11:52 06.02.2022
Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, ՍԾՏՀ նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Քրիստոնեական […]
15:12 05.02.2022
Արցախի Հանրապետության Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել հայ անվանի կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացանք հայ անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր երաժիշտ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան բոթին: Նրա վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցավ: Անուրանալի ու անգնահատելի է նրա վաստակն ու ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: […]
12:18 05.02.2022
Գիշերը՝ ժամը 04:45-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին, իր տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։ Վերջինս բերման է […]
11:11 05.02.2022
Փետրվարի 4-ին կատարվել 190 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2715 քաղաքացու հետազոտություն, որից […]
20:16 04.02.2022
Նորահայտ խաչքարեր Ստեփանակերտի շրջակայքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։ «Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարի այս խաչքարերը գրանցված չեն։ Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն […]
14:20 04.02.2022
Արցախի նախագահի նախաձեռնությամբ փետրվարի 4-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում եղել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի ընդունմամբ Ազգային ժողովի կողմից ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները հրապարակվելու է Ազգային ժողովի կողմից։ Ըստ կարգավորման՝ Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի որոշմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակում […]
14:07 04.02.2022
2020թ. դեկտեմբերի 10-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Մ.Բաղրամյան փողոցում գտնվող Ռ.Ս.-ին պատկանող խանութից 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից գողություն կատարելու մասին: Քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Տ-ի (ծնված 1996թ) և Ա.Հ.-ի (ծնված 1997թ.) հետ տարված աշխատանքների արդյունքում պարզել են, որ վերջիններս 2020թ. նոյեմբերին նշված խանութից գողացել են ոգելից […]
13:23 04.02.2022
Փետրվարի 2-ին Բերձոր քաղաքի 45-ամյա բնակիչ Ա.Հ.-ն ոստիկանություն է դիմել, որ ս.թ. փետրվարի 1-ին Բերձոր քաղաքի մերձակա տարածքից կորել է իրեն պատկանող 120 կգ կենդանի քաշով մեկ գլուխ ցուլը: ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ՝ Գ.Դ.-ն (ծնված 2000թ.) և […]
12:05 04.02.2022
Փետրվարի 3-ին կատարվել 167 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 13-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2525 քաղաքացու հետազոտություն, որից […]
20:58 03.02.2022
Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են տարածքները պայթունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ խաղաղապահների Տելեգրամի ալիքը, մեկ օրվա ընթացքում խաղաղապահ ուժերի սակրավորները վնասազերծել են Մարտակերտի շրջանում հայտնաբերված 67 պայթյունավտանգ առարկա: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները վնասազերծել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:
18:27 03.02.2022
2021թ. դեկտեմբերի 4-ին հաջորդաբար Արցախի քննչական կոմիտեն տեղեկություններ էր տարածել ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողների կողմից 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին բացահայտ առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մարտական […]
16:08 03.02.2022
Ստեփանակերտի Մարտունի 45 հասցեում ակտիվորեն շարունակվում են բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: «Հաշվի առնելով, որ պատերազմի օրերին հրետակոծության արդյունքում տարածքում եղան բնակելի տների զգալի ավերածություններ, ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից, ծրագրվեց տեղում իրականացնել բազմաբնակարան նոր շենքի կառուցապատում, իսկ բնակարանները տրամադրել ոչ միայն այդ հասցեի, այլև հարևանությամբ առկա վթարային վիճակում գտնվող բնակելի տների […]
15:26 03.02.2022
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2021թ. հունվարի 10-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1999թ. ծնված բնակչի առանձնատանը զգալի չափերի գույքային վնաս […]
15:14 03.02.2022
Փետրվարի 3-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Քննարկվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը: Այն ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Առաջարկվող կարգավորումը վերաբերվում է սահմանադրական փոփոխության հրապարակման դրույթին: Այն վերապահվում է Ազգային ժողովի նախագահին: ԱԺ պետաիրավական հարցերի […]
13:50 03.02.2022
Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերին տրամադրվող 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնությունը կանխիկ եղանակով «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղերից ստանալու նպատակով, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից տեղեկանք է տրվում. 1. Միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում, 2. Շահառուի կենսաթոշակը կամ պարգևավճարը լիազորագրով վճարվելու կամ միանվագ դրամական օգնությունը […]
11:23 03.02.2022
Փետրվարի 2-ին կատարվել 152 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2358 քաղաքացու հետազոտություն, որից […]
20:45 02.02.2022
Վարանդայի շրջանում իրականացված որոնումներն այսօր արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1709 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների […]
18:55 02.02.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Երկրի […]
15:58 02.02.2022
Փետրվարի 2-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին նիստը։ Բացելով նստաշրջանը՝ խորհրդարանը հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը։ Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին» նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Փոփոխությամբ առաջարկվում է Սահմանադրությամբ նախատեսված վարչատարածքային բաժանման վերանայման գործընթացի ժամկետները երկարաձգել՝ 5 […]
15:54 02.02.2022
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն է։ Հիմնական զեկուցող՝ ԱՀ արդարադատության նախարար Ժ․ Միրզոյան Հարակից զեկուցող՝ հանձնաժողովի նախագահ Ս․ Աղաջանյան
10:55 02.02.2022
Փետրվարի 1-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 16-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2206 քաղաքացու հետազոտություն, […]
20:47 01.02.2022
2020 թվականի 44-օրյա պատերազմը աննկարագրելի արհավիրք էր Արցախի Հանրապետության քաղաքացիների համար, ու թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են, այդուհանդերձ Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձևավորելուն և այն պահպանելուն ուղղված քայլերը: Ինչպես հաղորդում է ԱՀ ԱԱԾ-ն, 2020թ. […]
17:40 01.02.2022
Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը Արցախում 01.02.2022թ. ընթացիկ գներով կազմել է 68559 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 38734 դրամ, տեղեկացնում է Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 14.8%-ով, նախորդ ամսվա նկատմամբ` 1.8%-ով:
16:08 01.02.2022
Արցախի ՆԳՆ ղեկավարության նախաձեռնությամբ այսօր շախմատի հանրապետական մարզադպրոցում կազմակերպվել ու անց է կացվել շախմատի մրցաշար, որին մասնակցել են ԱՀ ԱԻ պետական ծառայության և ոստիկանության ծառայողները: Մրցաշարը, ինչպես մասնագետներն են նշում, իրականացվել է շվեցարական մրցակարգով՝ 8 մրցափուլով՝ 10 րոպե տևողությամբ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած և առավելագույն միավորներ գրանցած մասնակիցներն ըստ փուլերի մրցել են իրար դեմ: Մրցավարական և […]
15:56 01.02.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը հետաքրքրվել է առկա խնդիրներով, լսել բնակիչների զբաղվածությունն ապահովելու հետ կապված առաջարկները, նրանց հետ քննարկել անելիքները: Անդրադառնալով ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերին՝ նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ Գառնաքար, Շահմասուր և Ծմակահող […]
13:45 01.02.2022
Փետրվարի 1-ին ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 30-ամյակին ու Հայրենյաց պաշտպանի օրվան: Ողջույնի իր խոսքում դիմելով խրախուսվող անձնակազմին ու պարգևատրմանը նվիրված միջոցառման մասնակիցներին, ՊԲ հրամանատարը ներկայացրել է հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցող բանակի անցած ճանապարհը, արժևորել հայրենիքի պաշտպանի կոչումը նաև այսօր բարձր պահող զինվորականներին […]
13:33 01.02.2022
ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N-821 որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ըստ որի՝ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ կառավարության նոր որոշում, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 14-ին: Որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ […]
13:15 01.02.2022
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի […]
21:47 31.01.2022
Արցախի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է ծնելության խթանումը:Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հունվարի 31-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ հաջողությամբ իրականացվում է անպտղության հաղթահարման ծրագրով նախատեսված աշխատանքները: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության նախագահի 2021-2025 թվականի գործունեության ծրագրի դրույթները, համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան բուժհիմնարկների հետ կնքված պայմանագրերի, 2021 թվականին արտամարմնային բեղմնավորման ուղեգրված 88 զույգերից բեղմնավորում է […]
17:03 31.01.2022
Հունվարի 31-ին բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում, որտեղ սոցիալական կարևորագույն խնդրի լուծման հանգրվանին են հասել ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորական, տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից: «Նոր բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին է հանձնել և շնորհավորանքի խոսքեր ուղղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը: Բնակարանները հատկացվել են ՊԲ-ի գործող հերթացուցակի համաձայն՝ վիճակահանության […]