TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի հետ

21:09 29.01.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ձևավորված համընդգրկուն համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները՝ երկրի կարողությունների ամրապնդման, ժողովրդավարական և սոցիալական զարգացման, ոլորտային ռազմավարություններից և առաջնահերթություններից բխող այլ ուղղություններով։ Երկուստեք կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց […]

̰
Ադրբեջանը տնտեսական պատերազմ է վարում Հայաստանի դեմ. Վարդան Ջհանյան

19:54 29.01.2024

Վերջին շրջանում Ադրբեջանը ակտիվացրել է Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացումը խաթարելու ջանքերը՝ թիրախավորելով հայրենի տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հունվարի 29-ին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը: «Վերջին մեկ տարում Ադրբեջանը շատ է ակտիվացել մեր ոլորտի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության հետ կապված: Դրա վերաբերյալ, […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

19:47 29.01.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Աբովյանի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ […]

̰
Վարչապետն ընդունել է հայտնի ֆիզիկոս Դավիթ Յանին

19:26 29.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանին: Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու, թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […]

̰
Հայկական պարարվեստը ներկայացվել է Սաուդյան Արաբիայում

19:17 29.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի պարի պետական անսամբլը հունվարի 18-28-ը հյուրախաղերով մասնակցել է Սաուդյան Արաբիայի «Քեմամ» («Qemam») լեռնային կատարողական արվեստի միջազգային փառատոնին (International Festival for Mountain Performance Arts)։ Հայաստանի պարի պետական անսամբլը՝ գլխավոր բալետմայստեր Ասատուր Քալաշյանի ղեկավարությամբ, ելույթներով հանդես է եկել Բաստա Ալ-Քաբիլում, Ալ. Մասկիի Աբու Շահրա, Ալ-Մուշեյթ […]

̰
Վարչապետն ընդունել է Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականին

19:02 29.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Վարչապետը կարևորել է պարոն Խարազիի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի հետ պայմանավորվել են հետևողական քայլեր ձեռնարկել առևտրաշրջանառության ծավալների […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի հետ

18:48 29.01.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև ձևավորված համընդգրկուն համագործակցությունն ու դրա հետագա ընդլայնման հեռանկարները՝ երկրի կարողությունների ամրապնդման, ժողովրդավարական և սոցիալական զարգացման, ոլորտային ռազմավարություններից և առաջնահերթություններից բխող այլ ուղղություններով։ Երկուստեք կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց […]

̰
Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

18:42 29.01.2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորի շնորհանդեսը, գործարկվել է «Կոմիտասի աշխատասենյակը» VR ցուցադրությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար […]

̰
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին

18:37 29.01.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին, ինչպես նաև Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին ու ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին ԹՊԻՀ գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերվող շարունակական աջակցության […]

̰
Մենք ամեն ինչ արել և անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

18:27 29.01.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Միջխորհրդարանական միությանը` տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ներգրավվածության համար: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԱԺ պատվիրակությունը մշտապես եղել է Միջխորհրդարանական միության ակտիվ անդամներից մեկը, […]

̰
Վերանայվել են Ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները

18:22 29.01.2024

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրային համալրման համատեքստում՝ գործնականում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրների լուծման նպատակով վերանայվել են ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։ Նվազեցվել են Ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերը՝ հասակը՝ 160 սմ-ից 155 սմ-ով, քաշը՝ 50 կգ-ից՝ 47 կգ-ով: Մի շարք մասնագիտական եզրույթներ համապատասխանեցվել են միջազգային չափորոշիչներին, իսկ […]

̰
Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնի բացման արարողությունը

18:16 29.01.2024

Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով կսպասարկի Վաղարշապատ, Խոյ, Արաքս, Փարաքար և Ֆերիկ համայնքները․ սպասարկման տարածքի բնակչության թիվը շուրջ 150,000 անձ է։ Այսօր կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Միասնական […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարությունը Հայաստանի գրավիչ գործատուների շարքում 26-րդն է

18:06 29.01.2024

Հայաստանի Մարդկային ռեսուրսների ասոցիացիան «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հետ համատեղ արդեն 3-րդ տարին անընդմեջ նախաձեռնել է «հայrate» արշավը, որն ուսանողների շրջանում հայաստանյան շուկայի գրավիչ գործատուներին բացահայտելու նպատակ ունի: Հայաստանի առաջատար բուհերի շուրջ 1000 ուսանող մասնակցել է նախաձեռնությանը՝ արտահայտելով իր կարծիքը և նշելով 2023 թվականի ամենագրավիչ գործատուին՝ անկախ գործունեության ոլորտից: ՀՀ ֆինանսների նախարությունն արդեն 3-րդ տարին […]

̰
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում արձանագրվել է ներնետման երկու դեպք

17:54 29.01.2024

Հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնելիս, ժամը 15։45-ի սահմաններում ահազանգել է, որ լսել է ձայներ և քողարկող պատի հարակից տարածքի ձնածածկույթին նկատել կասկածելի փաթեթ։ Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և վերոնշյալ տարածքում հայտնաբերվել է ներնետված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա է եղել […]

̰
Թումոն ընդլայնում է իր գործունեությունը Վայոց ձորում

17:48 29.01.2024

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Ինչպես տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու կառույցների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և մարզի համար կարևորություն ներկայացնող ուղղությունների շուրջ համագործակցելու անհրաժեշտությունը։ Քննարկված հարցերի համատեքստում համապարփակ ներկայացվել են մարզում […]

̰
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կստեղծվի Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա

17:43 29.01.2024

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստեղծվում է ժամանակակից և հզոր ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա, որը միավորելով գերժամանակակից մանրադիտարկման, բջջային հաշվարկի, լրացված ու վիրտուալ իրականության առանձնահատկությունները՝ հնարավորություն կընձեռի համակողմանիորեն պատկերավորել գլխուղեղի բջջային ճարտարագիտությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լաբորատորիայի ստեղծումը կնպաստի գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը, ուսանողների և ասպիրանտների […]

̰
Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

17:36 29.01.2024

Հունվարի 29-ին կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։ ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի 2023 թ․ հաշվետվությունը և […]

̰
Ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից. ԱՆ

17:16 29.01.2024

ՀՀ առողջապահության նախարարությունից հորդորում են, որ ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․ 🔹 Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը: 🔹 Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել ձեռքերի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող նրբաքսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք […]

̰
Աբովյանի, Ճամբարակի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

17:06 29.01.2024

Հունվարի 26-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աբովյանի, Ճամբարակի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Ճամբարակի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]

̰
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով

16:58 29.01.2024

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը` կայուն հեռանկարով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Վարկանիշի պահպանման հիմքում ընկած է երկրի ամուր մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակը՝ երաշխավորված միջազգային վարկատուների ֆինանսների հասանելիությամբ ու Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Գործակալությունն առանձնացրել է Հայաստանի տնտեսական բարձր աճի երկրորդ անընդմեջ տարին […]

̰
2023թ․ ընթացքում քրեադատավարական օրենքի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող 13 քննիչ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

16:52 29.01.2024

2023 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն, գործադրելով իր ներքին վերահսկողության գործիքակազմը, էական աշխատանքներ է կատարել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) կարգապահության ամրապնդման, կարգապահական խախտումների կանխարգելման, հայտնաբերման, խափանման և բացահայտման ուղղությամբ: Մասնավորապես, այս ոլորտում կատարված աշխատանքների ամփոփման արդյունքների համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում, ինչպես ՀՀ քննչական կոմիտեի մարմիններից և ստորաբաժանումներից, ՀՀ դատախազությունից ստացվել է ՀՀ քննչական […]

̰
Քննարկվել են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման վերաբերյալ հարցեր

16:44 29.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու, համակարգային մոտեցումների և սահմանված իրավական կարգավորումների վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, Կրթության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և […]

̰
Կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

16:38 29.01.2024

Հունվարի 29-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Ընդգծվել է այդ նպատակով երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական […]

̰
Վարչապետին զեկուցվել է Արտաքին հետախուզության ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թ. գործունեության ծրագիրը

16:25 29.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։ Վարչապետին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։ Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։ Վարչապետը Ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:00 29.01.2024

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է (մառախուղ է) կցորդիչով բեռնատարների […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հունվարի 22-28-ը

15:51 29.01.2024

Սևանա լճի մակարդակը հունվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և հունվարի 28-ին կազմել է 1900.15մ (28.01.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.531մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունվարի 28-ը […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

15:35 29.01.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր են բացահայտել

15:28 29.01.2024

Հունվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձինք Ողջաբերդ գյուղում կրակել են իր որսորդական շների վրա: Դեպքի վայր ոստիկանության Գառնիի բաժանմունքից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 12.40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ անհայտ անձը կրակել էր որսորդական երկու շների վրա, ինչի […]

̰
Կայացել է ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նիստը

15:23 29.01.2024

Կայացել է ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող Արմինե Հայրապետյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։ Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Ակադեմիայի 2023 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը, ֆինանսական հաշվետվությունն ու առաջիկա ծրագրերը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ, խորհրդի նախագահ […]

̰
Համայնք-մասնավոր գործակցությամբ կհիմնանորոգվի գեղասահքի նախկին մարզադպրոցը

14:03 29.01.2024

Համայնք-մասնավոր գործակցությամբ կհիմնանորոգվի գեղասահքի նախկին մարզադպրոցը: Վերակառուցման ծրագրի ավարտից հետո մարզական օջախը կկոչվի Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց և արդիական պայմաններով բոլոր հավաքականների համար կլինի նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում հաջողություններն ամրապնդելու և նոր ձեռքբերումներ գրանցելու համար:

̰
BACK_TO_TOP