքելական եկեղեցու, ԿԳՄՍ նախարարության պատասխանատու ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ: Բացելով քննարկումը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը […]
16:00 16.02.2024
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Իրանի սննդամթերքի և դեղերի վարչության պետ Հայդեր Մոհամմադիին: Նրանք քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, Լենա Նանուշյանն անդրադարձել է դեղերի շրջանառության, բժշկական տուրիզմի զարգացման ուղղությամբ համագործակցությանը և համատեղ գործողությունների ծրագրի ընթացքին: Նանուշյանն ընդգծել […]
15:43 16.02.2024
Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության եւ կառուցողական երկխոսության համար: Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում: «Հայ […]
15:23 16.02.2024
Թուրքիայի ԱԳՆ-ն կարծում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումը՝ չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ և չի բխում տարածաշրջանում կայունության շահերից։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք ցավում ենք ԵԽԽՎ-ի՝ ադրբեջանական պատվիրակության մանդատը չհաստատելու որոշման համար։ Նման որոշումը անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ և հակասում է ներկայացուցչության […]
14:32 16.02.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
13:59 16.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սնանկության դատարանի դատավոր Ինգա Բարսեղյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել:
12:49 16.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Լիտվայի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում: Բարձր ենք գնահատում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Լիտվայի շարունակական ջանքերը: Ջերմությամբ […]
12:29 16.02.2024
Փետրվարի 15-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և քաղաքական երկխոսության ակտիվացման հնարավորություններն՝ արտահայտելով երկուստեք պատրաստակամություն։ Ընդգծվել է տարբեր ուղղություններով, մասնավորապես տնտեսության, առևտրի, ինչպես նաև մշակույթի ոլորտներում կապերի զարգացման և այդ նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի […]
12:11 16.02.2024
ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Գրեգ Ֆերգուսիի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման կարևորությունը։ Երկուստեք շեշտվել է, որ ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
12:08 16.02.2024
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի էջում նշել է, որ իրեն հաճախ են հարց տալիս՝ արդյո՞ք Ադրբեջանը կրկին հարձակվելու է Հայաստանի վրա։ «Իմ պատասխանն այդ հարցին այն է, որ Ադրբեջանը չունի որևէ օրինական հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։ Ավելին, 2021 թվականից սկսած՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները ագրեսիա են և համարվում են հանցագործություններ՝ միջազգային քրեական իրավունքի […]
11:57 16.02.2024
Հակակոռուպցիոն դատարանը Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Մերի Գևորգյանը: Փետրվարի 15-ին Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք […]