17:12 30.01.2024
Մատենադարանի պատվիրակությունն այցելել է ԻԻՀ Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։ Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 85,000 ձեռագիր տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ինչպես կրոնական բնույթի, այնպես էլ գիտության տարբեր […]
17:07 30.01.2024
Հունվարի 22-29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4571 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 161 մեքենա: Այլ մանրամասներ՝ Ոստիկանության տեսանյութում:
16:57 30.01.2024
Հայաստանը՝ Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) տարեկան վերլուծության արդյունքների համաձայն, բարելավել է դիրքերը և 1 միավոր աճ գրանցել նախորդ տարվա համեմատ (46 ընդհանուր միավորներից հասնելով 47-ի)։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2023թ. աղյուսակում Հայաստանը՝ 180 երկրներից գրավում է 62-րդ տեղը։ Ըստ Transparency International-ի վերլուծական կենտրոնի պարզաբանումների՝ այս տարվա […]
16:51 30.01.2024
Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Րաֆֆու 38 հասցեի մոտ՝ «El Paso» խանութի դիմաց, կնոջ դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Ոստիականության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Պարեկային ծառայության […]
16:46 30.01.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ` ծանոթանալու ազատությունից զրկված անձանց մատուցվող բուժծառայությունների և ենթակառուցվածքների ընդլայնման, վերազինման հնարավորություններին: Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Աբովյան ՔԿՀ-ի տարածքում, եղել բուժկետում` ստոմատոլոգիական և գինեկոլոգիական սենյակներում: Քննարկվել են բուժսպասարկման պայմանների և որակի բարելավմանն առնչվող հարցեր:
16:33 30.01.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունն ամփոփել է իր մեկամյա գործունեության արդյունքները։ Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում նշված գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։ Թվով 86 քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ 2022թ․ ընթացքում նման 36 քրեական վարույթի դիմաց: Կարճվել է […]
16:28 30.01.2024
Հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանին, այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետ Լաերտ Գրիգորյանին։ Ծառայության պետը նախ շնորհավորել է նորանշանակ պետերին, մաղթել բարի ծառայություն, ապա իր խոսքում հատկապես ընդգծել է կոռուպցիայի և […]
16:16 30.01.2024
Հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ զրուցակիցները քննարկել են ակտիվ փոխգործակցության ու համատեղ նախաձեռնությունների միջոցով ընձեռնվող հնարավորությունները, որոնց համար լավ միջավայր կարող է ստեղծել նաև Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացումը Երևանում: Ընդգծվել է, որ աշխարհի տարբեր անկյուններում անկայունության […]
16:12 30.01.2024
Հունվարի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընթացքը և անդրադարձել Եվրոպական խորհրդի որոշմանը՝ ավելացնելու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության անձնակազմի թվաքանակը: Զրուցակիցներն ընդգծել են, որ քաղաքացիական առաքելության տեղակայումը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից:
16:08 30.01.2024
Հունվարի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Աղավնատուն գյուղի մի բնակիչ տանը, հողամասում և կից օժանդակ շինություններում ապօրինի մշակում, աճեցնում է կանեփ և պահում թմրամիջոց։ Ձեռնարկված ստուգողական միջոցառումների ժամանակ 66-ամյա տանտերը հայտնել է, որ մարիխուանա ունի և պատրաստ է այն ներկայացնել։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նա իրավապահներին է ներկայացրել ընդհանուր 110 […]
16:04 30.01.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Փոխվարչապետը ողջունելով հյուրին՝ կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկրներում ժողովրդավարության արժեքների պահպանման տեսանկյունից և այս համատեքստում բարձր գնահատել Միջխորհրդարանական միության դերը: Զրուցակիցները երկուստեք ողջունել են Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները՝ մասնավորապես՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի […]
15:46 30.01.2024
2024 թվականի հունվարից արդեն գործում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված՝ հանրային ծառայողների ստացած նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված փոփոխությունները: Նշված փոփոխությունների համաձայն՝ հանրային ծառայողին և հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է պաշտոնեական պարտականությունների հետ կապված որևէ նվեր ընդունել: Որպես ոլորտային քաղաքականություն մշակող մարմին` Արդարադատության նախարարությունն ստացել է արձանագրություն, ըստ որի` Ազգային Ժողովի ֆինանասավարկային և բյուջետային […]
14:50 30.01.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
14:14 30.01.2024
Պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի և ԱՄՆ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Երևանում տեղի ունեցավ պաշտպանության կերպափոխման հարցերով աշխատաժողով, որի ընթացքում Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվեցին ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցերը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
13:49 30.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր տելեգրամյան ալիքում գրել է․ «Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ […]
13:31 30.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Վարոսյանը պաշտոնից կազատվի 2024 թվականի հունվարի 31-ից։
13:23 30.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին: Վարչապետը կարևորել է Միջխորհրդարանական միության հետ համագործակցությունը և նշել, որ այն լավ հարթակ է զարգացնելու միջխորհրդարանական երկխոսությունը տարբեր երկրների գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումի անցկացումը Երևանում, որը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին: Զրուցակիցները քննարկել են Հարավային […]
12:54 30.01.2024
Երևանում հունվարի 30-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում` բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 13-16մ/վ արագությամբ։ […]
12:36 30.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16։00 Սիլիկյան թաղամաս 6, 7, 8, 9, 11, 12, 13 փողոցներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Դեղատան փ. 13 շենք, Նալբանդյան փ. 10, 12 շենքեր, Սուրենյան փ. 1-30 առանձնատներ, Տիգրան Մեծի փ. 4 […]
12:23 30.01.2024
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի հայտարարությանը՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, հակառակ դեպքում լուրջ վնասներ կկրի, ինչպես […]
12:08 30.01.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Կապան-Աղվանի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը […]
11:37 30.01.2024
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է 2023թ-ին կատարած աշխատանքները: Ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտ. 78 իրականացված ստուգում (75 տնտեսավարող սուբյեկտում) 543 իրավախախտման դեպք (բոլոր ուղղություններով) 146 վարչական տույժ, 16.790.000դր. տուգանք 339.912.663դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս 113 ապօրինի ընդերքօգտագործման դեպք 2.787.275խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ 1.800.918.616դր. պետությանը պատճառված վնաս (միայն 20 դեպքով) 2 տնտեսավարող […]
11:32 30.01.2024
ՀՀ Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունվարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի անվտանգությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ժամանակ Արթուր Խաչատրյանին ուղեկցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կառավարության հետ հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը։ Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուեյն Մոլընի և […]
10:37 30.01.2024
Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, EU4Sevan և Ecoserve ծրագրերի պատասխանատու Քրիստիան Հենշելը, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և համագործակցության զարգացման պատասխանատու Կատրին Բուդեր-Պելչը։ Ողջունելով գործընկերներին, նախարար Սիմիդյանն անդրադարձել է հայ-գերմանական արդյունավետ համագործակցությանը շրջակա […]
09:25 30.01.2024
Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկը՝ քրեական ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանում՝ իր կենտրոնական ապարատով և մարզային ստորաբաժանումներով։ Ժամկետներ՝ Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2024 թ. հունվարի 3, ավարտը՝ փետրվարի 1, ընդունելության քննությունները՝ մարտ-ապրիլ, դասընթացի սկիզբը՝ մայիսի 1: Ուսուցում՝ 5 ամիս: Ուսուցման ավարտը՝ սեպտեմբերի վերջ: Ով կարող է դիմել՝ Մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացի, ով ունի առնվազն […]
22:31 29.01.2024
Հունվարի 29-ին՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 23-րդ տարելիցի օրը, դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ՝ ՀՀ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ, նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։
21:32 29.01.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, […]
21:24 29.01.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կապված: «Համայնքը դիտարկում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը և առաջ շարժվել ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, որպեսզի գործընթացը կազմակերպվի այնպես, որ կառուցապատումն անհարմարություն չպատճառի երևանցիներին: Հաշվի առնելով կառուցապատողների առաջարկները՝ կմշակվեն […]
21:18 29.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Մամիկոնյանց փ. 40-40/2 շենքեր, Տիգրանյան փ. 19-21 շենքեր, Նորաշխարհային փ. 7-39 առանձնատներ, Արարատի մարզ` 10:30-12:30 Նորաշեն գյուղ մասնակի, Կոտայքի մարզ` 11։00-16։00 Ձորաղբյուր գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզ 09։30-10։00 Նորակերտ գյուղ մասնակի, 11։00–13:00 […]