18:22 08.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի գործունեության 10-րդ հոբելյանական տարվա ընթացքում հիմնադրվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, որն արդեն ստացել է պետական գրանցում։
Վետերանների խորհրդի ստեղծման նպատակն է համախմբել ՀՀ քննչական կոմիտեի նախկին աշխատակիցներին, հետամուտ լինել նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը և վերջիններիս փորձն ու գիտելիքներն ուղղել հանրօգուտ գործունեության։ Մասնավորապես՝ աջակցել կարիքավոր վետերաններին, զոհված, մահացած վետերանների ընտանիքների անդամներին, համագործակցել ՀՀ քննչական կոմիտեի հետ երիտասարդ անձնակազմին մասնագիտական փորձի փոխանցման, քննչական գործունեությանը վերաբերող իրավաստեղծ աշխատանքներին խորհրդատվության տրամադրման հարցերում, ինչպես նաև աշխատանքներ տանել հասարակության իրավագիտակցության բարձրացման, իրավակարգի և օրինականության, հայրենասիրության ամրապնդմանը միտված նախաձեռնությունների ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի՝ 2024թ․ գործունեության ամփոփմանը նվիրված Կոլեգիայի նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիտի Քյարամյանը հանդիսավորությամբ նորաստեղծ «Վետերանների խորհրդի» նախագահ Յուրի Բադալյանին է փոխանցել կազմակերպության առաջին վկայականը։
Իր շնորհավորական խոսքում Արգիշտի Քյարամյանը պատմական և խորհրդանշական իրադարձություն է համարել ՀՀ ՔԿ վետերանների խորհրդի ստեղծումը հատկապես 2024թ․-ին, երբ ՀՀ քննչական կոմիտեն նշում է իր ստեղծման 10-ամյակը և ընդգծել, որ կազմակերպության ստեղծումն ինքնին ոչ միայն համակարգի կայացման, այլ նաև ավագ սերնդի կուտակած ներուժն առավել նպատակային օգտագործելու կարողության դրսևորման կարևոր ցուցիչ է։ Այս կապակցությամբ ՀՀ ՔԿ նախագահը Վետերանների խորհրդին մաղթել է բեղմնավոր, նախաձեռնողական աշխատանք։
«ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» ՀԿ նախագահ Յուրի Բադալյանը շնորհակալություն է հայտնել Կոմիտեին՝ այս գաղափարը կյանքի կոչելու և կազմակերպության ստեղծմանը նշանակալի աջակցություն ցուցաբելու համար և ներկայացրել Խորհրդի նպատակներն ու խնդիրները։
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...