TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հակակոռուպցիոն զեկույցի համաթվում նահանջը կանգնեցրել ենք և մի փոքր առաջընթաց գրանցել․ Փաշինյան

12:54 01.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2023» զեկույցին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունը հետընթացը կանգնեցրել է։ «Անցած տարի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված Կոռուպցիայի ընկալման համաթվի մեջ նահանջ ունեինք։ Կառավարության նիստում այդ մասին հատուկ անդրադարձ ունեցանք և հիմա կարող ենք ասել, որ հետընթացը կանգնեցրել ենք և […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

12:49 01.02.2024

Երևանում փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, փետրվարի 4-ին և 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ, փետրվարի 6-ին՝ 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

̰
Մարզպետների աշխատակազմին կհատկացվի 3 մլրդ 151 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի համար

12:18 01.02.2024

2024թ.-ի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 3 մլրդ 151 մլն դրամ՝ 34 համայնքների թվով 43 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Այդ ծրագրերից երկուսը սկսվել էին 2021թ.-ին, 10-ը՝ 2022թ.-ին և 31-ը՝ 2023թ.-ին: Ծրագրերը հիմնականում ավարտվել էին 2023թ.-ին, թեև որոշակի թղթաբանության հետ է կապված, որ հիմա ենք վճարում կատարում: 2023թ.-ին […]

̰
Հայաստանն այսօրվանից  պաշտոնապես դառնում է Միջազգային քրեական դատարանի անդամ

11:47 01.02.2024

Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես դարձավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ։ 2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ն հայտարարել էր, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Հռոմի կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և Արևելյան Եվրոպայի խմբից 19-րդ պետությունը։ Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել է անցյալ տարվա հոկտեմբերի 3-ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 60 պատգամավորներ քվեարկել են ՄՔԴ-ին միանալու օգտին։ Հայաստանի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը

11:10 01.02.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. որ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը: Այն եթեր կհեռարձակվի Հանրային ռադիոյով եւ իմ ֆեյսբուքյան էջով այսօր՝ 19:00-ին:

̰
Վարչապետը հանդիպել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին

10:51 01.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին: Քննարկվել են խորհրդի գործունեությանը, ծրագրերին և Հանրային հեռարձակողների խնդիրներին վերաբերող հարցեր:

̰
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան

09:49 01.02.2024

Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ.-ի գործով մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 26-ին զանգվածային լրատվության միջոցներում պաշտոնական տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2023 թվականի հուլիսի […]

̰
Փետրվարի 1-ին ՀՀ որոշ հասցեներում լույս չի լինի

22:33 31.01.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզ` 10։00-13։00 Վեդի քաղաք` Արարատյան և Չարենցի փողոցներ մասնակի, Արարատ քաղաք՝ Խանջյան փողոց մասնակի, Վանաշեն գյուղ մասնակի, 10:30-14:30 Նորաշեն գյուղ մասնակի, Կոտանքի մարզ՝ 10:00-16:00 Ծաղկաձոր քաղաք՝ «Տոլեդո» հանգստյան տուն, «Վիարդո» հանգստյան տուն, «Միկա […]

̰
Ինչի՞ շնորհիվ է Հայաստանը ճանաչվել աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը

22:22 31.01.2024

Հրապարակվել է աշխարհի անվտանգ երկրների ինդեքսը: Հայաստանը, դասվել է ամենաանվտանգ պետությունների շարքին: Ո՞ր տեղում ենք մենք: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ ինդեքսը մշակում է մի կազմակերպություն, որն ամեն տարի հրապարակում է «Նումբեո» կոչվող տեղեկատվական բազան: Այն գնահատում է աշխարհի 146 երկրներում հանցավորության ցուցանիշները: Եվ ահա, 2024թ.-ի ինդեքսի արդյունքների համաձայն, Հայաստանը հայտնվել է […]

̰
Ֆինանսների նախարարն ամփոփել է 2023թ.-ի արդյունքները

22:15 31.01.2024

Հայաստանում տնտեսական ներուժն ավելացել է, կապիտալ ծախսերի կատարողականը՝ բարելավվել: Ֆինանսների նախարարը մամուլի ասուլիսով ամփոփել է  2023թ.-ի արդյունքները և նախանշել անելիքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Առողջապահության փոխնախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

19:48 31.01.2024

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Տեղում քննարկվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, առողջապահության նախարարության և Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Դսեղ համայնքում իրականացված Դսեղի առողջության նոր կենտրոնի կառուցման պիլոտային ծրագրի ընթացքը: Փոխնախարարը նշել է, որ շենքն ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Առողջության կենտրոնը կսպասարկի Դսեղի և հարակից 6 բնակավայրերի բնակչությանը՝ տրամադրելով անվճար բժշկական […]

̰
Զախարովան անդրադարձել է չհարձակման պակտ ստորագրելու՝ Ադրբեջանին արված ՀՀ առաջարկին

19:42 31.01.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայունության ու երկարաժամկետ խաղաղության լավագույն երաշխիքը 2020-2023 թվականների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համոզմունք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով չհարձակման պակտի ստորագրման վերաբերյալ ՀՀ կողմից Ադրբեջանին արված առաջարկին։ «Եթե դուք խոսում եք մեր սկզբունքային դիրքորոշման մասին, ապա մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասում կայունության […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

19:28 31.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Չեխիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ: «Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Հույս ունեմ, որ ձեր այցելության ընթացքում մեր երկրի մասին ավելի շատ տեղեկություններ կստանանք և […]

̰
«Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ». ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցությամբ

19:22 31.01.2024

Հայաստանի պատմության թանգարանը, ի թիվս աշխարհի այլ հեղինակավոր թանգարանների, ակտիվորեն համագործակցում է Լոնդոնի Բրիտանական թանգարանի հետ։ Դեռևս 2018 թվականին Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է Բրիտանական թանգարանում կազմակերպված «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» միջազգային ցուցահանդեսին, որին թանգարանի հավաքածուից ցուցադրվել են 10 բացառիկ ցուցանմուշներ։ 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» […]

̰
ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ուղղված ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը 

19:11 31.01.2024

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հունվարի 31-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ արդարադատության նախարարության, ՆԳՆ ոստիկանության, Դատական դեպարտամենտի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը ներկայացրել են դատարանների շենքերում ազատությունից զրկված […]

̰
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է հայտնի կինոգործիչ Թարսեմ Սինխին

19:06 31.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է «BOOMERANG MEDIA.AM» ֆիլմարտադրող ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ազգությամբ հնդիկ հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Թարսեմ Սինխը, կանադահայ վաստակաշատ օպերատոր Նորայր Կասպերը, «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով․ Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը, ֆիլմի պրոդյուսեր Անի Որսկանյանն […]

̰
Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված երիտասարդների ֆինանսական գրագիտությանը

18:54 31.01.2024

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որի շրջանակում նախատեսվում է երիտասարդության ֆինանսական գրագիտության բարձրացում՝ տեղեկատվության, կրթական ռեսուրսների հասանելիության բարձրացման, համանման կրթական նախաձեռնությունների խրախուսման, հարթակների զարգացման և այլ միջոցներով: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 3 000 000 (երեք միլիոն՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Նախատեսվող գումարը ներառում է բոլոր հարկերն ու տուրքերը։ Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով […]

̰
Իջևան-Ղազախ հատվածում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

18:45 31.01.2024

Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի […]

̰
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը

18:25 31.01.2024

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 31-ի ժամը 23:00-ից մինչև փետրվարի 1-ի ժամը 06:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

̰
Երևանում անցկացվել է Հայ-չեխական գործարար համաժողով

18:14 31.01.2024

Հունվարի 31-ին Երևանում անցկացվել է Հայ-չեխական գործարար համաժողով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Համաժողովի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ «Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են։ Երկու երկրների միջև առևտրաշրջանռությունը գնալով ավելանում է, […]

̰
Ծանր մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

18:10 31.01.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նիտհին Ս.-ն: Նա 2023 թ. հունիսի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովային

18:05 31.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է տիկին Պեկարովայի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստան-Չեխիա հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում փոխգործակցությանն ու նպաստում հարաբերությունների ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է նաև խորհրդարանական սերտ […]

̰
Առաջարկվում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցելու հնարավորությունը

17:54 31.01.2024

««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին եւ վիճակախաղերին մասնակցելու հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ […]

̰
Նախատեսվում է կանխել ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի ջրօգտագործումն ու սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ արդյունահանումը

17:48 31.01.2024

Նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, ինչպես նաեւ Սեւանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ ապօրինի արդյունահանումը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի […]

̰
Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով

17:33 31.01.2024

Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։ «Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով` https://docs.google.com/…/1uZb…/viewform… ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 4-ը»,-տեղեկացնում են նախարարությունից:

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամ

17:28 31.01.2024

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 301 միլիոն 218 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը […]

̰
Քրեակատարողական ծառայության պետը ներկայացրել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարին

17:24 31.01.2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը հունվարի 30-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Հեղինե Մարտիրոսյանին։ Ամբակում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հիմնարկի նախկին պետ Գևորգ Հովհաննիսյանին կատարված աշխատանքի համար՝ վստահություն հայտնելով, որ Ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետի նոր պաշտոնում վերջինս կշարունակի նույն […]

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:19 31.01.2024

Հունվարի 31-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Ստեփանավանի լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է (երթևեկել միայն անվաշղթաների կիրառմամբ)։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Դեսպան Վահե Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահին

17:10 31.01.2024

Հունվարի 30-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանը Ժողովրդի մեծ դահլիճում իր հավատարմագրերն է հանձնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Իր խոսքում ՀՀ դեսպանը ընդգծել է հայ և չինացի հնագույն ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու իր հանձնառությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունն ընդլայնելու Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններն ու բազմաոլորտ համագործակցությունը: Չինաստանի նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով […]

̰
Վարչապետին է ներկայացվել Պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

17:06 31.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ քննարկելու կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը։ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: Հանգամանալից զեկուցվել է 2023 թ. կատարված օտարումների և ներդրումային պարտավորությունների մասին։ Նշվել է, որ նախորդ տարում պետական գույքի օտարման և մասնավորեցման […]

̰
BACK_TO_TOP