TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+27.09 oC

ԱՐՑԱԽ

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի ֆինանսական վերաբաշխումները կուղղվեն ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելուն

17:14 21.11.2023

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 21-ին երկրորդ անգամ հրավիրված արտահերթ նիստում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ««ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Կառավարությանը հնարավորություն կընձեռվի 2023 թվականի պետական բյուջեի շրջանակներում իրականացնել եւս 3 տոկոս՝ 77.7 մլրդ դրամի վերաբաշխումներ: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վահե […]

̰
Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից վեցերորդ  երեխան

16:00 21.11.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում նոյեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան՝ 2,9 կգ քաշով, 53սմ հասակով։ Փոքրիկ Եսթերի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից և այժմ վերաբնակություն է հաստատել Սևան քաղաքում։ Աղջնակը Սամսոն և Մերի Միրզոյանների չորրորդ երեխան է, ունի մեկ եղբայր և երկու քույր։

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն ՀՀ-ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից. Նարեկ Մկրտչյան

13:58 21.11.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն ՀՀ-ում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանան կենսաթոշակ եւ նպաստ: Հաշվի առնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հարցի հրատապությունը` անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, լիազորություն վերապահել Կառավարությանը սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի […]

̰
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին աջակցելու այլ երկրների ջանքերը. Մեթյու Միլլեր

09:15 21.11.2023

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը բանակցություններում և առաջարկում նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: «Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի: Մենք կողջունենք այդ բանակցությունները: Մենք տեսել ենք, որ այլ […]

̰
Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես մերժել են կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցը Արցախ

23:22 20.11.2023

Ադրբեջանի իշխանությունները վերջնականապես մերժել են կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցը Արցախ: Հիշեցնենք՝ պատմական հուշարձանների վիճակին ծանոթանալու համար դիտորդական առաքելութուն գործուղելու հարցը օրակարգում է արդեն 3 տարի: Պաշտոնապես հաստատո՞ւմ են, որ արգելել են: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «3 տարի շարունակ ակնհայտորեն Ադրբեջանն էր խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեսչական այցի կայացումը, և այդ մասին 2021թ.-ի աշնանը ստիպված […]

̰
Վաչե Տերտերյանը արագ կացարաններով ապահովման հարցերով թիմի ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրները

16:57 20.11.2023

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է արագ կացարաններով ապահովման հարցերով թիմի ներկայացուցիչներին։ Թիմի կազմում էին քաղաքաշինության ավագ մասնագետ Նորա Միրզոյանը, քաղաքաշինության առաջատար մասնագետ Էլլեն Համիլտոնը և աղետների ռիսկերի կառավարման ավագ մասնագետ Տաֆաձվա Դուբը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները, խոսել իրավիճակից բխող հարցերից։ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ […]

̰
Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին

16:33 20.11.2023

Լեռնային Ղարաբաղում մոլորված ու Ադրբեջանի սահմանապահների կողմից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին շինծու մեղադրանքներ են առաջադրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, մասնավորապես, «Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար»։ Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։ […]

̰
Բելգիայի արտաքին գործերի նախարարը Բրյուսելում հանդիպել է Ստեփանակերտի պայթյունից տուժած երիտասարդների հետ

22:30 18.11.2023

Ստեփանակերտի ողբերգական պայթունից ծանր վնասվածքներ ստացած և բուժում ստանալու համար Բելգիա տեղափոխված երիտասարդներից երկուսը՝ Աշոտն ու Ալեքսն արդեն կազդուրվել են, շուտով դուրս կգրվեն «Ռեյն Աստրայդ» զինվորական հիվանդանոցից։ Երրորդ տուժածի՝ Սամվելի բուժումը դեռ շարունակվում է։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հանդիպել է բուժառուներին, նրանց մայրերին և Աշոտի երեք ամյա քրոջը՝ Եվային։ […]

̰
ԼՂ մեր հայրենակիցները՝ Երևանում

21:04 18.11.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն այսօր դարձել են Երևան համայնքի մեծ թիմի մի մասնիկը: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է, թե ինչպես են քաղաքապետարանի տարբեր կառույցներում իրենց ամենօրյա ու նվիրված աշխատանքով ԼՂ մեր հայրենակիցները նպաստում են Երևանի զարգացմանն ու խնամված քաղաք ունենալուն: Մանրամասները՝ տեսանյութում:    

̰
Մենք չպետք է աչք փակենք Արցախում ադրբեջանական գործողությունների վրա․ Բուայե

19:10 18.11.2023

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Հայաստանում է։ Նա մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Ֆեյսբուքի էջում գրառմամբ Բուայեն անդրադարձել է այն հարցին, թե ինչ թեմայի է անդրադառնալու։ «Թեև միջազգային քաղաքականությունը կենտրոնացած է Իսրայելի և Ուկրաինայի վրա, ես կհիշեցնեմ մեր եվրոպացի գործընկերներին, որ մենք չպետք է աչք փակենք Արցախում ադրբեջանական գործողությունների վրա»,- գրել է Բուայեն։

̰
ՄԻ պաշտպանը ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի ղեկավար կազմի հետ այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

21:07 17.11.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան այսօր՝ նոյեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում տեղակայված՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան։

̰
Հայաստանում կբացվի «Գորգի թանգարան». զրույց ԿԳՄՍ փոխնախարարի հետ

21:21 16.11.2023

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին: Անդրադարձ է եղել ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը, որը հաստատվել էր Կառավարության վերջին նիստերից մեկում: Որո՞նք են դրա հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները: Փոխնախարարը խոսել է հուշարձանների, թանգարանների, ոչ նյութական մշակութային ժառանգության և գրադարանների հետ կապված ծրագրային ուղղություններից: […]

̰
«Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության». ՄԱԿ-ի գրասենյակում անցկացվել է տեղեկատվական միջոցառում

11:18 16.11.2023

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2023 թվականի նոյեմբերի 14-ին Ժնևում հյուրընկալել էր «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը (side event), որը կազմակերպվել էր Հայ օգնության միության (ՀՕՄ) կողմից՝ Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացին զուգահեռ: Միջոցառումը համախմբել էր տարբեր լսարանների, այդ թվում փորձագետների, պետական պատվիրակությունների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի՝ անդրադառնալու մարդու իրավունքների […]

̰
Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու կարգը

11:14 16.11.2023

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու» կարգը: Համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կրկնօրինակ տրամադրվում է անձի կամ նրա լիազորված ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Կրկնօրինակը […]

̰
Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու կարգը

18:24 15.11.2023

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու» կարգը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կրկնօրինակ տրամադրվում է անձի կամ նրա […]

̰
Բուխարեստում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը և արցախահայերի սոցիալական կացությանը

17:50 15.11.2023

Նոյեմբերի 14-ին՝ Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարարության և Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի է ունեցել ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը, արցախահայերի առջև ծառացած հումանիատար ծանր իրավիճակի վերացմանը միտված Ռումինիայի կառավարության և եկեղեցական համայնքների ներգրավմանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Հանդիպումը նախագահում էր Ռումինիայի Կրոնից նախարար տիար Չիպրիան Օլինիչը, մասնակցում […]

̰
Լեռնային Ղարաբաղից հեռացած մարդիկ տուն վերադառնալու իրավունք ունեն, և այդ իրավունքը պետք է ապահովվի․ Մեթյու Միլեր

11:30 15.11.2023

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միլերն ասել է ճեպազրույցի ժամանակ։ «Ես կասեմ այն, ինչ ասել եմ նախկինում։ Ես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն […]

̰
ԱՆ ուղղորդմամբ մարզային բժշկական հաստատություններում առկա թափուր հաստիք զբաղեցնելու դեպքում արցախցիները կստանան ամսական աշխատավարձի եռապատիկի չափով աջակցություն՝ մինչև 6 ամիս ժամկետով

17:58 14.11.2023

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է զբաղվածության ոլորտում իրականացվող […]

̰
Հայաստան տեղափոխվելուց հետո տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 92 բռնի տեղահանված քաղաքացի

17:52 14.11.2023

Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական գործողությունների և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխվելուց հետո տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 92 քաղաքացի։ Նրանցից 11-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ երեքինը՝ ծայրահեղ ծանր։ 19 հիվանդ շարունակում է բուժումը արտասահմանում։ Նրանց մոտ նկատվում է առողջական վիճակի դրական դինամիկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից ոմանք արդեն աշխատանք են գտել

21:08 13.11.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հանրապետության տարբեր անկյուններում հաստատվելուց հետո սկսել են աշխատանքի փնտրտուքը: Նրանցից ոմանք արդեն հասցրել են լուծել զբաղվածության հարցը՝ համալրելով պետական ու մասնավոր կառույցների աշխատակիցների շարքը: Չնայած դժվարություններին՝ մի մասն էլ արդեն սեփական գործն է սկսել։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։  

̰
Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն արցախցիների մկրտության արարողությունները

18:24 12.11.2023

Նոյեմբերի 14-ին, օրհնությամբ Մասյացոտնի Թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Մասիս համայնքի եկեղեցիներում կկատարվեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մկրտության արարողությունները։ Այս առիթով նոյեմբերի 10-ին Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում տեղի է ունեցել Մասիս համայնքի քահանա հայրերի, 140 արցախահայերի և նրանց ապագա կնքահայրերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քահանա հայրերը խոսել են Մկրտության խորհրդի նշանակության մասին, որից […]

̰
Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու և կարգավիճակ տալու վերաբերյալ

14:14 12.11.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու և կարգավիճակ տալու մանրամասների վերաբերյալ ՀՀ կառավարությունը ներկայացրել է հարցազրույց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Կռիվ չեմ ուզում. Արցախից Հայաստան եկած 13-ամյա Ժենյան՝ դժվար ժամանակաշրջանի ու ուսումը շարունակելու ցանկության մասին

21:32 11.11.2023

Սեպտեմբերի վերջին Արցախից Հայաստան եկած 100,000-ից ավելի փախստականների մեկ երրորդը կազմում են երեխաները, ովքեր այժմ փորձում են վերականգնել իրենց կյանքը Հայաստանում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը զրուցել է երեխաների և նրանց ընտանիքների հետ իրենց ապրած դժվարությունների, այժմյան մարտահրավերների և ապագայի հանդեպ ունեցած հույսերի մասին: 13-ամյա Ժենյան, ով ստիպված է եղել փախչել Հայաստան՝ իր հայրենի համայնքում ռազմական գործողությունների սրումից հետո, […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն Արցախի հայկական հուշարձաններն անվանել է Ադրբեջանի ժողովրդի ժառանգություն ու խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը

22:19 10.11.2023

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Հայաստանի արտգործնախարարի՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչին: Հիշեցնենք, որ Արարատ Միրզյոյանն  առաջարկել էր կազմակերպությանը դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ` այնտեղ հայկական պատմական ժառանգության հուշարձանների վիճակին ծանոթանալու համար: Ի՞նչ դիրքորոշում է ցուցաբերել Բաքուն այդ առաջարկի վերաբերյալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսում, ունեցած ելույթում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն […]

̰
ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանի հարցազրույցը Արցախի հանրային հեռուստատեսությանը

21:35 10.11.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը:

̰
Արցախցիները պարզեցված ընթացակարգերով կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն

18:06 10.11.2023

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված ևս 50 հազար դրամի չափով սոցիալական երկամսյա աջակցության դիմումները կընդունվեն արդեն հաջորդ շաբաթվանից։ Նոյեմբերին և դեկտեմբերին տրամադրվող ամսական այս աջակցությունը նախատեսված է արցախցիների առաջնային սպառողական կարիքները հոգալու համար: Նախագիծը Կառավարության նիստում հաստատվեց երեկ, որի վերաբերյալ այսօր մանրամասներ է ներկայացվել  «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին: Մամուլի ասուլիսին ներկայացվել են նաև այն […]

̰
Հիսուն տոկոսով ցածր ապահովագրավճար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տրանսպորտային միջոցների համար

16:01 10.11.2023

Նկատի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանման հետևանքով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը Հայաստանի Հանրապետության տարածք, խնդիրը օրինական դաշտ բերելու անհրաժեշտությունը և և ստեղծված սոցիալական իրավիճակում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, Կենտրոնական բանկի և Ավտոապահովագրողների բյուրոյի համագործակցության արդյունքում կայացվել է որոշում, որը կօգնի առավելագույնս կանոնակարգել իրավիճակը: Կենտրոնական […]

̰
Ինչո՞ւ են որոշ դեպքերում բանկերը հետ ուղարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին փոխանցված դրամական աջակցությունը․ պարզաբանում

11:18 10.11.2023

Հայաստանի կենտրոնական բանկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող 100 հազար դրամ միանվագ աջակցության շահառուների տվյալները պարբերաբար թարմացնում և փոխանցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այս մասին նշել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը, որ որոշ շահառուներ 100 հազար դրամները դեռ չեն ստացել, քանի որ երբեմն բանկերի […]

̰
Արամ Ա. Կաթողիկոսն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ամերիկայի ղեկավարությանը կոչ է արել աջակցել Արցախից հայ քրիստոնյա փախստականներին

09:39 10.11.2023

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի (Ռ-ԼԱ), նախագահ Նենսի Փելոսիի հետ քննարկումների ժամանակ կոչ է արել Ամերիկայի ղեկավարությանը և ԱՄՆ մեկ տասնյակ ներկայացուցիչներին աջակցել Արցախի 100,000 հայ քրիստոնյա փախստականներին: Նա Կոնգրեսի բլրի վրա էր Կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆի (D-CA) հրավերով: Բանախոս Ջոնսոնի, Կոնգրեսի Շիֆի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հոգեւոր […]

̰
Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելություն ուղարկելու հրատապությունը

22:16 09.11.2023

Այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը և հրատապությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
BACK_TO_TOP