00:04 13.10.2023
Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծվել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև հոկտեմբերի […]
23:00 12.10.2023
Սեպտեմբերի 19-ից ռուս խաղաղապահներն ապամոնտաժել են 7 դիտակետեր և ևս 15 ժամանակավոր դիտակետեր Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ «Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում փակվել են 7 դիտակետեր և 15 ժամանակավոր դիտակետեր։ Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները էլեկտրաէներգիայի և գազի […]
22:18 12.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում: […]
21:31 12.10.2023
Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ «Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման […]
16:07 12.10.2023
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական և միջին, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Գործադիրը հավանություն է տվել նաև ուսումնարաններում, քոլեջներում և բուհերում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն […]
15:53 12.10.2023
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ով համակարգում է հումանիտար կենտրոնի աշխատանքները, խնդրեց ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության աշխատանքների և ծրագրերի ընթացքը։ «Նախ թույլ տվեք ներկայացնել նախորդ շաբաթ արդեն ուժի մեջ մտած 100 000-ական դրամ հրատապ դրամական աջակցության հետ կապված միջոցառման ընթացքի վերաբերյալ մի շարք թվային ցուցանիշներ: Մենք բռնի տեղահանվածներին՝ անկախ […]
15:41 12.10.2023
Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի քննարկման ժամանակ Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը ստիպված է եղել փախչել իր հայրենիքից։ «Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը՝ 100 հազար մարդ, ստիպված է եղել լքել իր տունը։ Այս ամենը տեղի չի ունենում միայն վախի ներքո։ Այնպես չէ, որ […]
15:35 12.10.2023
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով նաև Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի գործով, դատարանում Հայաստանի միջանկյալ միջոցի դիմումի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի […]
14:42 12.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, թե տարբեր ծրագրերով որքան գումար է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար: Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, […]
13:11 12.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի հայաթափման հետ կապված որևէ ծրագիր չեն ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։ «Պետք է արձանագրեմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակը այս իրադրության հետ կապված հետևյալն է՝ նրանք ասում են, որ զարմացած են, թե ինչպես կարող է այսպես պատահել, որ […]
11:52 12.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ […]
11:40 12.10.2023
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի երեկ արած հայտարարությանը: Մասնավորապես գրել է. «Երեկ բռնապետ Ալիևը հերթական անգամ առանց որևէ ապացույցի կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, որ արցախյան անտառներում թաքնված զինված խմբավորումներ կան։ Իրականում այնտեղ զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ Ադրբեջանի ահաբեկիչներ: Արցախում մնացածների թիվը չի գերազանցում […]
11:23 12.10.2023
Ֆրանսիան նոր քննարկում է նախաձեռնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝ ընդունելու բանաձև, որով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի պայմաններ կստեղծվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սենատում ունեցած ելույթում ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ, ինչի համար […]
10:43 12.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը: Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն 2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլը: Փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով: Կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ՀՀ գործուղումը՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Ադրբեջանի […]
18:03 11.10.2023
Էկոնոմիկայի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված գործարարների համար առաջարկներ ունի. մեր հայրենակիցների համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ նորերը՝ արտոնյալ պայմաններով: Այս ամենի վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրեր է մշակել ու ներկայացրել կառավարություն: Փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի փոխանցմամբ, առկա խնդիրներն ու գաղափարները քննարկելու նպատակով նախարարությունում երեկ կայացել է հանդիպում հիմնականում շինարարության, մշակող […]
14:19 11.10.2023
Ղարաբաղում ռուս խաղաղապահները դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այդ հարցը (Հայաստանի հետ – խմբ.) չի քննարկվել, հիմա, իսկապես, դե ֆակտո և դե յուրե մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ ԼՂ-ում խաղաղապահների մնալու հետագա կարգը կամ դրա հետ կապված բոլոր հարցերը կքննարկվեն ադրբեջանական […]
14:03 11.10.2023
Հոկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Անդրադառնալով Հարավային Կովկասոմ տևական խաղաղության և կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից […]
10:50 11.10.2023
Հոկտեմբերի 10-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արաքսյա Բաբիկյանը հայտարարությամբ է հանդես եկել Երկրորդ կոմիտեի օրակարգի 19-րդ կետով, որը վերաբերել է «Կայուն զարգացում» թեմային: Նա ներկայացրել է, որ Հայաստանը խստորեն հավատարիմ է մնում 2030-ի օրակարգի իրականացմանը՝ առաջնահերթություն տալով ներառական, հավասար և որակյալ կրթության խթանմանը, համաճարակներին դիմակայող համընդհանուր, մատչելի և որակյալ առողջապահական համակարգ ապահովելուն և […]
22:29 10.10.2023
Արցախում է գտնվում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: Դա վերջին 10 օրվա ընթացքում Միավորված ազգերի դրոշի ներքո Արցախ մեկնած արդեն երկրորդ պատվիրակությյունն է: Ի՞նչ նպատակ ունի առաքելությունը և ինչպե՞ս արժե գնահատել ՄԱԿ-ի պատվիրակների առաջին առաքելության եզրակացությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Իրականում քիչ բան է հայտնի: Գիտենք միայն, որ երեկ Բաքվից ՄԱԿ-ի համարանիշներով ավտոմեքենաները գործուղվել […]
22:05 10.10.2023
Հոկտեմբերի 9-ին ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ելույթով հանդես է եկել կազմակերպության Գործադիր խորհրդի 217-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստին։ Դեսպան Տեր-Ստեփանյանն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով հայերի բռնի զանգվածային տեղահանմանը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 000 հայեր հարկադրաբար լքել են իրենց հայրենիքը […]
17:24 10.10.2023
Ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալների՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 11 հազար 238 երեխա կրթությունը շարունակում է հայաստանյան կրթական հաստատություններում: Այս մասին հոկտեմբերի 10-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Կրթությունը Երևանում ստանում է 3595 երեխա, Կոտայքի մարզում՝ 1964, Արարատում՝ 1597, Արմավիրում՝ 956, Լոռիում՝ 635, Գեղարքունիքում՝ […]
17:08 10.10.2023
Մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով հոկտեմբերի 7-8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ է տեղափոխվել լուրջ վնասվածքներով երկու երիտասարդ՝ Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում: «Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որոնք աջակցեցին նրանց տեղափոխմանը Միացյալ Նահանգներ՝ անհետաձգելի բուժօգնության նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:20 10.10.2023
Օրերս որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած ընդլայնված խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Խորհրդակցության հիմնական նպատակն էր կենտրոնացնել ջանքերը տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ գերնպատակ ունենալով հնարավորինս արագ ապահովել նրանց առաջնային կենցաղային […]
11:36 10.10.2023
Կատալոնիայի խորհրդարանում հոկտեմբերի 6-ին կայացած հանրային լսումների ժամանակ Իսպանիայում «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Լևոն Գրիգորյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լևոն Գրիգորյանը Կատալոնիայի խորհրդարանի արտաքին գործողությունների, Եվրոպական միության և համագործակցության հանձնաժողովի առջև ելույթ է ունեցել որպես Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ։ Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրեթե տասը ամիսների […]
11:09 10.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է․ 2023թ հոկտեմբերի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արցախբանկ» ՓԲԸ գլխամաս է ներկայացել Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի «Արցախբանկ» ՓԲԸ կառավարիչը և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետության ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու […]
10:40 10.10.2023
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը. այս մասին ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումն ամբողջությամբ և փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» հոդվածում: Դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին անկայունություն է առաջացնում։ «Այժմ Բրյուսելը, հոգալով […]
10:09 10.10.2023
Իռլանդիայի Մարդու իրավունքների և իրավահավասարության հանձնաժողովի անդամ, ավելի քան 10 տարի Եվրոպայի խորհրդում և ԵԱՀԿ-ում հակամարտությունների և հետկոնֆլիկտային համատեքստում մարդու իրավունքների պաշտպանությամբ հանդես եկած իրավապաշտպան Էնդրյու Ֆորդը հայտնել է, որ ԵԽԽՎ-ն այս շաբաթ կքննարկի ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հարցը: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը այս շաբաթ մի քանի շատ կարևոր բանավեճեր է […]
09:41 10.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է անգլերեն արտահերթ նախնական զեկույց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման վայրերում իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքների ու տեղահանված անձանց հետ անհատական զրույցների վերլուծության վերաբերյալ։ Պաշտպանը զեկույցում ամփոփել ու վերլուծել է նաև փաստահավաք աշխատանքների ընթացքում ձեռք բերված տեղեկությունները ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցանքների ու դաժանությունների […]
17:52 09.10.2023
Փախստականներին ու բռնի տեղահանված անձանց աջակցելու, տուն վերադառնալու կամ գույքի վերադարձի միջազգային ի՞նչ մեխանիզմներ գոյություն ունեն: Արդյո՞ք Ադրբեջանը կհարգի միջազգային նորմերը: «Միջազգային հանրությունն այս հարցում մեծ դեր ունի՝ ազդեցություն ունենալու Ալիևի վրա, որպեսզի Ալիևը համաձայնի, որ այդ մարդիկ պետք է իրենց գույքը ստանան կամ եթե մարդիկ ուզենան վերադառնալ ու լինեն ապահով, դա նշանակում է, որ […]