19:33 07.02.2024
Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը ստորագրելու պահին Հայաստանի խորհրդարանի կողմից արված վերապահումները չեն ներկայացվել ավանդապահին, հետևաբար՝ միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից որևէ ուժ չունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։ «Միջազգային և տեղական օրենսդրության համաձայն՝ երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը նաև Վիեննայի կոնվենցիայի համաձայն, պետք է […]
19:16 07.02.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական […]
19:10 07.02.2024
Փետրվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև՝ քննիչ-վետերաններ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, առանձին ստորաբաժանումների ղեկավարները և ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում իրենց համակարգման […]
18:56 07.02.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իշխանության՝ Սահմանադրության փոփոխության նպատակը Խաղաղության պայմանագրի ստորագրումը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: Փաշինյանը նկատել է, որ ոմանք զարգացնում են այն թեզը, թե Սահմանադրության փոփոխությունն արվում է Խաղաղության պայմանագրի ստորագրման համար: «Խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, եթե նույնիսկ այդ խնդիրները կան, ապա դրանք […]
18:45 07.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ: ԱԺ խոսնակը ողջունելով նախագահին նշել է, որ նման այցելությունը կարևոր քայլ է երկկողմ համագործակցության խթանման համար: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հույս հայտնել, որ բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև շարունակական […]
18:40 07.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է կրթության ոլորտում երեխաների պաշտպանության հայեցակարգերի ամրապնդում՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ համագործակցությամբ թեմայով քննարկմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի […]
18:33 07.02.2024
«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախագծով կառավարությունը բացարձակապես չի հակադրում պետությունը հայրենիքին, այլ՝ ընդամենն արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունը հասկանալու, հետազոտելու անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։ «Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով։ […]
18:26 07.02.2024
Այս տարի լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը» խորագրով: Այն նախատեսված էր դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն […]
18:16 07.02.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հնարավոր նոր Սահմանադրության ընդունման նպատակը Սահմանադրությունն իշխող քաղաքական ուժին, այդ ուժի ղեկավարին հարմարեցնելը չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանի՝ հնարավոր Չորրորդ Հանրապետության ստեղծման վերաբերյալ քննարկումների մասին հարցին: «Ես Չորրորդ Հանրապետություն ասելով ի՞նչ ի նկատի ունեմ. ներքին […]
18:11 07.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի 2019-2023 թվականների գործունեության հաշվետվությունը: Մինչ հաշվետվության ներկայացումը, Կառավարության ղեկավարը նշել է. «Ինչպես պայմանավորվել ենք, այսօր պիտի լսենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախորդ հինգ տարվա գործունեության հաշվետվությունը, որպեսզի նաև քննարկենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածությունն առաջադրելու […]
18:06 07.02.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչ, ծրագրերի գլխավոր մասնագետ Քրիստին Օլսոնին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավարներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, […]
17:55 07.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր հանդիպել է մարզական լրագրողների հետ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ամենամյա մրցույթի անցկացման կարգում փոփոխությունների կատարման և մասնագիտական դիտարկումների քննարկման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել հայկական սպորտը լուսաբանող փորձառու լրագրողներ, որոնք ամեն տարի նաև մասնակցում էին լավագույնների քվեարկությանը: Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է՝ դիտարկվում […]
17:50 07.02.2024
Հայաստանի մշտական բնակչությունը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 990.9 հազար մարդ է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչության թիվն ավելացել է 53.4 հազարով: Այս մասին տեղեկացնում են Վիճակագրական կոմիտեից: 2023-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխության առաջնային բաղադրիչը եղել է միգրացիոն մնացորդը: Նախնական տվյալներով՝ մինչև 2024-ի հունվարի 1-ը ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված […]
17:44 07.02.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել հայաստանյան ներքին և արտաքին իրադրության վերաբերյալ, անդրադարձել վերջին տարիներին երկրում կատարված փոփոխություններին և բարեփոխումներին: Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահ Վահագն Խաչատուրյանը զրուցել է ներկաների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
17:35 07.02.2024
Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի և հանձնաժողովի՝ խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով, որոնց արդյունքում առկա ձեռքբերումներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային համապատասխան ցուցանիշներում։ Անդրադառնալով Հարավային […]
17:28 07.02.2024
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին՝ միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին: Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության հիմնական գործառույթներն ու գործունեության ուղղությունները, համակարգման ոլորտները: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ […]
17:22 07.02.2024
Խորհրդարանը փետրվարի 7-ին քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է […]
17:17 07.02.2024
Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Ողջունելով նախագահին Հունգարիայի վարչապետը նշել է. «Պարոն նախագահ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ Հունգարիա այցելության համար. տեղյակ եմ, որ երեկ շատ արդյունավետ հանդիպում և զրույց եք ունեցել մեր երկրի նախագահի հետ: Այս հանդիպումները կարևոր են մեր երկրների հարաբերությունների ներկայիս փուլում: Հուսով […]
17:11 07.02.2024
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է փետրվարի 7-ի ԱԺ նիստում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Արփինե Դավոյանը: Կարեն Թումանյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Թեկնածուն ներկայացրել է իրավական պետության չափանիշներին համապատասխան […]
17:06 07.02.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
16:56 07.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Փիրջանյանին: Վերոնշյալ ընկերությունը ստեղծել է Moxie AI ռոբոտը: Վարչապետը ողջունել է պարոն Փիրջանյանի այցը Հայաստան և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտի զարգացումը: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ոլորտում […]
16:47 07.02.2024
Փետրվարի 7-ին՝ ժամը 16:40-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումն վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճաապարհային դեպարտամենտը»։
16:42 07.02.2024
Հաագա այցի շրջանակներում Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Խաղաղության պալատ: Վերջինիս այգում 2022 թվականից կանգնեցված է Հայաստանի կողմից նվիրաբերված խաչքարը, որը խորհրդանշում է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղությանը:
15:26 07.02.2024
Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ: ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսին է ներկայացրել անվտանգային միջավայրին և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի […]
15:09 07.02.2024
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: «Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանին՝ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Սա երկրի՝ օրենքի գերակայության նկատմամբ ունեցած հանձնառության հստակ նշան է, լավ հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
14:24 07.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 6-ին Երևան-Մեղրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ոսկետափ գյուղի վարչական տարածքում նկատել են կայանված «ԳԱԶ-31029» մակնիշի մեքենա: Կայանման պատճառը պարզելու համար մոտեցել են նշված մեքենային, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են մեկփողանի ողորկափող հրացան: 32-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է հանգուցյալ պապին, և առանց […]
13:37 07.02.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Աշոցքի և Ամասիայի […]
13:19 07.02.2024
Փետրվարի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, շվեյցարական պատվիրակությունը՝ արտաքին գերատեսչության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Մուրիել Պենըվերը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի […]