17:59 24.01.2022
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գիծն օրական միջինում սպասարկում է 500 քաղաքացու: Ընթացիկ ամսվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հունվարի 17-ին՝ 762, ամենացածր ցուցանիշը՝ հունվարի 11-ին՝ 354 պատասխանված զանգ:
17:44 24.01.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 24-ին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ միասին ընդունել է Դադիվանք վանական համալիրում հոգևոր ծառայություն իրականացրած հոգևորականների մի մասին, որոնք շուրջ ութամսյա ծառայությունից հետո վերադարձել են հերթափոխից: Պետական նախարարը, բարձր գնահատելով Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի դերակատարությունը հոգևոր պայքարի առաջնագծում, ընդգծել է հատկապես հոգևոր […]
16:23 24.01.2022
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հունվարի 17-21-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 271 զանգ: Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով: Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 105 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և […]
15:53 24.01.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կարևորելով արցախցիների կայուն զբաղվածության ապահովումն ու Արցախում առկա թափուր հաստիքների վերաբերյալ իրազեկումը, տեղեկացնում է, որ այս պահին Արցախում, մասնավորապես Ստեփանակերտում, առկա են մի քանի հարյուր թափուր աշխատատեղեր։ Աշխատանք առաջարկող կազմակերպությունների, թափուր հաստիքների, աշխատավարձի չափի և այլնի մասին կարող եք տեղեկանալ այս հղմամբ։
14:32 22.01.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է «Ջենեսիս Արմենիա» գիտահետազոտական ուղեղային կենտրոն-հիմնադրամի պատվիրակությանը՝ Աբրահամ Գասպարյանի գլխավորությամբ: Պետական նախարարը ողջունել է կենտրոնի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և կարևորել հատկապես երկարաժամկետ ու ինստիտուցիոնալ զարգացմանը միտված ծրագրերի շարունակականությունը: «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու խոսել հետագա նախաձեռնությունների մասին, որոնք […]
11:14 22.01.2022
Հունվարի 21-ին կատարվել է 73 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 23-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1334 քաղաքացու հետազոտություն, […]
22:27 21.01.2022
Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, երեխայի մոտ առկա են ողնաշարի ծանր կոտրվածք, ողերի ու կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի աջ կիսագնդի սալջարդ։ Անցել է անհրաժեշտ բոլոր […]
19:14 21.01.2022
Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը: «Հունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով: Հաշվի առնելով վերջինիս կոտրվածքի բարդությունը ու վտանգավորությունը՝ […]
12:17 21.01.2022
Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) Կանխարգելիչ գործողությունների կենտրոնը (Center for Preventive Action) հրապարակեց «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտությունը (Preventive Priorities Survey 2022), որն անդրադառնում է գլոբալ հակամարտություններին՝ գնահատելով դրանց բռնկման հավանականությունը ընթացիք տարում և տվյալ հակամարտության կարևորությունն ու ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի համատեքստում: Զեկույցի նպատակն է օգնել ամերիկյան վարչակազմին արտաքին քաղաքականության մշակման հարցում, փոխանցում […]
12:00 21.01.2022
Հունվարի 20-ին կատարվել է 152 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1261 քաղաքացու հետազոտություն, […]
10:16 21.01.2022
Արցախի Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով ներպետական որոշ ճանապարհներ դժվարանցանելի են։ «Արցախուղի» ՓԲ ընկերությունը ձյան մաքրման և աղցանման աշխատանքներ է իրականացրել Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն, Ստեփանակերտ-Ասկերան, Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր շուկա միջշրջանային ճանապարհահատվածներում։ Այս պահին ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով երթևեկող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մայրաքաղաքում մաքրման աշխատանքներն իրականացրել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներն ու ՊՈԱԿ-ները։ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս միջպետական […]
21:45 20.01.2022
Ներպետական ու միջպետական ճանապարհները դժվարանցանելի են։ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են։ Ճանապարհաշինական կազմակերպությունները կատարում են մաքրման աշխատանքներ: Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային ճանապարհի 《Բովուրխանի》 ոլորաններում, Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ-Դրմբոն ճանապարհահատվածի 《Ցեխ ձոր》կոչվող տեղանքում, Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու Լիսագորի տարածքում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում` տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արտակարգ […]
15:31 20.01.2022
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են ստեղծվել վարորդների համար։ ՃՈ-ն խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, ցածր տեսանելիությունն ու ճանապարհածածկույթի վիճակը։ «Միաժամանակ հորդորում ենք հետիոտներին՝ ճանապարհը հատել միայն նախատեսված հետիոտնային անցումներով և […]
15:14 20.01.2022
Զախարովան հավելել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը սահմանել է խաղաղապահ գործողության գոտի օտարերկրյա քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, առաքելությունների ներկայացուցիչների այցելությունների կարգը:
14:40 20.01.2022
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ներպետական բոլոր ճանապարհները հիմնականում բաց են ձմեռային անվադողերով երթևեկող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության բոլոր շրջաններում ձյան տեղումները շարունակվում են, իսկ ճանապարհաշինական կազմակերպությունները բոլոր ուղղություններում կատարում են ձյան մաքրման և աղցանման աշխատանքներ։ ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ դժվարանցանելի է։ […]
14:35 20.01.2022
Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Մեր բոլոր կառույցներին հանձնարարված է մանրակրկիտ ուսումնասիրել հանրապետությունում առկա բոլոր խոսակցությունները, քանի որ հասարակությունը ահազանգում է այն մասին, թե որտեղ ինչ բաց կա: Մեր […]
11:10 20.01.2022
Հունվարի 19-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 38 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1109 քաղաքացու հետազոտություն, […]
22:35 19.01.2022
2022թ. հունվարի 19-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է տանտիրոջ՝ 1946թ. ծնված Լավրենտ Արշակի Մարտիրոսյանի դին: Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի […]
20:18 19.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, իր խոսքում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի միավորում, և այդ իմաստով շատ կարևոր է, որ խորհրդարանական ուժերի […]
19:30 19.01.2022
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Աշխատանքներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ […]
17:40 19.01.2022
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչությունն ամփոփել է 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: 2021 թվականի ընթացքում նյութատեխնիկական ապահովման և պետական ռեզերվների վարչության կողմից կատարվել են նպատակասլաց աշխատանքներ՝ ծառայությանը նյութական ու տեխնիկական միջոցներով ժամանակին մատակարարման, ավտոմոբիլային ու հատուկ-հրշեջ տեխնիկական միջոցների անխափան աշխատանքի ապահովման, ինչպես նաև պետական գնումների ժամանակին իրականացման ուղղությամբ: Վարչության […]
17:30 19.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և […]
16:58 19.01.2022
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «32 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Մեկ շաբաթ տևած վայրագությունների ընթացքում սպանվել են հարյուրավոր հայեր, ունեզրկվել և խոշտանգման են […]
16:53 19.01.2022
Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացները: Կանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումը կիրականացվի մինչև հունվարի 25-ը, իսկ նպաստների վճարման վերջնաժամկետը հունվարի 27-ն է:
14:47 19.01.2022
ԱՀ առողջապահության նախարարության և ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ նախաձեռնությամբ շարունակվում է իրականացվել COVID-19 համավարակի դեմ պատվաստումներ ԱՀ համայնքներում՝ շարժական պատվաստումային բժշկական խմբերի միջոցով: Հունվարի 22-ին պատվաստումները իրականացվելու են հետևյալ համայնքներում՝ Իվանյան-10:00-11:00 Նորագյուղ-11:30-12:30 Հովսեփավան-13:00-13:30 Լուսաձոր-14:00-14:30 Այգեստան-15:00-16:00 Բերքաձոր-16:30-17:00 «Իրազեկում և հորդորում ենք նշված համայնքների բնակիչներին ցուցաբերել ակտիվություն և պատվաստման համար նշված ժամին ներկայանալ շրջիկ […]
13:33 19.01.2022
Հունվարի 19-ին խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ ԱԳՆ 2021 թվականի գործունեության վերաբերյալ։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ԱԳՆ 2021 թվականի գործունեության մասին և մատնանշել ընթացիկ տարվա անելիքները։ Խոսելով 2022 թվականին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության փիլիսոփայության մասին՝ Դավիթ Բաբայանն ընդգծել է․ «Շարունակելու ենք ակտիվորեն […]
13:28 19.01.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր մամուլի ասուլիս է տվել և նշել, որ նախարարության համար առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։ Բաբայանն ընդգծել է, որ 2021-ին, Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ջանքերով արել են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն Արցախի շահերը միջազգային տարբեր ատյաններում և անմասն չմնան աշխարհաքաղաքական գործընթացներից, իսկ հաջողություններ ակնկալելու համար, ըստ […]
12:13 19.01.2022
Ոչ ոք չի կարող երաշխավորել նոր պատերազմի հնարավորության իսպառ բացակայությունը, սակայն հիմա այդպիսի հնարավորությունը շատ փոքր է։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, փոխանցում է News.am-ը։ Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը հարձակում կնշանակի ՀԱՊԿ-ի վրա եւ պարզապես չի կարող աննկատ մնալ։ «Մենք տեսանք Ղազախստանի […]
11:54 19.01.2022
ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության սակրավորները այսօր հետախուզական աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի հարակից տարածքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը Ստեփանակերտ քաղաքի «Կրկժան» թաղամասի բնակչից ստանալով ահազանգ, այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ: Հայտնաբերված […]