15:59 14.02.2022
Փետրվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգում «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է։ Հիմնական զեկուցողներ՝ ԱԺ պատգամավորներ Ա․ Թովմասյան, Դ․ Մելքումյան, Ա․ Մոսիյան, Դ․Գալստյան, Գ․ Բաղունց․ Ա․ Հարությունյան Հարակից զեկուցող՝ հանձնաժողովի նախագահ Ս․ Աղաջանյան
12:13 14.02.2022
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2022թ. փետրվարի 7-ից մինչև փետրվարի 11-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 17 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել է 5 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 35 570 քմ տարածք: Կատարված աշխատանքների արդյունքում, 2020թ. սեպտեմբերի […]
11:47 14.02.2022
Փետրվարի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում 258 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 101 դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Մահվան դեպք չի արձանագրվել։ Ստացիոնար բուժում է ստանում 47 մարդ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1746 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը […]
21:47 13.02.2022
34 տարի առաջ այս օրը Արցախում մեկնարկել է Արցախյան շարժման համաժողովրդական պայքարի փուլը՝ հիմք դնելով ոչ միայն Արցախի ազատագրմանը ադրբեջանական լծից և փաստացի վերամիավորմանը Մայր Հայաստանին, այլև՝ Հայաստանում հիմնարար փոփոխությունների ու անկախության շարժման։ Այս մասիին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Թեև 2020թ. պատերազմի հետևանքով Արցախը հայտնվել է ծանր դրության մեջ, այնուամենայնիվ, […]
21:28 13.02.2022
Փետրվարի 13-ին ժամը 08։52-ին, ՆԳ նախարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել` Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցում` մեքենայի մեջ բռնկված հրդեհի մասին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և մեկուսացրել կրակը։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, այրվել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակչին պատկանող «Volkswagen vento» մակնիշի […]
20:44 13.02.2022
Փետրվարի 12-ին ժամը 14։16-ին ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել Խնձրիստան համայնքի տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի հրշեջ փրկարարական 2 մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, այրվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` Ս.Բ.-ին և Ա. Ա.-ին պատկանող երկհարկանի […]
14:20 13.02.2022
Այսօր՝ փետրվարի 13-ին, արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Այնուհետև հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան 3 պատերազմներում […]
13:35 13.02.2022
ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնումեն, որ փետրվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ։ Ստացիոնար բուժում է ստանում 50 մարդ։ Կատարվել է 430 թեստավորում։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5484 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1645 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:
12:05 13.02.2022
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին: «Սիրելի’ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի միասնության, համազգային զարթոնքի՝ արցախյան ազգային- ազատագրական պայքարի 34-րդ տարեդարձի առիթով։ Այսօրը՝ փետրվարի 13-ը, նշանավորեց արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարվա հեռավորությամբ մեկնարկային սկզբնափուլը։ Առաջին անգամ խորհրդային իրավական ռեժիմի պայմաններում Ստեփանակերտի Լենինի […]
21:04 12.02.2022
Սույն թվականի փետրվարի 10-ին ԱՀ քաղաքացի Ա.Դ.-ն հեռախոսով ոստիկանությանը հաղորդել է այն մասին, որ ամուսինը սպառնում է սպանել իրեն: Այս մասին տեղեկացրին Արցախի դատախազությունից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 07:40-ի սահմաններում, դիմողի տանը կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, Ա.Դ.-ի ամուսին Մ.Դ.-ն ձեռքերով հարվածներ է հացրել կնոջ մարմնի տարբեր […]
16:45 12.02.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի հետ։ Նախարարը երախտագիտություն է հայտնել ԳԱԱ նախագահին՝ Արցախի գիտական ոլորտին ցուցաբերվող նշանակալի աջակցության և այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համար։ Դավիթ Բաբայանը նաև կարևորել է ակադեմիայի դերակատարությունը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում՝ […]
16:30 12.02.2022
«Ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն»,- համոզված է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արցախում տիրող այժմյան իրավիճակին, խոսել նաև մշակութային ժառանգության պահպանման հարցում ջանքերը համատեղելու անհրաժեշտության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
10:59 12.02.2022
Վերջին մեկ օրում Արցախում կատարվել է 497 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 47 անձ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5054 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1491 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին […]
19:16 11.02.2022
Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների նկատմամբ Ադրբեջանում ցուցաբերվել է անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք, պատճառվել են տառապանքներ, թողել առանց բուժօգնության, որի հետևանքով ռազմագերի Արթուր Մարտիրոսյանը զոհվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողների խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունք դրսևորելու, դիտավորությամբ լուրջ տառապանքներ պատճառելու, […]
17:36 11.02.2022
Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կառավարության նոր անդամին բեղմնավոր աշխատանք է մաղթել: Գնահատելով Անահիտ Հակոբյանի կազմակերպչական ջիղը՝ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ նրան կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի իրենից […]
16:35 11.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական […]
13:30 11.02.2022
Փետրվարի 10-ին՝ ժամը 11:25-ին, Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի N զորամասի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա: Ահազանգը ստանալում պես Մարտունու ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասի հրշեջ մեքենան՝ մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:45-ին, լիկվիդացվել` ժամը 12:00-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է […]
12:46 11.02.2022
ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. օգոստոսի 25-ին ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել […]
12:29 11.02.2022
ԱՀ դատախազությունից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 11-ին ժամը 06:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով գնդակներից մեկը խոցել է նշված գյուղի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ: Բարեբախտաբար դեպքի պահին սենյակում գտնվող՝ տանտիրոջ անչափահաս երեխաներն ու կինը չեն […]
11:30 11.02.2022
Արցախում վերջին մեկ օրում կատարվել է 413 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 43 անձ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4557 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1268 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում […]
11:06 11.02.2022
Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական […]
10:55 11.02.2022
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հրաձգարաններից մեկում ԲՏՌ-82Ա զրահամեքենաների ներգրավմամբ անցկացրել են զորավարժություն: ՌԴ ՊՆ կայքի հաղորդմամբ՝ մշակվել են վարման նորմատիվներ, ԲՏՌ-82Ա-ի զենքերից կատարվել է հրաձգություն առանձին և խմբային թիրախների վրա: Մարտական պատրաստության պարապմունքներում ներգրավվել է մոտ 50 ռուս զինծառայող, գործի է դրվել մոտ 10 միավոր մարտական և հատուկ […]
10:27 11.02.2022
Փետրվարի 7-10-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամական խմբի անդամների հետ, որոնք ներկայացնում են Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Կայացել են նաև հանդիպումներ եվրոպական կառույցների ներկայացուցիչների, Բելգիայի քաղաքական, հասարակական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ […]
19:49 10.02.2022
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանում։ Որոնումների ընթացքում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի […]
19:40 10.02.2022
Այսօր մեկնարկեց Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացը. Մարտակերտում` Թումոյի ղեկավարության և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ Արցախի առաջին Թումո տուփի բացումը: Բացման միջոցառմանը մասնակցում էին նաև Թումո Ստեփանակերտի շրջանավարտները և առաջադեմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսվեցին իրենց փորձառությամբ ու միասին իրականացրեցին մինի-նախագծեր: Ողջունելով ներկաներին` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց. «Ճանաչելով […]
15:21 10.02.2022
Փետրվարի 9-ին՝ ժամը 23:00-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգը ստանալուն պես փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը, վարելով «Mercedes benz sprinter» մակնիշի ավտոմեքենան […]
14:06 10.02.2022
Բացօթյա առևտրի՝ ապօրինի երևույթի ծավալները շարունակում են մտահոգել Ստեփանակերտի բնակիչներին և բնականաբար նաև քաղաքային իշխանություններին: Պատկան մարմինների ներկայացուցիչները բազմիցս են տեղերում նախազգուշացրել հանրային վայրերը սեփական բիզնեսի համար օգտագործող տնտեսվարողներին, որ իրենց գործունեությունը հակաիրավական է: «Նախ այն խոչընդոտում է երթևեկությանն ու քաղաքացիների ազատ տեղաշարժին և հետո էլ խաթարում է քաղաքի արտաքին տեսքը: Ցավոք, բազմապիսի բացատրական աշխատանքները […]
13:27 10.02.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Թովմասյանին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Նորայր Մուսայելյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Երկրի ղեկավարը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Արմեն […]