TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

ԱՐՑԱԽ

Բեկանվել են ԼՂ-ից Հայաստան տեղափոխված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների վերաբերյալ որոշումները. Արփինե Սարգսյան

21:22 27.10.2023

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու որոշման վերաբերյալ մանրամասներ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը ենթադրում է առավել բարձր միջազգային պաշտպանվածություն և կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից օգտվելու հնարավորություն։ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի հստակեցման ուժով մեր հայրենակիցները կկարողանան […]

̰
Անահիտ Մանասյանը Անն-Լորանս Պետելին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

21:11 27.10.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելին և ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և […]

̰
Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը արցախցիներին կտա բարձր երաշխիքներ

18:16 27.10.2023

Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 100 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցությունն արդեն փոխանցվել է շուրջ 100 հազար քաղաքացու։ Վարձավճարների և կոմունալ վճարների համար նախատեսված 40+10 հազարական դրամ աջակցության ծրագրից էլ արդեն օգտվել է 41 հազար 611 անձ: Արցախից բռնի տեղահանված անձանց երեկ Կառավարության որոշմամբ տրվեց նաև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ: Այս գործընթացի ու աջակցության ծրագրերի […]

̰
Հունգարիան ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար

14:01 27.10.2023

Հունգարիան կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը․ որպես դրա դրսևորում՝ Հունգարիան 40 մլն ֆորինտ ( ավելի քան 110 հազար դոլար) կտրամադրի՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Սիյարտոն վստահեցրեց՝ Հունգարիան այն երկրներից […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է խաղաղություն, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Միրզոյան

13:15 27.10.2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը և իրականացվի սահմանների դելիմիտացիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: «Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաև […]

̰
ԿԽՄԿ աշխատակիցների օգնությամբ մինչ այժմ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 220 աճյուն

19:53 26.10.2023

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր, մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։ «Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է․մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի […]

̰
Միանվագ դրամական սոցիալական աջակցություն կստանան նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձինք

17:17 26.10.2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու գործընթացում ծագած խնդիրները լուծելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է որպես միջոցառման շահառու դիտակել նաև Լաչինի միջանցքը փակվելուց հետո ԿԽԿՄ-ի միջոցով ՀՀ տեղափոխված անձանց, ովքեր հաշվառված են Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի կողմից, Լեռնային Ղարաբաղի բժշկական կազմակերպությունների կողմից ուղեգրված և 2022 […]

̰
Կառավարությունը հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու կարգը

16:34 26.10.2023

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը: Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարավոր՝ ազգությամբ հայ բնակիչներ հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և նկատի ունենալով նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը, որոշմամբ առաջարկվում է ժամանակավոր պաշտպանության […]

̰
Էդմոն Մարուքյանը պատմել է, թե ինչպես են Ադրբեջանի դատարանում խեղաթյուրվում Վագիֆ Խաչատրյանի խոսքերը

10:54 25.10.2023

Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքեց իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրեց […]

̰
Արցախի Ամարասի վանական համալիրում գտնվող Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարի ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

20:40 24.10.2023

Ս.թ. հոկտեմբերի 24-ին համացանցում լայն շրջանառվում է մեկ լուսանկար, որով ներկայացվում է, թե Արցախի Ամարասի վանական համալիրում գտնվող Գրիգոր Լուսավորչի թոռան՝ կաթողիկոս Սբ. Գրիգորիսի տապանաքարն իբրև ոչնչացվել է թշնամու կողմից: «ԼՈՒՅՍ» հիմնադրամը հայտարարում է, որ նշյալ լուսանկարը հին է։ Լուսանկարում երևացող այս տապանաքարը պատրաստվել էր 1898թ.-ին Շուշիի հայերի օժանդակությամբ Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցի կողմից։ Սակայն […]

̰
Արցախցիներին նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կհատկացվի ևս 50 հազարական դրամ

17:25 23.10.2023

Արցախից բռնի տեղահանված 16 հազար 363 երեխա արդեն հաճախում է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններ։ 65 հազար 200 արցախցի արդեն օգտվել է 100 հազարական դրամ հրատապ աջակցությունից: Այս մասին հայտնել են «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նաև մանրամասներ է ներկայացրել արցախցիներին ուղղված հերթական սոցիալական աջակցության մասին: «Որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր […]

̰
Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

14:00 23.10.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Գործընկերները կարեւորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը եւ առաջացած խնդիրներին: Գերմանացի խորհրդարանականը նկատել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական […]

̰
Ղարաբաղում մեկնարկել են ադրբեջանա-թուրքական զորավարժությունները

11:46 23.10.2023

Ղարաբաղում և Նախիջևանում առաջին անգամ մեկնարկել են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները, դրանք կրել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները մեկնարկել են ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ՝ երկու երկրների տարբեր տիպի զորքերի մինչև 3 հազար անձնակազմի, 130 միավոր զրահատեխնիկայի, մինչև […]

̰
Արցախցի պատգամավորը դիմել է ՀՀ Կառավարությանը

10:52 23.10.2023

Արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը դիմել է ՀՀ Կառավարությանը` Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից, ս.թ. սեպտեմբերի 25֊ից հոկտեմբերի 31֊ը ընկած ժամանակաընթացքում, տրանսպորտային միջոցների վարման ժամանակ արձանագրված խախտումների համար նախատեսված տուգանքները ներելու խնդրանքով։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Գիտակցեկով որ օրենքի առջև բոլորն էլ հավասար են, խնդրանքիս պատճառն այն է, որ նշված կատեգորիայի վարորդները Արցախում […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների համար կառավարությունը սկսում է ֆինանսական աջակցության նոր ծրագիր. վարչապետ

10:15 23.10.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար կառավարությունը սկսում է առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: «Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության եւ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձիք եւ նրանց ընտանիքի անդամները, ովքեր […]

̰
Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ տեղի են ունեցել արցախյան հարցին հատկացված նիստեր

22:13 21.10.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ տեղի են ունեցել արցախյան հարցին հատկացված նիստեր։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախաձեռնութեամբ հաջորդական երկու հեռավար նիստեր տեղի ունեցան, արցախեան նոր իրավիճակին լոյսին տակ իրադարձութիւններուն ընդհանուր գնահատականը կատարելու եւ յառաջիկայ աշխատանքներուն ուղենիշերը ճշդելու նպատակով։ Նիստերուն կը մասնակցին Հայաստանէն, Արցախէն, Միացեալ Նահանգներէն, Եւրոպայէն, Հարաւային Ամերիկայէն եւ Միջին Արեւելքէն պատմաբաններ, միջազգային իրաւունքի […]

̰
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են արել Ադրբեջանին ապահովել ԼՂ վերադառնալ ցանկացողների անվտանգությունը

20:46 21.10.2023

ԱՄՆ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, որոնք կցանկանան վերադառնալ տարածաշրջան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը հավատարիմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության խթանմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային […]

̰
Ի՞նչ փուլում են Երևանի ու Բաքվի շփումները. միջազգային փորձագետներ

20:27 21.10.2023

Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը: Արդյունքում իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրն՝ անորոշ: Նման կարծիք է հայտնել «Ստրատֆոր» միջազգային վերլուծական կենտրոնը: Այս ֆոնին, ըստ վերլուծաբանների, մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառման: Հոկտեմբերի ավարտին հաշված օրեր են մնացել. այս ընթացքում Բրյուսելում հնարավոր է՝ տեղի ունենա Նիկոլ […]

̰
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձ կեցավայր ունի

17:00 21.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 55 հազար անձ ուղղորդվել է դեպի կեցության վայրեր և ավելի քան 25 հազարը սեփական նախաձեռնությամբ է գտել այն: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Նրանք բոլորը գտնվում են մեր ուշադրության ու հոգածության ներքո, և վարչական ղեկավարները […]

̰
Մենք հետևողականորեն զգուշացնում ենք ՄԱԿ-ին, որ Ադրբեջանը ձգտում է կարգավորել բռնությունն ու ագրեսիան. Մհեր Մարգարյանի հայտարարությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

08:25 21.10.2023

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանի հայտարարությունը հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ «Խաղաղություն երկխոսության միջոցով. տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համաձայնագրերի ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» թեմայով բաց բանավեճում. «Պարոն նախագահ, Ես շնորհակալություն եմ հայտնում Բրազիլիայի նախագահությանը այս հանդիպումը հրավիրելու համար և հարգելի բրիֆերներին՝ այսօրվա քննարկմանը իրենց ներդրման համար: Տարածաշրջանային պայմանավորվածությունները […]

̰
Ինչի՞ համար են թուրքական F-16 կործանիչները կրկին տեղափոխվել Ադրբեջան

23:12 20.10.2023

Վերջին ամիսներն աննախադեպ են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ինտենսիվությամբ: Ադրբեջանում պատրաստվում են Թուրքիայի զինված ուժերի հետ հերթական զորավարժություններին: Դրանք կմեկնարկեն երկուշաբթի օրը: Ի՞նչ տեսակի զորավարժություններ են լինելու:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Վերջերս հայտարարել էին, որ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ անկացվելու են մի շարք զորավարժություններ: Դրանցից մեկն […]

̰
Թբիլիսահայերի օգնությունը հասել է Արցախից տեղահանված ընտանիքներին

21:13 20.10.2023

Վիրահայոց թեմի, «Վրաստանի հայ համայնք» և «Միասին» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված հումանիտար օգնությունը հոկտեմբերի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ և Թբիլիսիի հայկական մի շարք կազմակերպությունների ղեկավարների և անդամների մասնակցությամբ բաժանվել է ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղերում ժամանակավոր ապաստան գտած, Արցախից բռնի տեղահանված 42 ընտանիքի։ Այս […]

̰
Արցախցի 15 հազար 264 երեխա արդեն ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններում

18:40 20.10.2023

Այսօրվա դրությամբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թիվը 101 հազար 848 է: Քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը արցախցիներին կոչ է անում հաշվառվել: Հումանիտար կենտրոնից հայտնում են, որ արցախցի 15 հազար 264 երեխա արդեն ընդգրկվել է ՀՀ կրթական հաստատություններ։ «Երևանի կրթական հաստատություններում ընդգրկվել է 4730 երեխա, Կոտայքում՝ 2816, Արարատում՝ 2083, Արմավիրում 1295, Լոռիում՝ 892, Գեղարքունիքում 721, Արագածոտնում […]

̰
Հայաստանյան մանկապարտեզները որքանո՞վ են հասանելի արցախցի երեխաների համար

17:47 20.10.2023

Հայաստանյան մանկապարտեզները որքանո՞վ են հասանելի արցախցի երեխաներին: Թեմայի շուրջ այսօր խոսել են մասնագետներն ու պատկան մարմինների ներկայացուցիչները: «2 տարեկանների համար՝ կրտսեր առաջին տարիքային խմբերի մասով, իսկապես Երևանում կա խնդիր: Թեև մեր մանկապարտեզները 162-ն են, բայց ընդամենը շուրջ 70 մանկապարտեզում են ձևավորված կրտսեր առաջին տարիքային խմբեր: Այդ ամենը լիցենզիայով է, բայց լիցենզիան ուղղակի, ուզում եմ այդ […]

̰
Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով և վերակազմակերպված ինստիտուտներով. Արտակ Բեգլարյան

17:16 20.10.2023

Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով և վերակազմակերպված ինստիտուտներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նոր և ծանրագույն քաղաքական ու հումանիտար իրավիճակ է ձևավորվել, որից բխող նոր անելիքներ կան Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունների համար: Ես կառանձնացնեի հետևյալ անելիքները՝ 1. Ձևակերպել և […]

̰
Սամվել Շահրամանյանը մանրամասներ ներկայացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման արդյունքից

15:10 20.10.2023

Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը մանրամասներ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման արդյունքից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմելով Հայաստանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին, Շահրամանյանն ասաց, որ հանդիպման ժամանակ պարզաբանումներ են տվել մի խումբ քաղաքացիների հնչեցրած հիմնական հարցերին։ «Հարցերի մեծ մասը վերաբերվում էր սոցիալական խնդիրներին՝ տեղավորման, աշխատանքի […]

̰
Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը

11:06 20.10.2023

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Ավստրիայի խորհրդարանի կողմից ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձևի ընդունումը: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Լավ քայլ է, բայց նման փաստաթղթերը պետք է պարունակեն նաև Ալիևի ցեղասպան ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների և քրեական հետապնդման միջոցների մասին հատվածներ»: Good step, but such documents should […]

̰
ԼՂ-ի բնակչության բռնի տեղահանումից անցել է մեկ ամիս. ի՞նչ աջակցություն է ցուցաբերել ԿԽՄԿ-ն ԼՂ-ում մնացած արցախցիներին

10:59 20.10.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դարձյալ պատմել է ԼՂ-ում մնացած արցախցիներին օգնություն տրամադրելու մասին: X-ի միկրոբլոգում հայտնում է, որ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները ռազմական գործողությունների սրումից հետո: Մեկ ամսվա ընթացքում ԿԽՄԿ-ի աջակցությամբ. 200 հիվանդ և վիրավոր տարհանվել է 2500 շփում սիրելիներ փնտրող ընտանիքների հետ Շարունակական որոնումներ՝ կարիքավորներին գտնելու և օգնելու համար Նշվում է, որ […]

̰
Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբը կդադարեցնի աշխատանքները

10:14 20.10.2023

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը: Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական […]

̰
Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև

23:55 19.10.2023

Հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Բազմաթիվ պատգամավորներ հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին։ Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ […]

̰
BACK_TO_TOP