13:31 29.01.2024
Ազգային ժողովի Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հունվարի 29-ին հանդիպել է մեր երկրում ԱՄԷ արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Քրիստինե Պողոսյանը կարեւորել է Արաբական Միացյալ Էմիրություններ հետ համագործակցությունը, խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկկողմ կապերի խորացման […]
12:54 29.01.2024
Երևանում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին հնարավոր է թույլ ձյուն։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։ […]
12:18 29.01.2024
Վերջին տասնամյակներում աշխարհի շատ երկրներում էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը կենտրոնացված մոդելից վերափոխվել է ազատ մրցակցային մոդելի՝ հիմք դնելով էլեկտրաէներգիայի ոլորտի ազատականացման և էներգետիկ շուկաների ձևավորման համար: 2022 թվականի փետրվարից Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայում նույնպես մեկնարկեց ազատականացված շուկայի մոդելի գործարկումը: Հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության […]
11:29 29.01.2024
Հայաստանն առաջիկայում պետք է որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։ «Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը, Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է», – ասել է Լիխաչովը։ Հայաստանի ատոմակայանի գործունեության […]
11:17 29.01.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10։50-ի դրությամբ, Աշտարակի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աշտարակի, Աբովյանի, Սիսիանի, Արթիկի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: […]
11:12 29.01.2024
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ ՏԿԵ փոխնախարարը կարևորել է Իրանի հետ համագործակցության զարգացումը ճանապարհաշինության, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում։ Տերտերյանը նշել է, որ տարիների ընթացքում ՀՀ մարզերի և Իրանի նահանգների միջև սերտ համագործակցություն է եղել և այժմ էլ այդ համագործակցությունը ներառված է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի […]
10:41 29.01.2024
Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի հիմնանորոգված շարժասանդուղքն այսօր շահագոծման կենթարկվի։ Ներկայացնում են նաև շաբաթվա քրոնիկոնը. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 429 հազար 460 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ,որոնցից 513-ը երեք վագոնանի, 1351-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 452 […]
21:17 28.01.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ` 10:30-12:30 Նորաշեն գյուղ մասնակի, 12:00-14:00 Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան և Շահումյան գյուղեր, Արտաշատ քաղաք` Ս. Հակոբյան, Բաղրամյան, Նարեկացի, Չաուշի և Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի փ. […]
19:59 28.01.2024
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝այսօր՝ հունվարի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 29-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Խորենացի խաչմերուկ հատվածի երթևեկությունը:
19:53 28.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ: Միջոցառման սկզբում նախ հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև […]
19:42 28.01.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Փակ է Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր […]
19:21 28.01.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով․ «Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։ Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական […]
18:15 28.01.2024
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված հայորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։
18:03 28.01.2024
Բանակի օրվա առթիվ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհավորում է Հայաստանին և իր երախտագիտությունը հայտնում համազգեստ կրող այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են այս երկրի պաշտպանությունը և իր հյուրերի՝ մեր անվտանգությունը։
17:08 28.01.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
16:01 28.01.2024
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։ Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից […]
15:37 28.01.2024
Առատ ձյան տեղումներով և ջերմաստիճանի կտրուկ նվազեցմամբ պայմանավորված՝ հունվարի 26-ից 28-ը Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փրկարարներն իրականացրել են կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից կախված սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։ Սառցալեզվակների վերացման աշխատանքները շարունակվում են:
14:15 28.01.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող, Վարդաղբյուր-Հարթագյուղ և Վարդաղբյուր-Ձորաշեն […]
13:51 28.01.2024
Երևանում հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 28-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 28-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
12:52 28.01.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի՜ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ։ Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևոր ձեռքբերումներից է, հայրենիքի անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը: Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։ Այդ համատեքստում […]
12:25 28.01.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Էջմիածնի, Արարատի, Արթիկի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն […]
12:03 28.01.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ եւ գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոնի՝ Հայոց բանակի օրվա առթիվ: Հայոց բանակը մեր անցյալի, ներկայի ու ապագայի հենասյունն է, Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության ապավենն ու երաշխավորը, որի շենացումն ու հզորացումը […]
11:40 28.01.2024
Հունվարի 29-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:33 28.01.2024
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
10:25 28.01.2024
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները: Նոյեմբերյանի և Դիլիջանի ոլորանները, Լոռու մարզի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան […]
10:10 28.01.2024
Հայոց բանակի օրվա կապակցությամբ երախտիքի խոսք ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր ծառայել են հանուն հայրենի երկրի պաշտպանության։ Այս մասին նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի գրառման մեջ։ «Մենք արժևորում ենք Հայաստանի զինված ուժերի հետ մեր ամուր ու վերելք ապրող փոխգործակցությունը»,- նշված է հայտարարության մեջ:
10:07 28.01.2024
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:58 28.01.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց բանակի գեներալներ, սպաներ և զինվորներ, զինծառայողներ և պահեստազորայիններ, 1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը: Ավելի քան երեք […]