TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+27.09 oC

ԱՐՑԱԽ

Քաղաքացիական օդանավեր խոցելու սպառնալիքներ հնչեցնող Բաքվի իշխանությունը նույն մեղադրանքն Արցախին է ուղղում

22:36 19.10.2023

Բաքվի իշխանությունները հայտարարել են, թե Արցախում հայտնաբերել են այն, ինչն ապացուցում է, որ իբր «հակաահաբեկչական գործողությունը անհրաժեշտություն էր»: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պատերազմից առաջ մի քանի առասպելներ էին ներկայացնում, որոնք պետք է արդարացնեին իրենց կողմից այդ ռազմական ներխուժման անհրաժեշտությունը: Առասպելներից մեկն այն է, թե իբր Արցախում օգտագործում էին […]

̰
Արցախի նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել

17:45 19.10.2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ևս մեկ հրամանագիր է ստորագրել: «Հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի 2023 թվականի հոկտեմբերի 1-ից պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողներին համարել ազատված […]

̰
ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ դիերի վրա առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ․ ՄԻՊ

16:11 19.10.2023

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայից հետո հայտնաբերված և Հայաստան տեղափոխված Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչների դիակներին առկա են խոշտանգումների և անդամախեղումների նշաններ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ «Վատ վերաբերմունքի բոլոր ձևերին, դեպքերին, խոշտանգումներին վերաբերող ՄԻՊ-ի նախնական զեկույցը՝ որպես հիմնական […]

̰
Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել

15:43 19.10.2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, որի 1-ին և 3-րդ կետերին համապատասխան ԱՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նույն օրը որոշում է ընդունվել վերացված համարելու պետական և համայնքային բյուջեների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների օգտին բռնագանձումներով պարտապանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները: Այս […]

̰
Կենդանության նշանների որոնում ձմռան շեմին. ԿԽՄԿ-ն պատմել է լքված Ստեփանակերտի ու Արցախում մնացած հայերի մասին

11:53 19.10.2023

ԿԽՄԿ-ի թիմերն այցելում են Ղարաբաղի համայնքներ՝ վերջին շրջանում ռազմական գործողությունների սրմանը հաջորդած հսկայական արտագաղթից հետո մարդկանց օգնություն ցույց տալու նպատակով: Այս մասին ԿԽՄԿ-ն տեսանյութ է պատրաստել: Նշվում է, որ քիչ թվով մարդիկ մնում են իրենց տներում՝ կա՛մ իրենց կամքով, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք պահանջում են բժշկական օգնություն կամ սնունդ և […]

̰
Արցախից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ 6 ամիս կստանա ընդհանուր 50.000 դրամ աջակցություն

11:41 19.10.2023

Հայաստանի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված 40 հազար անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Մեկ անձի հաշվով պետությունը կտրամադրի ընդհանուր 50.000դրամական աջակցություն՝ վճարելու ժամանակավոր կացարաններում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերը: Վճարման համար հիմք կընդունվի 100 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների ցուցակը: Նախագիծը Կառավարության նիստին ներկայացրել է սոցապ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

16:55 18.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ փոխգործակցությունը` հատկապես վերջին տարիներին, ակտիվորեն ամրապնդվում է և վստահություն հայտնել, որ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը նպաստում […]

̰
Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվեց․ Միրզոյանը՝ Մուշիկիվաբոյին

16:03 18.10.2023

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարության տեքստը ներկայացված է ստորև․ «Հարգելի տիկին Գլխավոր քարտուղար, Ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ արձանագրում, որ վերջին […]

̰
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ․ դեսպան Մկրտչյանի հարցազրույցը՝ «CNN Հունաստան»-ին

15:28 18.10.2023

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված չէ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դեսպան Մկրտչյանը նման կարծիք է հայտնել «CNN Հունաստան»-ին տված հարցազրույցում։ CNN Հունաստան. Պարոն դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի և մեզ հյուրընկալելու համար։ Դեսպան Մկրտչյան. Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերի համար։ CNN Հունաստան. Այսպիսով, Լեռնային Ղարաբաղը կդադարի գոյություն ունենալ հաջորդ […]

̰
Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը

10:53 18.10.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա […]

̰
Ինչո՞ւ է Վագիֆ Խաչատրյանը հրաժարվել Ադրբեջանի կառավարության կողմից իրեն տրամադրված անվճար փաստաբանից

22:27 17.10.2023

Այսօր Բաքվի ռազմական հարցերով դատարանում կայացել է Արցախում առևանգված 68-այմա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը: Ներկայացվել է մեղադրական եզրակացությունը: Ինչո՞ւմ են նրան մեղադրում և ի՞նչ պատիժ կարող են նշանակել շինծու մեղադրանքներով: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աբսուրդային մեղադրանք են ներկայացրել մեր հայրենակցին, թե իբր նա առնչություն է ունեցել 25 ադրբեջանցիների սպանության հետ: Այդ […]

̰
Անահիտ Մանասյանը և Դունյա Մյատովիչը համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան

21:00 17.10.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` Աղավնաձոր բնակավայրում տեղակայված ժամանակավոր կացարան։ Բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։ […]

̰
Բաքվում այսօր կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կեղծ դատավարությունը

10:08 17.10.2023

Այսօր Բաքվում կշարունակվի Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կեղծ դատավարությունը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղի կունենա երկրորդ դատական ​​նիստը։ Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում իբր «ցեղասպանություն իրականացնելու համար»: Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից առևանգվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու […]

̰
Բունդեսթագում բարձրացվել են Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին հարցեր

09:53 17.10.2023

Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, այս և կարևորագույն այլ հարցեր են բարձրաձայնվել Բունդեսթագում: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել […]

̰
Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

18:42 16.10.2023

Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը: «Այդ որոշումը ես չեմ ստացել, մեզ բանավոր են տեղեկացրել՝ հաշվի առնելով Արցախում տիրող իրավիճակը, որն անհնարին է դարձրել պատշաճ կարգով դատավարական որոշումները դատավարության մասնակիցներին ուղարկել: Քանի […]

̰
Հռոմի պապը հանդես է եկել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի եկեղեցիների

15:54 15.10.2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պաշտպանել և հարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը. «Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ իմ մտահոգությունը չի մարել: Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, ես կցանկանայի հատուկ կոչ անել այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար»,-ասել է նա՝ ավարտելով իր կիրակնօրյա քարոզը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։ «Հուսով եմ, որ դրանք […]

̰
Շարունակվում են աշխատանքները ԼՂ-ի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ. ՌԴ ՊՆ

20:22 14.10.2023

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։

̰
Ավելի քան 80.000 արցախցի ստացել է 100.000 դրամական հրատապ աջակցությունը

17:45 14.10.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ամփոփել է Հումանիտար կենտրոնի ընթացիկ շաբաթը և կառավարության այն գործողությունները, որոնք ուղղված են Արցախից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանը: «Այս պահի դրությամբ ավելի քան 80.000 մարդ ստացել է 100․000 դրամական հրատապ աջակցությունը: Գործընթացը շարունակվում է»,- նշել է փոխվարչապետ Խաչատրյանը: Հումանիտար կենտրոնից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կրկին հիշեցրել են, որ պետության […]

̰
Արտակ Բեգլարյանը հայտնել է, թե ովքեր են մնացել Արցախում

08:53 14.10.2023

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ադրբեջանական օկուպացիայի տակ մնացել է առավելագույնը 40 արցախցի: Այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «Արցախի ժողովուրդը բախվել է բռնապետական Ալիևի ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության՝ ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանված է։ Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, և նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն. […]

̰
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե սեպտեմբերի 19-ից ի վեր խաղաղապահների քանի դիտակետ է փակվել ԼՂ-ում

21:45 13.10.2023

Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների զինաթափման և լուծարման կապակցությամբ 24 ժամվա ընթացքում փակվել է ԼՂՀ Շուշիի շրջանում գտնվող խաղաղապահների մեկ դիտակետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն ամենօրյա տեղեկագրում: Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքներ և իրավունքներ. Ժնևում բարձրաձայնվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը

20:42 13.10.2023

Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի (CESCR) 74-րդ նստաշրջանի ընթացքում համանուն դաշնագրի շրջանակում ներկայացված Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի (2014-2019թթ.) քննարկումը, որին մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը և Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը: Կոմիտեին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների […]

̰
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

20:10 13.10.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ Բաքվում իրականացվում է շինծու դատավարություն։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Անի Բադալյանը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացը X սոցիալական ցանցի հարթակում կատարած գրառմամբ համարել է բոլոր նորմերի լիակատար անտեսման ցուցադրում։ «Ապօրինի առևանգմանը, որը միջազգային մարդասիրական օրենքի կոպտագույն խախտում է, այժմ հաջորդում […]

̰
Պուտինը հայտարարել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի մասին

20:03 13.10.2023

Ֆորմալ առումով ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մնում են մինչև 2025 թվականի նոյեմբեր, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միաժամանակ ավելացնելով, որ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի։ «Ֆորմալ առումով մեր խաղաղապահները այնտեղ են մինչև 2025 թվականի նոյեմբերը, և մենք, իհարկե, գործընկերների հետ երկխոսության ընթացքում պետք է որոշենք և լուծենք այն հարցը, թե ինչ և ինչպես ենք […]

̰
Արցախից բռնի տեղահանված մարդկանց ի՞նչ է առաջարկում Հայաստանի աշխատաշուկան

17:56 13.10.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում շարունակում են իրականացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Այդ կենտրոններում մասնագետները գնահատում են արցախցիների աշխատանքի տեղավորման հետ կապված կարիքները և ուղղորդում աշխատաշուկա: «Արցախցիների մեծ մասը մշտական բնակության վայր տեղափոխվելու որոշում դեռ չի կայացրել, շատերը դեռ չեն կողմնորոշվել: Այդ իսկ առումով դեռ այս […]

̰
Ուղեցույց՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար

17:16 13.10.2023

Ինչպե՞ս ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում․ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է ուղեցույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների համար։ Ո՞վ կարող է ստանալ կրթաթոշակ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների (պետական կամ մասնավոր) սովորող հանդիսացող և համապատասխան […]

̰
ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց. Փաշինյանը՝ արցախցիներին տրամադրվող դրամական օժանդակության մասին

15:11 13.10.2023

ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը նախատեսվածից ավելի արագ աշխատեց եւ կառավարության երեկվա նիստում հայտարարված թվի փոխարեն այսօր խոստացված 100 հազարները ստացան ավելի մեծ թվով՝ 29 հազար 78 ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, որոնցից 14 հազար 593-ը՝ երեխաներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով՝ ընդհանուր առմամբ խոստացված 100 հազար դրամները այսօրվա դրությամբ վճարված […]

̰
Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությունն անխուսափելի է․ Time-ի հոդվածը

15:05 13.10.2023

Ամերիկյան Time ամսագրում հոդված է հրապարակվել, որն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությանը․ հոդվածի հեղինակը դա անխուսափելի է համարում՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում Ադրբեջանի տիրապետության տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ինչպիսին է մշակութային ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղի հայերի համար» խորագրով հոդվածի հեղինակը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցու […]

̰
«Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր

14:58 13.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից նախաձեռնված աջակցության ծրագրի շրջանակում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում է տրամադրվել տեղահանված 600 ընտանիքի։ Փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել է բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։ Աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր:

̰
Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. Արմեն Գեւորգյան

11:38 13.10.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պատգամավորը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի եւ այս վեհաժողովի ապագայի վերաբերյալ երկու դիտարկում կկատարեմ՝ հաշվի առնելով հետխորհրդային […]

̰
Ագրեսիան, որը ԼՂ-ի բնակչությանը մղեց հարկադիր տեղահանման, էթնիկ զտումների բացահայտ դեպք է, որն իրականացվել է ՄԱԿ-ի վերահսկողության ներքո. Մհեր Մարգարյանի հայտարարությունը ՄԱԿ-ում

08:31 13.10.2023

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը ՄԱԿ-ի ԳԱ 78-ի վեցերորդ կոմիտեում օրակարգի 80-րդ կետով՝ մարդկության դեմ հանցագործություններ. «Պարոն նախագահ, Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ծանր հանցագործություններ են հենց այն արժեքների և սկզբունքների դեմ, որոնք ամրագրված են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ: Հայաստանը ողջունում է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և պատժի մասին հոդվածների նախագծի շուրջ […]

̰
BACK_TO_TOP