ԱՀ ՏԿԵ նախարարությունն իրազեկում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

ԱՀ ՏԿԵ նախարարությունն իրազեկում է

15:55 14.04.2022

Քանի որ ԱՀ ՏԿԵ նախարարության կողմից սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգ ու պայմաններ, ուստի խնդրում ենք մինչև սույն թվականի հունիսի 1-ը պայմանագրերի փոփոխությունները ամրագրելու համար դիմել ԱՀ ՏԿԵ նախարարության համապատասխան բաժին:
Ծրագրի մասին համառոտ՝ ստորև.

ԱՀ ՏԿԵ նախարարության կողմից սահմանվել է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգը և պայմանները, ըստ որի՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից օգտագործման կարող են տրամադրվել՝ բնակության համար պիտանի անշարժ գույք՝ բնակելի տներ և բնակարանների (այսուհետ՝ կացարաններ), ինչպես նաև հյուրանոցներ:
Սույն ծրագրի շահառուներ են համարվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած անձինք կամ ընտանիքները, ինչպես նաև ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված անձինք կամ ընտանիքները: Ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված անձ կամ ընտանիք է համարվում այն անձը կամ ընտանիքը, որի յուրաքանչյուր անդամի եկամուտը պակաս է 65 000 ՀՀ դրամից։
Շահառուների համար ԱՀ շրջաններում՝ բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, վարձակալվող կացարանների համար սահմանվում են հետևյալ չափերով վարձավճարներ.
Հ/Հ Կացարանի սենյակների քանակ Վարձավճարի չափը՝ ներառյալ հարկերը (ՀՀ դրամ)
1 սենյակ՝ 42 553 ՀՀ դրամ
2 սենյակ՝ 53 191 ՀՀ դրամ
3 սենյակ՝ 63 830 ՀՀ դրամ
4 սենյակ՝ 74 468 ՀՀ դրամ
5 և ավելի սենյակ՝ 85 106 ՀՀ դրամ
Շահառուների համար ԱՀ Ստեփանակերտ քաղաքում վարձակալվող կացարանների մեկ քառակուսի մետր բնակելի տարածքի համար սահմանվում է 1 277(հազար երկու հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը, բայց ոչ պակաս, քան մեկ կացարանի համար 53 191(հիսուներեք հազար հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և ոչ ավել, քան մեկ կացարանի համար 159 574 (հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:
Ըստ անհրաժեշտության, նախարարության նախաձեռնությամբ, ԱՀ-ում հաշվառված հյուրանոցների հետ կնքվում են հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ մեկ անձի դիմաց (բացառությամբ մինչև մեկ տարեկան երեխաների) մեկ օրվա (ներառյալ գիշերակացը) համար սահմանելով մինչև 3000 (երեք հազար) ՀՀ դրամ սակագին՝ առանց ԱԱՀ:
Շահառուները միաժամանակյա չեն կարող օգտվել կացարանների անհատույց օգտագործման տրամադրումից և՛ Ստեփանակերտ քաղաքում, և՛ ԱՀ շրջաններում: Միաժամանակյա չեն կարող օգտվել և՛ կացարանների անհատույց օգտագործման տրամադրումից, և՛ հյուրանոցային ծառայություններից:
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Անշարժ գույքի սեփականատերը (համասեփականատերերը) (այսուհետ՝ վարձատու) կամ վերջինիս կողմից լիազորված անձը, շահառուն ներկայանում են նախարարություն կամ վարչակազմ (այսուհետ վարձակալ) համապատասխան պայմանագրերը կնքելու նպատակով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1) անշարժ գույքի վարձատուի անձնագիրը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԵՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը սեփականատեր իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման համարը, իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները
2) շահառուների ընտանիքի անդամների անձնագրերը կամ ծննդյան վկայականները, սոցիալական քարտերը կամ հանրային ծառայությունների համարանիշները (CC) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը
3) վարձատուի սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ժառանգության իրավունքի վկայագիր և այլն)
4) տեղեկանք համայնքի ղեկավարի կամ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից այն մասին, որ շահառուներին պատկանող կացարանն ավերվել է պատերազմի հետևանքով և պիտանի չէ, բնակության համար, այն դեպքում, եթե շահառուները անօթևան են մնացել իրենց պատկանող կացարանի ավերվածության պատճառով, որը գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքում
5) շահառուների` սույն կարգի 3-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր
6) լիազորագիր, եթե վարձատուին ներկայացնում է լիազորված անձը։
Փաստաթղթերն ընդունելուց հետո վարձակալի և վարձատուի միջև կնքվում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ վարձակալության (պայմանագիր)՝ համաձայն որի, ի թիվս այլ պայմանների՝ պետք է արձանագրվի վարձատուի վարձակալության հանձնված գույքը շահառուներին անհատույց օգտագործման հանձնելու համաձայնությունը:
Վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո վարձակալը` վարձակալված կացարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում է շահառուին վերջինիս հետ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ անհատույց օգտագործման պայմանագիր) կնքելով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

18:44 18.07.2025

Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. Սուրենյան

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

18:37 18.07.2025

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

Սլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։ «Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ […] ...

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

18:30 18.07.2025

Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են մի քանի ատրճանակ և զինամթերք

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկանները քաղաքացու նշած վայրում՝ Լոկոմոտիվային դեպոյի ցանկապատի մոտ, հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար որսորդական հրացան, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, առանց գործարանային համարի ատրճանակ, ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, […] ...

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը

18:22 18.07.2025

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում ներկայացվել է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ և առեղծվածային կերպարներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի սիրելի հովանոցի վերականգնման պատմությունը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, նախագծի ղեկավար և ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանը, փարաջանովյան արվեստի երկրպագուներ: Նախարարի տեղակալը շրջել է ցուցասրահում, […] ...

Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններին

18:14 18.07.2025

Շինհրապարակում աշխատող օտարերկրացիները հնարավորություն կունենան իրազեկվելու աշխատանքների կազմակերպման և անվտանգության կանոններին

Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը» վարչապետի հանձնարարությամբ արդեն հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանություններով։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից: Այն տեղադրված է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հետևյալ հղումով`https://www.arlis.am/hy/acts/208686, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» ենթաբաժնում՝ «Շինարարական արտադրության կազմակերպում» խորագրում […] ...

Ալափարս գյուղի բնակչի տնամերձ հողամասում կանեփի 158 բույս կար․ նախաձեռնվել է քրեական վարույթ

18:07 18.07.2025

Ալափարս գյուղի բնակչի տնամերձ հողամասում կանեփի 158 բույս կար․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 44-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 158 բույս: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

BACK_TO_TOP