TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+33.09 oC

ԱՐՑԱԽ

Դանակահարություն Ստեփանակերտում․ դեպքի հանգամանքները պարզվում են

11:26 10.02.2022

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ սույն թվականի փետրվարի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ա.Ա.-ն մեքենայում պահվող դանակով մեկ անգամ հարվածել է Հ.Գ.-ի կրծքավանդակի ձախ կեսին, որի հետևանքով վերջինս ծակած-կտրած թափանցող վերք, մինիմալ հեմոպնևմաթորաքս, ձախ թոքի սալջարդ ախտորոշմամբ ընդունվել է հանրապետական բժշկական կենտրոն: ԱՀ ոստիկանությունը միջոցներ է […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք

11:20 10.02.2022

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում փետրվարի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Թեստավորում՝ 428 Հաստատված դեպք՝ 220, այդ թվում՝ երեխաներ Ստացիոնար բուժվողներ՝ 39։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 4144 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1087 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և […]

̰
Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին Երևանի բնակիչը Mercedes-Benz-ով բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային․ կան տուժածներ

23:56 09.02.2022

Այսօր` ժամը 17։35-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Նախնական տվյալներով Երևան քաղաքի բնակիչ Ա.Պ.-ն իր վարած 《Mercedes-Benz》 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Օգնություն ցուցաբերելու […]

̰
Արցախի նախագահը մի խումբ ազատամարտիկների պետական պարգևներ է հանձնել

18:12 09.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին այցելել է Արցախի ազատամարտիկների միություն և պետական պարգևներ հանձնել մի խումբ ազատամարտիկների՝ 44-օրյա պատերազմում ցուցաբերած արիության և խիզախության համար: Նախագահը, ազատամարտիկներին հանձնելով շքանշաններն ու մեդալները, շնորհակալություն է հայտնել նրանց անձնվեր ծառայության համար, որը հայրենիքի պաշտպաններն այսօր էլ շարունակում են ինչպես մարտական դիրքում, այնպես էլ քաղաքացիական կյանքում:

̰
Դրախտիկ համայնքի բնակչուհուն պատճառվել է 1.134.000 դրամի խոշոր չափի գույքային վնաս

16:36 09.02.2022

ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2020թ. հոկտեմբեր ամսում անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, Հադրութի շրջանի Դրախտիկ համայնքի բնակչուհի Ա. Մ.-ին պատկանող 4 հատ ոսկե մատանին, 1 հատ ոսկե ժամացույցը, 9.000 ՀՀ դրամ գումարը վերջինիս փոխանցելու նպատակով Ա. Դ.-ից ստանալու և դրանք հափշտակելու արդյունքում Ա. Մ.-ին ընդհանուր […]

̰
Արցախում ընկերություններից մեկին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս․ հարուցվել է քրգործ

16:22 09.02.2022

ԱՀ ՆԳՆ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր Գ. Եղյանը վերանայելով «Շեն Արցախ» ՍՊ ընկերության տնօրեն՝ Ն. Մ.-ի հաղորդման հիման վրա հավաքագրված նյութերը՝ պարզել է, որ 2021 թվականի մայիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, «Շեն Արցախ» ՍՊ ընկերության կողմից՝ «Գարանտ Ավտո» ՍՊ […]

̰
ԱՀ նախագահը հրամանագիր է ստորագրել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին

16:18 09.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 9-ին ստորագրել է հրամանագիր՝ հանրապետության նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համաձայն հրամանագրի՝ -աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը վերանվանվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, -էկոնոմիկայի և […]

̰
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում կա որոշակի զգուշավոր լավատեսություն»․ Ստանիսլավ Զաս

15:19 09.02.2022

Ըստ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հարկավոր է ողջունել այն բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

̰
Արցախում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների վճարման գործընթացները

14:00 09.02.2022

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների վճարման գործընթացները: Կենսաթոշակների կանխիկ եղանակով վճարումը կիրականացվի մինչև փետրվարի 21-ը:

̰
Հունվարի 31-ից փետրվարի 4-ը Արցախում ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք

13:56 09.02.2022

2022թ. հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել է 76 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք և ոչնչացվել է 8 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել է 34 888 մ2 տարածք: Այս մասին տեղեկացնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. […]

̰
Արցախում հաստատվել է քովիդի 190 նոր դեպք

11:15 09.02.2022

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում փետրվարի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Թեստավորում՝ 400 Հաստատված դեպք՝ 190, այդ թվում՝ երեխաներ Մահվան դեպք՝ 1 Ստացիոնար բուժվողներ՝ 36։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 3716 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 867 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 20 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ […]

̰
Տեղահանված արցախցիներին հյուրատնային ծառայության մատուցման գործընթացում ենթադրյալ խարդախություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել

10:52 09.02.2022

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին կացարանով ապահովելու նպատակով վերջիններիս հյուրատնային ծառայության մատուցման գործընթացում կատարված ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տարված նախաքննության արդյունքներով, ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պարզվել է, որ հիշյալ բնույթի ծառայություններ մատուցած անհատ ձեռնարկատերը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված հյուրանոցային ծառայությունների մատուցման […]

̰
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու մտադրության կապակցությամբ

19:50 08.02.2022

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն  Ադրբեջանի՝ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու մտադրության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ․   «Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների՝ հատուկ հանձնաժողով ստեղծելու որոշումը, որի աշխատանքը, համաձայն պաշտոնատար անձանց հաջորդող հայտարարությունների, ուղղված կլինի Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում գտնվող մշակութային և կրոնական կոթողներից հայկականության հետքերի ջնջմանը: Տվյալ քայլը ևս մեկ անգամ համոզիչ կերպով հաստատում է […]

̰
Վիճաբանություն՝ դանակահարության ելքով. Արցախի ՔԿ-ի մանրամասները

17:32 08.02.2022

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ-Նոր Կարմիրավան ավտոճանապարհի տարածքում 1991թ. ծնված Դ. Խ.-ի, 1990թ. ծնված Օ.Ս.-ի, 1996թ. ծնված Դ. Պ.-ի և 1987թ. ծնված Մ.Պ.-ի միջև առաջացած վիճաբանության, Դ.Խ.-ի կողմից Դ. Պ.-ին դանակով հարվածելու և վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դեպքի […]

̰
Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա

15:59 08.02.2022

2022թ. փետրվարի 05-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող՝ «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ. Բ.-ի, Ա. Թ.-ի և Ա. Հ.-ի ուղղությամբ, որոնք տվյալ պահին տրակտորի վերանորոգման աշխատանքներ […]

̰
Հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին. ԱԳՆ

11:46 08.02.2022

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստերեն դատապարտում է փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական […]

̰
Արցախում կորոնավիրուսի 117 նոր դեպք է հաստատվել

11:27 08.02.2022

ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրադրությունը հանրապետությունում։ Փետրվարի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ․ Թեստավորում՝ 230 Հաստատված դեպք՝ 117, այդ թվում՝ երեխաներ Մահվան դեպք՝ 1 Ստացիոնար բուժվողներ՝ 32։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 3316 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 677 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 19 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը […]

̰
Պուտինն ու Մակրոնը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը ԼՂ-ում խնդիրների լուծման հարցում

10:45 08.02.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի կարևորությունը Լեռնային Ղարաբաղում խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նշեցինք ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը և օգնում […]

̰
Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանք

10:30 08.02.2022

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողներն այցելել են Դադիվանք վանական համալիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Դադիվանքի վանահայրը ՌԴ խաղաղապահներին պատմել է համալիրի ստեղծման պատմությունը, որը սկսվել է 12-13-րդ դարերում: «Այսօր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները եղել են պատմական վայրում՝ Դադիվանք համալիրում: Մենք առնչվեցինք նախնիների պատմությանը, մենք տեսանք, թե ինչպես են […]

̰
Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնք

16:16 07.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Քռասնի համայնքի վարչական տարածք, որտեղ համանուն շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնաղբյուր համայնքի բնակիչների համար նոր բնակավայր է կառուցվում, տեղեկացնում են ԱՀ կառավարությունից: Երկրի ղեկավարը հետևել է անցած տարվա նոյեմբերից մեկնարկած շինաշխատանքների ընթացքին։ Այստեղ, ըստ նախագծի, նախատեսվում է կառուցել 12 բնակելի շենք՝ 216 բնակարանով: Արայիկ Հարությունյանը մի […]

̰
Արցախը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նոր նախարար ունի

15:48 07.02.2022

Արցախի ԿԳՄՍ նախկին նախարարը նոր պաշտոն ունի։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը: Երկրի ղեկավարի […]

̰
Արցախում 2021-ին գրանցվել է հանցագործության 791 դեպք

15:44 07.02.2022

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունում ամփոփել են 2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Արդյունքների ամփոփմանը ներկա է եղել ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանը: 2021թ. ընթացքում Ստեփանակերտ քաղաքում բոլոր ծառայությունների գծերով գրանցվել է հանցագործության 791 դեպք՝ նախորդ տարվա 503-ի համեմատ, աճը կազմել է 288 դեպք, որի […]

̰
Արցախում մեկ շաբաթվա ընթացքում բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 7 դեպք

15:30 07.02.2022

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների վերաբերյալ հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 66 հաղորդում։ Շաբաթվա ընթացքում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, որից 24-ը նյութական վնասով, 3-ը՝ մարմնական։ Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի։ Յոթ օրվա ընթացքում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 37 վարորդ, 21-ը եղել […]

̰
Այս շաբաթ Ասկերանի շրջանից հայտնաբերվել է հրթիռակասետային 12 ռումբ, 6 պայթուցիչ, 6 հրթիռ և 44 ձեռքի նռնակ

14:35 07.02.2022

2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 475 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 5 ելք, որից 1-ը բնակելի շինությունում, 2-ը աղբանոցներում և մեկը չոր խոտածածկ տարածքում: Հրդեհի մեկ դեպք գրանցվել է փետրվարի 7-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում մասնակի այրվել է […]

̰
Պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ․ ԱՀ ՔԿ

13:15 07.02.2022

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով ԱՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3- րդ մասի 1-ին կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավել հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ԱՁ տնօրենը, որը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ […]

̰
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք

11:24 07.02.2022

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում փետրվարի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ․ Թեստավորում՝ 142 Հաստատված դեպք՝ 45, այդ թվում՝ երեխաներ Մահվան դեպք՝ 1 Ստացիոնար բուժվողներ՝ 31։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 3086 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 506 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 18 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ […]

̰
Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքի միջնակարգ դպրոցը մասնակի այրվել է

10:43 07.02.2022

Փետրվարի 7-ին ժամը 03:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ այրվում է «Արիս Պողոսյանի» անվան միջնակարգ դպրոցը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ժամը 03:15-ին Մարտակերտի ԱԻ բաժնին կից՝ Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է […]

̰
Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

10:33 07.02.2022

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով՝ «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Գրիգորիի Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով: Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին:

̰
Իրականում Ադրբեջանի ԶՈՒ-ն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊԲ

16:36 06.02.2022

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: «Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստել է իր հավատարմությունը […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 94 նոր դեպք է գրանցվել

12:10 06.02.2022

Փետրվարի 5-ին կատարվել 229 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 94 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2944 […]

̰
BACK_TO_TOP