Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.16 oC

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն

18:50 15.02.2024

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:

Հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ:

Քննարկվել են նաև Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակներում փետրվարի 14-15-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի համանախագահությամբ Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որում արձանագրվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններում հարաբերությունների զարգացմանը միտված պայմանավորվածություններ:

Նիստին նախորդել է ԻԻՀ նախագահի տեղակալի հետ երկկողմ հանդիպում, որի ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը: Ընդգծվել է նախորդ՝ 2023 թվականին «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը և Ագարակ-Քաջարան 32կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածությունը: Փոխվարչապետ Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավը

10:00 14.05.2025

Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հյուսիս-արևմուտքի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել անկլավի վարչական կենտրոնում գտնվող անվտանգ տարածքներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսրայելի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։ «Բոլոր նրանք, ովքեր ապրում են Ջաբալիայում, Թել էլ-Զաաթարում, Շեյխ Զայեդում, Ան-Նուրում, Աս-Սալամում և Ալ-Ռաուդում. վերջին նախազգուշացումը: Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է հարվածել այն տարածքներին, որտեղից հրթիռներն արձակվել […] ...

Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-ի

09:50 14.05.2025

Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-ի

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարին և Ջաբալիա ալ-Բալադ շրջանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Չորեքշաբթի գիշերը անկլավի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը, ինչպես հաղորդվում է, գերազանցել է 50-ը: Ավելի վաղ իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսարևմտյան […] ...

Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար

09:40 14.05.2025

Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը ևս մեկ ժամկետով՝ փորձելով նվազեցնել աջերի հաղթանակի հնարավորությունը։ «Ես Բոլիվիայի ժողովրդին բացարձակ վճռականությամբ տեղեկացնում եմ օգոստոսին կայանալիք ընտրություններից դուրս գալու իմ որոշման մասին, քանի որ համոզված եմ, որ ես գործոն չեմ հանդիսանա ժողովրդական քվեն բաժանելու համար և չեմ նպաստի ֆաշիստական ​​աջակողմյան նախագծի իրականացմանը»,- ասել […] ...

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

09:35 14.05.2025

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդներին հրավիրել դաշինքի հունիսյան գագաթնաժողովին՝ շարունակելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ կապերն ամրապնդելու իր ընթացքը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հունիսի 24-ին և 25-ին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասիայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ առանձին հանդիպումներ չեն սպասվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարող է […] ...

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

09:29 14.05.2025

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...

Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքները

09:25 14.05.2025

Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները։ «Նույնիսկ իրենք՝ ուկրաինացիները, կարող են ազնվորեն խոստովանել, որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել են 2014 թվականից ի վեր»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում տարածքային […] ...

BACK_TO_TOP