TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մեկնարկել է ջրային թռչունների ձմեռային հաշվառումները

10:39 18.01.2024

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մեկնարկել է ջրային թռչունների ձմեռային հաշվառումները Արմաշ ԿԹՏ-ում: Տարածքը Կովկասի ամենահարուստ թռչնաբանական վայրերից մեկն է, այստեղ տարվա ընթացքում կարելի է հանդիպել ավելի քան 220 թռչնատեսակի: Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից և հարց հնչեցնում, թե որ թռչունն է պատկերված ներկայացվող լուսանկարներում:      […]

̰
Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը․ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ

23:54 17.01.2024

Հունվարի 17-ին կայացել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպումը։ Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները՝ ընդգծելով, որ դրանք կարող են լրջորեն խաթարել խաղաղության հաստատման գործընթացը։ Դեսպան Խաչատրյանը նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը և Հայաստանի նկատմամբ նոր […]

̰
Մխիթար Հայրապետյանն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»

23:43 17.01.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ, շրջայց կատարել ընկերության տարածքում: Շրջայցից հետո տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարին ամփոփ ներկայացվել է 2023թ. ընթացքում կատարված աշխատանքները և 2024թ. նախատեսվող ծրագրերը:  

̰
ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել ընդլայնել Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելությունը

23:01 17.01.2024

ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել ընդլայնել Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։ «Մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու ԵՄ Խորհրդի որոշումը: Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է գրառման մեջ:  

̰
Ֆրանսիայի Սենատի բանաձևն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

22:49 17.01.2024

Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը. աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է […]

̰
Անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա արդյունավետ համագործակցությանը

22:20 17.01.2024

Հունվարի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի ղեկավար Գիվի Միքանաձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա արդյունավետ համագործակցությանը և այն առավել ակտիվացնելու նպատակով երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների կողմից հնարավոր քայլերի իրականացմանը։ Քննարկվել է նաև հայ […]

̰
Հունվարի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:11 17.01.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Ներքին Շենգավիթ 8, 9, 10, 11, 13 փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ 11փ․ 1, 1/21, 39/1, 39/2 շենքեր, Ներքին Շենգավիթ 11 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սեբաստիայի փ. 15, […]

̰
Ինչպե՞ս Շառլ Ազնավուրը մասնակցեց Անելկայի հարսանիքին. հանրահայտ ֆուտբոլիստը հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում

20:41 17.01.2024

Նա հայտնի դարձավ ֆուտբոլում, իսկ ֆուտբոլը դարձավ նրա կյանքի անբաժանելի մասը: Նիկոլա Անելկա անունը հայտնի դարձավ ոչ միայն ֆուտբոլի սիրահարներին՝ դաշտում խաղալու իր բացառիկ ոճով ու ֆուտբոլն զգալու յուրահատկությամբ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլյա Անելկան այժմ Հայաստանում է և հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում: Տաղավարում հյուրընկալվել է նաև Հայ ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի […]

̰
Ադրբեջանը 1991 թվականից ոչ մի վայրկյան պատրաստ չի եղել զիջել. Փաշինյան

19:30 17.01.2024

Ադրբեջանը 1991 թվականից ոչ մի վայրկյան պատրաստ չի եղել զիջել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ զիջումների վերաբերյալ իշխանությանն ուղղված մեղադրանքին: «1991 թվականից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել, ոչ մի վայրկյան: Ասել է՝ ուզո՞ւմ եք բարձրագույն ինքնավարություն կտամ […]

̰
Քրեական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ որակյալ կրթությունը կերաշխավորվի պետության կողմից. ՆԳՆ

19:12 17.01.2024

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում է Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով մրցույթի դիմումների ընդունումը։ Դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցութային տեղ: Մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը: Ընդունելության համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև […]

̰
Այդ օրերին որևէ տեղաշարժ չկատարելու հրաման է եղել. նախարարն անդրադարձել է ձնահյուսի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքին

19:02 17.01.2024

Ձնահյուսի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքի օրերին որևէ տեղաշարժ չիրականացնելու գրավոր հանձնարարական է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հունվարի 13-ին մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնացող ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանի՝ ձնահյուսի հետևանքով զոհվելու դեպքին: Պապիկյանը նախ նշել է, որ յուրաքանչյուր դեպք, դժբախտ պատահար իր […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները

18:55 17.01.2024

Հունվարի 17-ին՝ ժամը 09։32-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Ձնաբքի և խցանումների պատճառով ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է։ Ժամը 10:40-ից […]

̰
Վարչապետը Հայաստանի և Ադրբեջանի անելիքն է համարում դիվանագիտական լեզուների համապատասխանեցումը լեգիտիմությանը

18:48 17.01.2024

Լեգիտիմությունն է Հայաստանի քաղաքական, դիվանագիտական պաշտպանության ռազմավարությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե որտեղ է իշխանությունների «տալու» գործընթացի սահմանը, որովհետև Ադրբեջանը կանգ չի առնելու։ «Կանգ է առնելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ սահմանների վրա։ Եվ լեգիտիմությունն է լինելու և […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետի հետ

18:43 17.01.2024

Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մոնղոլիայի վարչապետ Օյուն-Էրդենե Լուվսաննամսրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ակտիվացման հարցեր: Երկուստեք կարևորվել է դեպի ծով ելք չունեցող երկրների խմբի շրջանակում փոխշահավետ գործընկերության խթանումը: Կողմերն ընդգծել են հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության բարձրացման նպատակահարմարությունը՝ տուրիզմի, մշակութային և […]

̰
Ճանապարհներ չենք կառուցում ընտրությունների համար, կառուցում ենք մարդկանց համար. վարչապետ

18:37 17.01.2024

Պետությունը Հայաստանում ճանապարհներ կառուցում է ոչ թե ընտրությունների, այլ մարդկանց համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: «Հունվարի 1-ից դոտացիաներն ավելացել են: Մենք համայնքներ ունենք, որտեղ դոտացիաների ավելացումը 200, 300 կամ 400 տոկոս է: Դրանք բոլորն ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն են: Բացի սրանից՝ սուբվենցիաների ծրագրում մենք լրացուցիչ […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա

18:33 17.01.2024

Հունվարի 18-19-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի, գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

̰
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահ Ալվարո Լարիոյի հետ

18:28 17.01.2024

Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահ Ալվարո Լարիոյի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի Հանրապետության և Հիմնադրամի միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում փոքր ֆերմերային տնտեսությունների գործունեության ընդլայնման ու զարգացման հնարավորությունները: Երկուստեք կարևորվել են բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության ներդրմանն ուղղված ջանքերն ու ոլորտում […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

18:23 17.01.2024

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 17-ին չհայտարարված այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նրանց առողջական փաստաթղթերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և համապատասխանությունը սահմանված պահանջներին: Հիմնարկում գտնվող անձինք բարձրաձայնել են խնդիրներ` կապված հիմնականում հաշմանդամություն ունեցող […]

̰
Վարչապետը նշել է, թե ինչ պայմաններով է ՀՀ-ն պատրաստ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին

18:10 17.01.2024

Կառավարության բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե տարածաշրջանում ստեղծված անվտանգային նոր իրավիճակում կառավարությունն ի՞նչ լուծումներ է առաջարկում։ «Անկախության գոյության […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 տրանսպորտային միջոց

18:05 17.01.2024

Հունվարի 17-ին՝ ժամը 10։34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11:50-ից 13:50-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 տրանսպորտային միջոց, որից 8 բեռնատարը՝ քարշակման […]

̰
Դպրոցը կարող է դառնալ այն ռեսուրս կենտրոնը, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել համայնքային խնդիրները. Արաքսիա Սվաջյան

17:55 17.01.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Դպրոց-համայնք համագործակցություն» աշխատաժողովին, որով մեկնարկել է «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագիրը: Աշխատաժողովին մասնակցել են Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Լատինական Ամերիկայի ծրագրերի գծով տնօրեն Լենա Ֆալկոնը, ՏԿԵ նախարարության, ՀՀ տարբեր համայնքների, դպրոցների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջույնի […]

̰
Սոցցանցերում ԿԳՄՍՆ-ի անունից կեղծ հաղորդագրություն է տարածվում. նախարարությունը խնդրում է տուրք չտալ զեղծարարությանը

17:50 17.01.2024

Սոցցանցերում ակտիվորեն տարածվում է հաղորդագրություն անձնական նամակի տեսքով՝ իբրև ԿԳՄՍ նախարարությունը սովորողների շրջանում կազմակերպած ֆեյսբուքյան մրցույթների հաղթողներից պահանջում է բանկային քարտի տվյալներ, ինչը բացարձակ կեղծիք է և որևէ կապ չունի իրականության հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը մրցույթներում հաղթողների հետ որևէ կապ դեռևս չի հաստատել և հաստատելու դեպքում […]

̰
Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի և Ավստրիայի խորհրդարանների հարաբերությունները. Սարգիս Խանդանյան

17:30 17.01.2024

Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի եւ Ավստրիայի խորհրդարանների հարաբերությունները, շփումները: Արդյունավետ է համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Ողջունելով Հայաստան այցելած Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը` ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Խոսելով Հայաստան-Եվրամիություն համագործակցության ու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մասին` Սարգիս Խանդանյանը նշել է, որ անվտանգային, տնտեսական եւ մի շարք […]

̰
Մոտ 160 ավտոբուս արդեն կլիցքավորվի Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքում

17:26 17.01.2024

Հասարակական տրանսպորտը սպասարկող շուրջ 160 ավտոբուս արդեն իսկ կլիցքավորվի Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքում: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Դադարեցվել է Քրեակատարողական ծառայության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը

17:22 17.01.2024

Հիմք ընդունելով ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-310-Ն օրենքը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով դադարեցվել է Քրեակատարողական ծառայության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը, ստեղծվել են նոր կառուցվածքային ստորաբաժանումներ, կրճատվել են հաստիքային միավորներ, սահմանվել են նորերը։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Այսպիսով՝ դադարեցվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական […]

̰
Երախտապարտ ենք Ավստրիայի խորհրդարանին հայանպաստ գործողությունների համար. Շիրակ Թորոսյան

17:18 17.01.2024

Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարին, եւ այդ ժամանակաշրջանից դրանք դինամիկ զարգանում են: Այս մասին հունվարի 17-ին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը՝ Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավորների հետ հանդիպմանը: «Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ավստրիայի խորհրդարանին հայանպաստ գործողությունների համար. 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, […]

̰
Ֆրանսիայի հանրահայտ ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան հիմա Հայաստանում է ու հյուրընկալվել է «Հեռանկարի» տաղավարում

17:14 17.01.2024

Ֆրանսիայի հանրահայտ ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան հիմա Հայաստանում է ու հյուրընկալվել է «Հեռանկարի» տաղավարում: Նա հայտնի է դարձել ֆուտբոլում, իսկ ֆուտբոլը դարձել է նրա կյանքի անբաժանելի մասը: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել 22։00-ին՝ «Հորիզոն» լրատվականի շրջանակում։

̰
Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

17:00 17.01.2024

Հունվարի 17-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է հյուպատոսական հիմնարկների աշխատանքը

16:34 17.01.2024

2023թ. ՀՀ ԱԳՆ և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկները շարունակել են բնականոն ռեժիմով, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում մատուցել հյուպատոսական ծառայություններ: Կարևոր է ընդգծել, որ հյուպատոսական գործունեության շարունակական թվայնացման արդյունքում ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են ստանում առավել արագ և որակյալ ծառայություններ՝ մասնավորապես հերթագրման, պետական վճարումների կատարման, անձնագրավորման և վերադարձի վկայականի ստացման գործընթացում: Էլեկտրոնային վիզայի համակարգ […]

̰
Տաթև-Լծեն ավտաճանապարհին քարշակման միջոցով երթևեկելի հատված է դուրս բերվել 79 տրանսպորտային միջոց, որից 77-ը բեռնատար

16:27 17.01.2024

Եղանակային պայմանների կտրուկ վատթարացմամբ պայմանավորված Սյունիքի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը շարունակում է շուրջօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն իրականացնել մարզի ավտոճանապարհների անանցանելի և բարդ հատվածներում։ Ձնաբքի պայմաններում փրկարարները ողջ գիշեր աշխատանքներ են իրականացրել Հարժիս-Շինուհայր, Տաթև-Լծեն և Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներում։ Միայն Տաթև-Լծեն ավտաճանապարհին քարշակման միջոցով երթևեկելի հատված է դուրս բերվել 79 տրանսպորտային միջոց, որից 77-ը բեռնատար, […]

̰
BACK_TO_TOP