17:11 09.11.2023
Մոսկվան առաջիկա օրերին Հայաստան կուղարկի 40 տոննա մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք օգնում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Մասնավորապես, Ռուսաստանի կառավարության միջոցով, հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, պատրաստվել է 40 տոննա մարդասիրական օգնություն․ այն առաջիկա օրերին կհասցվի Երևան», – […]
16:05 09.11.2023
Ներկա իրավակարգավորումներով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար ավագ եւ միջին բուժաշխատողները պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ է: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները` 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները` 140 շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ/ կրեդիտ, դեղագործները` 100 ՇՄԶ կրեդիտ: Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման […]
15:55 09.11.2023
Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որոշմամբ առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։ «Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ […]
15:21 09.11.2023
Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի փաթեթի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով: Մասնավորապես՝ նախատեսվում է սահմանել փախստականի կարգավիճակ […]
11:44 09.11.2023
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կօգտվեն երկամսյա սոցիալական միջոցառումից: Նրանք նոյեմբերին և դեկտեմբերին կստանան ամսական 50 հազար դրամ՝ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար: Այս նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլրդ դրամ: Նախագիծը հաստատվել է կառավարության այսօրվա նիստին, որի մեկնարկին ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են […]
11:39 09.11.2023
UNICEF Armenia-ն ներկայացրել է Հայաստանում ապաստանած արցախցիների հետ զրույցները: 14-ամյա Վահեն 30 հազար արցախցի երեխաներից մեկն է, որ ստիպված էր փախչել Լեռնային Ղարաբաղից: Վահեն իր տատիկի, քրոջ և 2 եղբայրների հետ է ճանապարհ ընկել սեպտեմբերի վերջին։ «Կյանքում չեմ մոռանա իրենց վախը: Ինձ համար մեծ ցավ էր տեսնել, ես չէի ցանկանա, որ իմ փոքր եղբայրները էդքանը […]
23:26 08.11.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է G7-ի երկրների արտգործնախարարների հայտարարությանը։ Հիշեցնենք, որ հանդիպմանը այլ հարցերից զատ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերը՝ ուղղված տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները […]
17:48 08.11.2023
Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից նշել են, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների […]
16:15 08.11.2023
«Diplomatic Life of Greece» ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի ունեցավ «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի […]
21:28 07.11.2023
Այսօր Բաքվի դատարանը կայացրել է գերեվարված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավճիռը: Դատավորը որոշել է մեր հայրենակցին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Ինչպե՞ս է ընթացել դատավարությունը, ինչպե՞ս են իրենց դրսևորել փաստաբանն ու դատավորը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ 68-ամյա մեր հայրենակիցը գերեվարվել էր այս տարվա օգոստոսին, երբ փորձում էր անցնել Լաչինի անցակետը՝ Հայաստանում […]
17:48 07.11.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող միանվագ 100 հազար դրամ աջակցությունը ստացել է 104 հազար 200 շահառու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նրանցից 75 հազար 725-ը չափահասներ են, 28 հազար 475-ն անչափահասներ։ «Մեր մյուս ծրագիրը վերաբերում էր 40+10 հազարական դրամ […]
17:28 07.11.2023
Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հանգամանքից անկախ, բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ձեռք կբերեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Քանի որ դա որոշակի բյուրոկրատական պրոցեսներ կարող էր ենթադրել, մենք դրանք շրջանցելու համար օրենսդրական տարբեր փոփոխություններ ենք նախաձեռնել, որը […]
16:40 07.11.2023
Բաքվի ռազմական դատարանում ավարտվել է Լաչինի միջանցքով Հայաստանի Հանրապետություն անցնելու ժամանակ ադրբեջանական սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ իբր Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար»: Դատարանը որոշում է կայացրել Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Անհետաձգելի […]
14:04 06.11.2023
Հոկտեմբերի 26–ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Այսինքն, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն […]
18:25 05.11.2023
Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից (ՌՖՄ), իր Telegram-ի ալիքում հայտնել է հիմնադրամի վարչության նախագահ Լեոնիդ Սլուցկին։ «Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսաստանի խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 20-ին մեր զինծառայողները կրակի տակ են հայտնվել և զոհվել, մենք պարտավոր ենք նրանց ընտանիքներին պահել։ Խաղաղության հիմնադրամը […]
23:26 04.11.2023
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը X-ի իր միկրոբլոգում խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից տոնակատարություն անցկացնելու մասին, գրել է. «Օկուպացված Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը պատրաստվում է տոնել բռնապետության հաղթանակը, էթնիկ զտումները, ատելության քարոզչությունը։ Ահա թե ինչպես է Ալիևը խաղաղություն կառուցում հայերի հետ՝ վտարելով նրանց և փայփայելով իր ցեղասպանական ագրեսիվ գործողությունները»։ Գրառմամբ […]
19:55 04.11.2023
Ղազախստանի մայրաքաղաքում ավարտել է աշխատանքը Թուրքական պետությունների կազմակերպության հոբելյանական 10-րդ գագաթնաժողովը: Ովքե՞ր են մասնակցել և Հայաստանին ու Արցախին վերաբերվող հայտարարություններ հնչե՞լ են ելույթներում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Մասնակցել են անդամ պետությունների ղեկավարները՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան և 2 դիտորդ անդամ պետությունների՝ Թուրքմենստանի ու Հունգարիայի ղեկավարները: Անցած գագաթնաժողովին, որը կայացել էր Անկարայում […]
23:23 03.11.2023
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Էքս-ան-Պրովանս քաղաք կատարած այցի ընթացքում հանդիպել է քաղաքապետ Սոֆի Ժուասենին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանն ու Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։ Հանդիպումից հետո դեսպան Տոլմաջյանն ու քաղաքապետ Ժուասենը մասնակցել և ելույթով են հանդես եկել Էքս-ան-Պրովանսի «Tapisseries» թանգարանում ֆրանսահայ հայտնի քանդակագործ Թորոս Ռասթկելենյանին նվիրված ցուցահանդեսին, […]
18:05 03.11.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի վերաբերյալ: Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության նոյեմբերի 2-ի նիստում կայացրած որոշմանը, ըստ որի հերթական միջոցներ […]
17:33 03.11.2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ներկայացրել է տեսանյութ, որում ադրբեջանցի զինվորը տակնուվրա է անում հայ ընտանիքի լքված տունը։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքից։ Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տների հետ. […]
11:30 03.11.2023
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում հաղորդավար Քրիստիան Ամանփուրի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի մասին, ահազանգել նրանց վիճակի մասին: Այս մասին Աֆեյանը հայտնել է նաև X-ի իր միկրոբլոգում: «Ամանփուրի հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն. քննարկել ենք էթնիկ հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները և Ռուբեն Վարդանյանի ծանր վիճակը»,-գրել է նա՝ կից ներկայացնելով […]
21:55 02.11.2023
Բաքվի մամուլն այսօր տեղեկություն է տարածել, որ Արցախի մի քաղաքացու նկատմամբ ծանրագույն հանցանքներ կատարելու մեղադրանք է ներկայացվել: Ո՞ւմ մասին է խոսքը և ինչո՞ւմ են նրան մեղադրում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունն է այսօր հաղորդագրություն տարածել, որի համաձայն, սեպտեմբերի 19-ին Քելբաջարի շրջանի բնակիչ Մադաթ Բաբայանն է ձերբակալվել զինաթափվելուց հետո: Հավանաբար […]
18:20 02.11.2023
Արցախից բռնի տեղահանվածների բնակության և կոմունալ ծախսերի համար ևս 950 մլն դրամ կհատկացվի, պարզեցված ընթացակարգերով Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ կնշանակվի, 14 նորակառույց դպրոց կապահովվի գույքով: Հաստատվել է 2024 թ.-ի բյուջեից սուբվենցիաների տրամադրման կարգը. մայիսից ընդունվել է մասնակցային բյուջետավորման փորձնական ներդրման գործողությունների ժամանակացույց։ Արդյունքում Աշտարակ, Աբովյան, Ջերմուկ և Արմավիր համայնքներում բաց կառավարման գործընկերության նախաձեռնության միջոցով […]
13:20 02.11.2023
Արցախից բռնի տեղահանված անձանց հոկտեմբեր ամսվա վճարումների և տրամադրվող աջակցության ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հերթական գումարը կհատակցվի: Նախագծի արժեքը կազմում է 1 մլրդ 370 մլն դրամ: Կառավարության այսօրվա նիստում նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:17 01.11.2023
Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե իբր կառավարության գանձապետական հաշիվներից «Արցախբանկ» ՓԲԸ-ն պարտքի դիմաց գումար է առգրավել, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում են Արցախի ֆինանսների նախարարությունից։ «Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության կառավարության գանձապետական հաշիվներում եղած 3,1 միլիարդ դրամը սեպտեմբեր ամսվա աշխատավարձային ֆոնդի (3,6 միլիարդ դրամ) համամասնությամբ ամբողջությամբ ուղղվել է աշխատավարձերի վճարմանը»,-նշված է հաղորդագրության […]
15:51 31.10.2023
Աշխատանքեր են տարվում, որ «Արցախփոստ» ընկերության միջոցով կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն ունենան 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակն ու նպաստը (բացառությամբ զինվորական կենսաթոշակի), ստանալ «Արցախբանկի» մասնաճյուղերից։ Այս մասին հայտնում է «Արցախփոստ» ՓԲԸ-ն։ «2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների տրամադրման մասին կտեղեկացնենք հավելյալ»,-նշված է հաղորդագրության մեջ:
11:44 31.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է նախաքննություն՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապօրինի շրջափակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ամբողջությամբ պաշարման միջոցով ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետության […]
10:54 31.10.2023
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն: «Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և […]
00:05 29.10.2023
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է հտարածել հոկտեմբերի 1-ին Արցախում ՄԱԿ-ի առաքելության վերաբերյալ, որում ասվում է «Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցի արդյունքներից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արցախի ողջ հայ բնակչությունն արդեն փախել էր Ադրբեջանի վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։ Դժվար է հասկանալ, թե որն […]
20:36 28.10.2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը, որի ժամանակ մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանական վերջին ագրեսիայից, ռազմական գործողություններից ու հանգամանքներից, թե ինչ պայմաններում են Արցախի իշխանությունները ընդունել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը: Մանրամասները՝ հարցազրույցում: