16:29 14.12.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 2023 թ. կենսաթոշակի, նպաստների և պարգևավճարի վճարումն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանված ժամանակահատվածում վճարվելիք կենսաթոշակի, պարգևավճարի, պատվովճարի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, չաշխատող անձի մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի իրացման համար հատկացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Աշխատանքի […]
21:26 12.12.2023
Արդեն 5 օր է անցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությունից հետո, սակայն այդ հայտարարությամբ համաձայնեցված՝ հայ ռազմագերիների ազատ արձակումը դեռևս տեղի չի ունեցել: Թե երբ այն տեղի կունենա, հայտնի չէ: Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը անդրադարձել է մյուս գերեվարվածների խնդրին: Ի՞նչ է սպասում մյուս հայ գերեվարվածներին, որոնք չկան այն անձանց ցուցակում, որոնց […]
20:41 12.12.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կենսաթոշակների նշանակման գործընթացից. ԼՂ հայրենակիցների կենսաթոշակները կվճարվեն՝ հաշվարկվելով հոկտեմբերի 1-ից․ այսինքն՝ վճարումը կներառի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները։ Մեկ օրվա ընթացքում ընդունվել է կենսաթոշակի նշանակման ավելի քան 5 հազար դիմում (արդեն իսկ կենսաթոշակ է նշանակվել 2118 անձի)․ online.ssa.am հարթակում կենսաթոշակների դիմումների ընդունումը շարունակվում է։ Բնակության վայրի հաշվառում […]
17:25 12.12.2023
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ երեկվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումները: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը […]
16:50 12.12.2023
Առաջիկա շաբաթ օրերին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի անձնագրային ստորաբաժանումները կսպասարկեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Երևանի անձնագրային ծառայություններում տեղահանության առաջին իսկ օրվանից սպասարկվում է արտահերթ ռեժիմով՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի, այդուհանդերձ, տեղերում կուտակումներ են առաջանում և կենդանի հերթերը վերահսկելու դժվարություններ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության […]
21:34 11.12.2023
Լեռնային Ղարաբաղում իրենց առաքելությունը շարունակող ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները Ստեփանակերտում վթարի են ենթարկվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի զրահամեքենան շրջվել է և ընկել ձորը։ Միջադեպի հետևանքով մեկ ռուս զինծառայող է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։
18:44 11.12.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար։ Կենսաթոշակի (այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝ ՔԱՅԼ 1 – նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ […]
19:50 10.12.2023
Դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին: Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ . «Արցախի ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա […]
21:45 09.12.2023
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «75 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ն ընդունեց մարդկության պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան։ Իրենց բնույթով ցեղասպանական գործողությունները ուղեկցել են մարդկությանն իր պատմության վաղագույն ժամանականերից, սակայն միայն XX դարի կեսերին է, որ հնարավոր դարձավ որևէ կերպ սահմանել նման արարքներն […]
22:18 08.12.2023
Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական համատեղ համաձայնության արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Համատեղ հայտարարությունը համաձայնեցվել է կողմերի միջև ինքնուրո՞ւյն, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ պետություն ներգրավված է եղել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այդ հայտարարության տարածումը վկայում է այն մասին, […]
17:06 08.12.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։ Ինչպես նշել է Ռուբեն Սարգսյանը, ԼՂ-ից բռնի տեղահանվածներից արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել շուրջ 5351 անձ՝ […]
21:55 07.12.2023
Այսօր Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի խորհրդարանը՝ 59 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն: Հայտարարությունում խորհրդարանը դատապարտում է և մեծ մտահոգություն հայտնում հայ ժովովրդի բռնի տեղահանման և վերջինիս համար ստեղծված անմարդկային պայմանների առնչությամբ, որ պայմանավորված են Ադրբեջանի Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող գործողություններով, Լաչինի միջացքի շրջափակմամբ և […]
19:54 07.12.2023
Ի՞նչ անել, եթե 40+10 հազար դրամ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի տվյալները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), ով համակարգում արդեն ունի դիմում։ Անչափահասի բաց թողնված տվյալները լրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ […]
18:06 07.12.2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտահերթ, ինչպես նաև վեհաժողովի լիագումար նիստին։ «Կան չլուծված հարցեր, մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում: Մենք լսում ենք, որ միայն Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ, եթե մենք նայենք, օրինակ, 2020 թվականին նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը՝ […]
10:36 07.12.2023
Հաճախ տրվող հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի վերաբերյալ Որո՞նք են փախստական և քաղաքացի կարգավիճակների տարբերությունները: Նշված երկու իրավական կարգավիճակները ենթադրում են իրավունքների և պարտականությունների տարբեր ծավալներ: Հաշվի առնելով, որ նշված կարգավիճակների մասով տրվող իրավունքների ծավալի մեջ առավել շատ են համընկնումները, մատնանշենք տարբերությունները և այլ առանձնահատկություններ, որոնք կօգնեն անձին որոշում կայացնել կարգավիճակի ընտրության հարցում: […]
17:55 06.12.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ գլոբալ առաջնորդության կոալիցիայի կազմակերպած միջոցառմանը հայտարարել է՝ Վաշինգտոնը ցանկանում է համոզված լինել, որ կկարողանա օգնության հասնել կարիքավորներին ամբողջ աշխարհում: Բլինքենի խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է աջակցի նաև էթնիկ հայերին: Պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան կողմի աջակցությունը դուր չի գալիս որոշ դերակատարների՝ մասնավորապես Պեկինում, Մոսկվայում և Թեհրանում:
17:12 05.12.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը: Ինչպես նշել է Աննա Ժամակոչյանը, սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը շարունակվում է. 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի շրջանակում արդեն կատարվել է 109 […]
18:38 01.12.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կենսաթոշակների և նպաստների հետ կապված գործընթացների վերաբերյալ: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և 24-ժամյա ռեժիմով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների կենսաթոշակների, նպաստների վճարման […]
11:42 30.11.2023
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։ Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բորելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին և գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման և քաղաքացիների համար շոշափելի […]
18:30 28.11.2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենի` «ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր գործիքները կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային կապերի ստեղծումը» հայտարարությանն է անդրադարձել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն համարելով ԱՄՆ պաշտոնյայի կողմից արված զգուշացում: ԱԺ նախագահը հավելել է, որ Երևանը մշտապես էսկալացիայի վտանգ տեսնում է: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստան-Ադրբեջան առաջնորդների մակարդակով հանդիպման համաձայնություն չկա: ԱԺ […]
18:25 28.11.2023
ՀՀ Ազգային ժողովի սրահում բացվել է «Հայկական պատմամշակութային հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա պաշտոնյաներ։ Բացման ելույթում, ապա նաև տեղի ունեցած ասուլիսին, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հետևողականորեն պայքարելու են, որպեսզի վերականգնեն Ադրբեջանից բռնի տեղահանված […]
16:33 28.11.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, ներկայացվել է բնակարանային ապահովության աջակցության ծրագրերից մեկը, որը հնարավորություն է տալիս շահառուներին կառուցել սեփական տուն սահմանամերձ գյուղական բնակավայրերից […]
15:56 28.11.2023
Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը`պատասխանելով հարցին, թե ԼՂ հարցը լուծվե՞լ է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ավելի քանի 30 տարի պայքարել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համար։ «Հայաստանի Հանրապետությունը նման հարց այսօր չունի։ Հայաստանի Հանրապետությունը լիակատար ճանաչում […]
16:56 26.11.2023
Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դերակատարություն ունենալ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է: Մոսկվան շարունակում է իր ջանքերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1»-ի եթերում «Մոսկվա. Կրեմլ» Պուտին» ծրագրի ընթացքում հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում: Պեսկովին հարցրել […]
16:08 26.11.2023
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի բարձունքում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ տեղակայված հուշարձան-խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել 1988-ի արցախյան գոյամարտի՝ Գանձակի նահատակների հիշատակին՝ ոգեկոչելով Ադրբեջանի կողմից իրականացված հայկական ջարդերի 35-րդ տարելիցը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության համահիմնադիր և Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշել է, որ նախորդ դարավերջին Ադրբեջանի կողմից Գանձակում, Սումգայիթում […]
22:04 25.11.2023
TIME ամսագիրը տարեմուտին ընդառաջ հրապարակել է 2023թ-ի լավագույն 100 լուսանկարները: Դրանցում գերակշռում են ողբերգությունները՝ աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած պատերազմների, բնական աղետների պատճառով: Լուսանկարերի հարյուրյակում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռի տեղահանումը՝ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: «Սեպտեմբերի 25-ին տրանսպորտային միջոցը տեղափոխում է Լեռնային Ղարաբաղից փախստականներին, երբ նրանք հասնում են Հայաստան. Կոռնիձոր»,-գրված է […]
19:26 23.11.2023
Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծում է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցը: Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական […]
12:33 23.11.2023
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց արտագաղթի հոսք Հայաստանից չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է գոհունակությամբ հայտնեմ, որ Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հոսք չկա որպես այդպիսին։ Այսինքն՝ արտագաղթի երևույթներ չկան, որովհետև առաջին օրերին կար գնացողների բավականին անհանգստացնող թիվ, բայց ենթադրում էինք, […]
11:56 23.11.2023
Caucasus Heritage Watch գործակալությունը հայտնել է Շուշիում գտնվող հայկական գերեզմանատանը հասցված վնասի մասին: X-ի հարթակում կազմակերպությունը գրել է. «Վնասի նախազգուշացում. հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը բուլդոզերները ճանապարհ են փորել Շուշիում գտնվող պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների գերեզմանոց: Ծառերի մեջ տեղավորված են առնվազն 78 հայերեն տապանաքարեր, որոնք թվագրվում են 1802-1913 թվականներին»: Նշվում է, […]
17:47 21.11.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչի հետ։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել մարտահրավերներով լի ժամանակաշրջանում ՄԱԿ հատուկ զեկուցողի մանդատի ներքո Հայաստան այցի համար: Հանդիպման մեկնարկին նախարարի […]