18:37 16.02.2024
1. Ինչպե՞ս կարող է քաղաքաշինության բնագավառի մասնագետը դիմել հավաստագրման համար։
✅Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է https://urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնել հայտ «Առցանց դիմումներ» բաժնում։ Համակարգ հնարավոր է մուտք գործել նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) օգնությամբ: Mobile ID հնարավոր է կարճ ժամանակում ձեռք բերել՝ պարզապես դիմելով սպասարկող բջջային օպերատորին։
2․ Ինչպե՞ս մասնագետը հստակեցնի՝ հավաստագրման որ կարգի համար կարող է դիմել։
✅Մասնագետները, ըստ աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության, ստանում են համապատասխան՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հավաստագիր՝ կախված քաղաքաշինական օբյեկտների և աշխատանքների ռիսկայնության աստիճանից (մանրամասները՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի հոդված 11.1-ում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=177610): Իսկ ռիսկայնության աստիճանները նկարագրված են ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի N 596-Ն որոշման 4-րդ գլխում և N4 հավելվածում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181050)։
3․ Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հավաստագրման համար:
✅Պետք է ներկայացնել՝
➡️տվյալ մասնագիտությամբ հայտատուի փորձը հավաստող փաստաթղթեր՝ համակարգ ներբեռնելով կատարված առնվազն 1 աշխատանքի կամ ծառայության վերաբերյալ ընդունող հանձնաժողովի արձանագրության կամ ավարտական ակտի կամ ծածկված աշխատանքների ակտերի կամ կատարողական ակտերի և իրավահաստատող այլ փաստաթղթերի բնօրինակների սքանավորված տարբերակները:
Գործունեության տեսակին, ենթատեսակին և կարգին համապատասխան մասնագիտությունները ներկայացված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի N 15-Ն հրամանի N 2 հավելվածի 5-րդ կետի աղյուսակում (https://www.minurban.am/…/Laws/minres%20new/15%D5%86.pdf):
➡️աղյուսակում նշված մասնագիտությամբ առնվազն բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճանը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ)։
4․Փորձը հավաստող փաստաթղթերում տվյալ մասնագետի ներգրավվածության վերաբերյալ տվյալների բացակայության դեպքում հավելյալ ի՞նչ փաստաթուղթ է պահանջվում:
✅Հայտատուն կարող է կցել գործատուի տրամադրած տեղեկանքն առ այն, որ տվյալ մասնագետը ներգրավված է եղել ներկայացված շինաշխատանքներում և հանդիսացել պատասխանատու մասնագետ, ինչպես նաև՝ այլ փաստաթղթեր։
5․ Կարո՞ղ է արդյոք նույն մասնագետը դիմել և ստանալ հավաստագիր գործունեության մի քանի տեսակի համար։
✅Այո՛։ Մասնագիտական կրթությունից և աշխատանքային գործունեությունից կախված՝ մասնագետը կարող է ստանալ հավաստագիր քաղաքաշինական գործունեության 1-ից ավելի ոլորտներում։ Յուրաքանչյուրի դեպքում պետք է ներկայացնել առանձին հայտ։
6․Կազմակերպության լիցենզիայի ներդիրում ամրագրված մասնագետից բացի, պարտադի՞ր է արդյոք ընկերության մյուս մասնագետների հավաստագրումը:
✅Ոչ, պարտադիր չէ, մասնագետների ընտրությամբ է:
7․Լիցենզիայի ներդիրում չընդգրկված մասնագետը հավաստագրման համար դիմելիս ի՞նչ փաստաթղթեր պետք է կցի։
✅Այս դեպքում մասնագետը պետք է ներկայացնի 3-րդ պատասխանում նշված փաստաթղթերը՝ հետևյալ տարբերությամբ․
➡️բակալավրի կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ 5 տարվա ընթացքում կատարված աշխատանքները (մեկական օրինակ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում կատարած աշխատանքից),
➡️մագիստրոսի որակավորման աստիճան կամ ԽՍՀՄ տարիներին ստացած որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելու դեպքում՝ առնվազն 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքները (մեկական օրինակ՝ յուրաքանչյուր կազմակերպությունում կատարած աշխատանքից)։
8․ Հարցերի դեպքում ի՞նչ անել:
✅Տեխնիկական օժանդակության հարցերով կարող եք զանգահարել https://urban.e-gov.am հարթակում նշված 010-58-59-80, իսկ հայտերի լրացման, ուսումնասիրման ընթացքի հետ կապված հարցերով՝ 011-621-761 կամ 011-621-763 հեռախոսահամարներով:
Քաղաքաշինության բնագավառի մասնագետները մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը պետք է դիմեն հավաստագրման համար։
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...