TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բյուրեղավանի բնակչի կողմից 4 համաքաղաքացիներին դանակահարելու և նրանցից 20-ամյա երիտասարդին մահ պատճառելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

18:12 18.01.2024

Ավարտվել է Բյուրեղավան քաղաքի 32-ամյա բնակչի կողմից 20-ամյա համաքաղաքացու սպանության և ևս երեք անձի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննության արդյունքում հիմնավորվել է, որ 2023թ․ հուլիսի 17-ին Բյուրեղավան քաղաքի մի խումբ երիտասարդներ իրենց համաքաղաքացու կողմից վարած, որպես տաքսի շահագործվող ավտոմեքենայով գնացել […]

̰
ՀՀ խոշոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 3-9-ը

17:55 18.01.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունվարի 3-9-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ հունվարի 3-9-ը, ▪️ Արարատում՝ չի գերազանցել, ▪️ Հրազդանում՝ հունվարի 3-ին, 4-ին և 9-ին, ▪️ Վանաձորում՝ չի գերազանցել, ▪️ Ալավերդիում՝ հունվարի 7-ին։

̰
Շիրակի մարզպետը «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայանի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

17:51 18.01.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայանի աշխատակիցներին են ներկայացրել «Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին։ «Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022- 2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին» որոշման համաձայն «Գյումրու շտապ բուժական օգնության կայանը» հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը և […]

̰
Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանն այսօր հասել է 14-15․5 աստիճանի, որը մոտ 10-12 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից

17:45 18.01.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր ցերեկն Արարատյան դաշտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 14-15․5 աստիճանի, որը մոտ 10-12 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից և մոտ է տվյալ օրվա պատմական առավելագույն ջերմաստիճանին։

̰
Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն. ԿԳՄՍՆ

17:37 18.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնություն: Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» «Լավագույն խմբակավար» ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի լավագույն […]

̰
Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

17:17 18.01.2024

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։ Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 10-16-ը

16:40 18.01.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 10-16-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հունվարի 13-ին և 14-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

̰
819 գրամ հերոին, ափիոն և այլն. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

16:25 18.01.2024

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ՝ 35 ու 47 և Կոտայքի մարզի բնակիչ՝ 39 տարեկան երեք տղամարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։ Ստացված տվյալներն իրացվեցին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի պարեկների հետ համագործակցությամբ: […]

̰
Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:19 18.01.2024

Անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Հայրապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, գ․ Հաղարծին)։ Մասնավորապես՝ 📌 սննդի կառույցի հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առաստաղները […]

̰
Համայնքներում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման փորձնական ծրագրերի իրականացման գործընթացը

16:09 18.01.2024

Համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող փորձնական ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով` ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքներում 2023թ․ դեկտեմբերի 27-ին և 28-ին, ինչպես նաև 2024թ․ հունվարի 11-ին և 12-ին ՀՀ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին

16:05 18.01.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 18-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): Քննարկվել են հայ-ավստրիական համագործակցությանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

̰
Խաչատուրյանը բարձր է գնահատել Իրանի ղեկավարության դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

15:54 18.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Իրանի Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է համընդհանուր խաղաղության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը: Հայկական կողմը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ:

̰
Կսահմանվեն դպրոցաշինության ոլորտում գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները

15:51 18.01.2024

Կառավարությունը լրացումներ է կատարել «Դպրոցաշինության հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացները կարգավորելու նպատակով: Արդյունքում կսահմանվի գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ ՀՀ-ում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին դպրոցների և կրթահամալիրների կառուցման (վերակառուցման) համար: ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով ամրագրված՝ 300 […]

̰
Կկառուցվի Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը

15:40 18.01.2024

Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090,000 եվրոյի չափով վարկ: Ակնկալվում է, որ համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին։ Այն կիրականացնի Երևանի քաղաքապետարանը: Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է […]

̰
«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը, այսինքն՝ ՀՀ ժողովրդին. վարչապետ

15:32 18.01.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» որոշում: Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, 2023 թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Ըստ փոխնախարարի՝ հուշագրով նախատեսված […]

̰
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում․ Լավրով

15:09 18.01.2024

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին առնչվող մամուլի ասուլիսում։ «Մեր արևմտյան գործընկերները ցանկանում են, որ խաղաղության պայմանագիրը (Ադրբեջանի և Հայաստանի միջև) ստորագրվի միայն իրենց տարածքում։ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել Ռուսաստանի տարածքում, որտեղ, ըստ էության, ջանքեր […]

̰
Լավրովը Ռուսաստանի և Արևմուտքի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքն անվանել է երկրի ղեկավարության ընտրություն

14:46 18.01.2024

Մոսկվայի և Արևմուտքի հետ Երևանի ներկայիս հարաբերությունները Հայաստանի ղեկավարության ընտրությունն են։ Այս մասին 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին առնչվող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանն արդեն հրապարակայնորեն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիասթափեցրեց իրենց, և Ռուսաստանը՝ հիասթափեցրեց նրանց, բայց Արևմուտքը չհիասթափեցրեց. սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է»,- ասաց նա։

̰
Ռուսաստանը պահպանում է ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ․ Լավրով

14:29 18.01.2024

Ռուսաստանը շարունակում է ջերմ վերաբերմունք ունենալ հայ ժողովրդի նկատմամբ, պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին առնչվող մամուլի ասուլիսում։ «Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք շատ ջերմ հարաբերություններ ունենք հայ ժողովրդի հետ, վստահ ենք, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի, բայց այս բոլոր խնդիրները […]

̰
Խաչատուրյանն ու Մակրոնը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններն ու վերջին զարգացումները

14:19 18.01.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններն ու վերջին զարգացումները:

̰
Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ

13:59 18.01.2024

Կառավարության որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվեց Լոռու մարզպետ։ «Պարոն Ղազարյանը մինչև 2023 թվականը եղել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը, և այժմ առաջարկում ենք նրան նշանակել Լոռու մարզպետ»,- ասաց վարչապետը։ ՀԻշեցնենք, որ հունվարի 5-ի կառավարության որոշմամբ Արամ Խաչատրյանն ազատվել էր Լոռու մարզպետի պաշտոնից:

̰
Ըստ քաղաքապետի՝ ե՞րբ պատրաստ կլինի մետրոյի Աջափնյակ կայարանը

13:50 18.01.2024

Երևանի քաղաքապետարանը արդեն ունի Աջափնյակ մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հունվարի 18-ի նիստում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք իրատեսակա՞ն է, որ այս տարի մրցույթ հայտարարվի Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար։ «Մենք արդեն ունենք Աջափնյակ մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը։ Այս պահի դրությամբ այն […]

̰
ՔՊ-ական պատգամավորն անդրադարձել է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության հեռանկարին

13:39 18.01.2024

Հայաստանը շարունակում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, բայց նաև անվտանգային առումով գնում է բալանսավորման ճանապարհով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ Հայաստանի պատկերացումներին։ «Մենք շարունակում ենք աշխատել մեր ռուս գործընկերների հետ, և մենք […]

̰
Ֆրանսիայի Սենատում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Բաքվի նկրտումները դատապարտող բանաձևի դեմ է քվեարկել ընդամենը մեկ օրենսդիր

13:27 18.01.2024

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում տեղի են ունեցել «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին»  բանաձևի ընդունման շուրջ լսումները: Սենատը ընդունել է բանաձևը՝ գրեթե միաձայն: Ինչի՞ մասին է այս փաստաթուղթը և ի՞նչ կտա բանաձևի ընդունումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թիվ 157 բանաձևը, որի գլխավոր նախաձեռնողը «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն էր, ընդունվեց ձայների՝ 336 կողմ և […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:16 18.01.2024

Երևանում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի երեկոյան, 22-23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարզերում հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 19-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում […]

̰
Հայաստանի հետագա զարգացման համար բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջնային ուղղություններից է․ Խաչատուրյան

12:23 18.01.2024

Դավոսի տնտեսական ֆորում շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Դորին Բոգդան-Մարտինի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՄՄ շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում իրականացվող ծրագրերին: Զրուցակիցները քննարկել են հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիական ոլորտներում Կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրվող համապատասխան տեխնիկական աջակցության ընդլայնման հնարավորությունները: Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել […]

̰
Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ

11:37 18.01.2024

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ, փոանցում է «Արմենպրես»-ը։ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության […]

̰
Արմեն Մելիքբեկյանն ուղերձ է հղել ՀՖՖ հիմնադրման 32-ամյակի կապակցությամբ

11:32 18.01.2024

Այսօր լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 32-ամյակը։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղերձ է հղել այս կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «32 տարի առաջ, երբ հիմնադրվեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան, Հայաստանում ֆուտբոլը կառավարող մարմնի ստեղծման ակունքներում կանգնած մարդիկ դժվար թե պատկերացնեին՝ ինչպիսին կլինի հայկական ֆուտբոլը 3 տասնամյակ հետո։ Ֆեդերացիայի հիմնադրումն իրականացվել է բարդ պայմաններում, և դա էլ […]

̰
Վահան Քերոբյանը Գերմանիայում ներկայացրել է Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը

11:19 18.01.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 17-20-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու և ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով: Այցի շրջանակում հունվարի 17-ին նախարարը Սաքսոնիա-Անհալթ երկրամասում այցելել է Ferropolis արդյունաբերական քաղաք։ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի պետնախարար Սեբաստիան Փութզի և Ֆերրոպոլիսի տնօրեն Թիս Շրյոդերի ուղեկցությամբ նախարարը շրջել է […]

̰
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մեկնարկել է ջրային թռչունների ձմեռային հաշվառումները

10:39 18.01.2024

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մեկնարկել է ջրային թռչունների ձմեռային հաշվառումները Արմաշ ԿԹՏ-ում: Տարածքը Կովկասի ամենահարուստ թռչնաբանական վայրերից մեկն է, այստեղ տարվա ընթացքում կարելի է հանդիպել ավելի քան 220 թռչնատեսակի: Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից և հարց հնչեցնում, թե որ թռչունն է պատկերված ներկայացվող լուսանկարներում:      […]

̰
Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը․ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ

23:54 17.01.2024

Հունվարի 17-ին կայացել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպումը։ Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը։ Դեսպան Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը և Հայաստանի նկատմամբ նոր […]

̰
BACK_TO_TOP