TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

800 փաստաբան հնարավորություն է ունեցել վերապատրաստվել. ներկայացվել է Քաղաքացիական դատավարության նոր էլեկտրոնային համակարգն ու օգտագործման եղանակը

16:35 31.01.2024

Քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ Արդարադատության նախարարությունը Փաստաբանների պալատի հետ համատեղ մեկնարկել է էլեկտրոնային հարթակի հնարավորությունները և հմտությունները փաստաբաններին փոխանցելու դասընթացներ: Դասընթացների ժամանակ փաստաբանական համայնքին է ներկայացվել համակարգի օգտագործման եղանակները՝ հայցադիմում ներկայացնելու, պետական տուրքի վճարման, ապացույց կցելու, հայցադիմումի պատասխան, դիմում, միջնորդություն ներկայացնելու, և վճռի բողոքարկման հնարավորությունը: Ավելի քան 800 փաստաբան, արդեն իսկ մասնակցել են […]

̰
Դեղերի փորձագիտական կենտրոն ՓԲԸ-ն կվերաձեւակերպվի ՊՈԱԿ-ի

16:22 31.01.2024

Առաջարկված փոփոխությունները բաժանվում են մի քանի խմբի: Առաջին խումբը՝ ներդաշնակեցումն է ԵԱՏՄ կարգավորումների հետ, հասկացությունների որոշակի հստակեցումներն ու ճշգրտումներն են. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի նիստում: […]

̰
Առաջարկվում է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակության ապրանքների արտաքին առևտուրը

16:15 31.01.2024

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրինագիծը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով նախագծի նպատակն է կանոնակարգել Հայաստանի համար ռազմավարական նշանակության ապրանքների (սեւ եւ գունավոր մետաղների ու դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առեւտուրը, ստեղծել ավելի երկար արտադրական շղթաներ, խթանել սեւ եւ գունավոր մետաղների վերամշակման խորացումը […]

̰
Առաջարկվում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից

16:02 31.01.2024

Գործադիրը, փոփոխություն կատարելով Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում, առաջարկում է մասնավորեցման ցանկից հանել «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Զեկուցողի տեղեկացմամբ վերոնշյալ կազմակերպությունը […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայությունը շարունակում է ուսուցողական դասընթացները հանրապետության կրթական հաստատություններում

15:46 31.01.2024

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ծառայության ենթակա ստորաբաժանումների ծառայողները հանարապետության բոլոր ուսումնական հաստատություններում կազմակերպում և անց են կացնում ուսուցողական դասընթացներ, սեմինարներ, ճանաչողական այցեր։ Դասընթացների և ճանաչողական այցերի նպատակն աղետակայուն միջավայր ձևավորելն է, որը հնարավորություն կտա տեսական գիտելիքների միջոցով ներկայացնել տարբեր իրավիճակներում վարվելակերպի կանոնները, ինչպես նաև գործնական հմտությունների ձևավորման միջոցով բարձրացնել վերջիններիս պատրաստվածությունը […]

̰
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

15:30 31.01.2024

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան ՀՀ ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ հունվարի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող […]

̰
Մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ՝ հիմնված ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Ալեն Սիմոնյանը՝ Մարկետա Պեկարովա Ադամովային

15:08 31.01.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 31-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, նշել է, որ Հայաստանը մեծապես արժեւորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: Կողմերը փաստել են, որ Հայաստանի եւ Չեխիայի […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունենք. ԱԺ նախագահ

15:03 31.01.2024

Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Հստակության ակնկալիքներ ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:58 31.01.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

14:46 31.01.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և […]

̰
Մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

14:33 31.01.2024

Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հանդիպումը: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են փոխվարչապետի գրասենյակից: Հիշեցնենք, որ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի […]

̰
Պրահան աջակցում է Հայաստանին՝ դեպի Եվրոպա նրա ճանապարհին․ Չեխիայի խորհրդարանի խոսնակ

14:00 31.01.2024

Չեխիան Հայաստանի հետ համագործակցել է բավականին երկար ժամանակ և աջակցում է Երևանին՝ դեպի Եվրոպա նրա ճանապարհին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել, շնորհակալություն հյուրընկալության համար։ Բեղմնավոր երկկողմ հանդիպում […]

̰
Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների խոսնակները քննարկել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

13:32 31.01.2024

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ամփոփելով Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման արդյունքները։ «Քննարկել ենք նաև մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:10 31.01.2024

Երևանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-4մ/վ, փետրվարի 4-ին և 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա, ցերեկը՝ 5-7, գիշերը՝ 8-10 աստիճանով։

̰
Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ 7-րդ երկիրն է, իսկ Երևանը՝ ամենաանվտանգ 15-րդ քաղաքը․NUMBEO

13:00 31.01.2024

Ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների՝ Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալում տեղ գտած հրապարակումից: Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաք Երևանը ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն […]

̰
Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 31.01.2024

Փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ։

̰
Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

11:57 31.01.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու […]

̰
Վրաստան այցելուների թվով հայերը երրորդն են

11:49 31.01.2024

2023 թվականին Վրաստան այցելուների ամենամեծ թիվը՝ 1,2 միլիոն, գրանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 23,2 տոկոսը։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 21,4 տոկոս, երրորդում՝ Հայաստանը՝ 13,5 տոկոս։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականին Վրաստանի տարածք է մուտք գործել 7,1 մլն միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդ, ինչը 30,3 տոկոսով ավելի է նախորդ […]

̰
Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ

11:34 31.01.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 30-ին չհայտարարված այց է իրականացրել Գեղարքունիքի մարզի «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ: Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության և Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչները: Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ծանոթացել սաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին, ուսումնասիրել մանկատան պայմանները, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, բուժկետը: Առանձնազրույցներ են […]

̰
Այսօր տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը

11:03 31.01.2024

Այսօր Իջևանի և Ղազախի հատվածում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովները։ Հիշեցնենք՝ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, տեղի էր ունեցել 2013թ.-ի նոյեմբերի 30-ին։ Տարեսկզբին Ադրբեջանի նախագահն ասել էր, որ հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրակարգում Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է։ Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի […]

̰
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք

10:38 31.01.2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները ՀՀ-ում նշանակվում և վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։ ԼՂ-ից […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարի 31-ին

21:32 30.01.2024

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին հունվարի 31-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի վեցերորդ հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպումը տեղի կունենա նույն վայրում՝ Իջևանի և Ղազախի հատվածում։ Հայաստանի և Ադրբեջանի […]

̰
Տիգրան Հակոբյանն ամփոփել է ՀՌՀ-ի 2023թ.-ի աշխատանքը

20:13 30.01.2024

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն» ամփոփել է նախորդ տարվա աշխատանքը: Հանձնաժողովը, որի կազմը վերջին տարիների ընթացքում գրեթե ամբողջությամբ փոխվել է, 2023-ին հարուցել է 64 վարչական վարույթ. 57-ը՝ սեփական նախաձեռնությամբ, իսկ 7-ը՝ բողոքների համաձայն: Անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի վերահսկողության ներքո եղել է մայրաքաղաքային ու մարզային 28 հեռուստաընկերություն, ինչպես նաև առանց լիցենզիայի հանրային […]

̰
Սահմանվել են ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

17:56 30.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2024թ. հունվարի 31-ից փետրվարի 21-ը ներառյալ՝ քսանչորսժամյա […]

̰
Շտապօգնության աշխատակցի առողջությանը վնաս հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել հորը և վերջինիս երկու որդիներին

17:52 30.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից շտապօգնության բժշկի առողջությանը վնաս հասցնելու դեպքի հանգամանքները։ 2024թ․ հունվարի 13-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքի բնակարաններից մեկում հարձակվել են շտապօգնության բժշկի վրա, ով մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Արմենիա» […]

̰
Դուստրը փորձել է բջջային հեռախոս փոխանցել ազատազրկված հորը

17:48 30.01.2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 30-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած դստերը։ Խուզարկությամբ վերջինիս կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։

̰
Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի փոփոխությանն առնչվող նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովում

17:44 30.01.2024

Նախաձեռնությամբ ամբողջությամբ փոխվում է մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը, օրենքի անվանումը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին: Միասնականացվում է ուսումնական հաստատությունների տիպը` քոլեջ եւ ուսումնարան տեսակների փոխարեն առաջարկելով մեկ տեսակի` քոլեջի հնարավորությունը: Կրթական ծրագրերն էլ տարբերակվում են ըստ մակարդակների: Ներկայացնելով «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ մի շարք այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը` այս […]

̰
Հայաստան կայցելի Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը

17:32 30.01.2024

Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Չեխիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ սա Չեխիայից Հայաստան ամենակարևոր այցերից է վերջին ավելի քան 6 տարվա ընթացքում։ Մարկետա Պեկարովա Ադամովան կգա պատվիրակությամբ, որի կազմում է մի քանի չեխ պատգամավոր, ընկերությունների, Առևտրի պալատի, Արդյունաբերության և Առևտրի նախարարության […]

̰
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

17:25 30.01.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշտարակի, Եղեգնաձորի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ստեփանավանի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկա է եղել «ԷՐԱԶՄՈՒՍ+» ծրագրի շրջանակում իրականացվող «KPI4HE» նախագծի մեկնարկին

17:21 30.01.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկած «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող KPI4HE նախագծի աշխատաժողովին: Ծրագիրը նպատակ ունի բարելավելու բարձրագույն կրթության համակարգի կառավարումն ու համալսարանների ռազմավարական պլանավորումը, որոնք նպաստելու են որակյալ, ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթությանը Հայաստանում: Նախարարի տեղակալը ողջունել է ծրագրի մեկնարկն ու կարևորել ԿԳՄՍ նախարարության ներգրավվածությունը […]

̰
BACK_TO_TOP