15:57 31.01.2022
2022 թվականի հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 7 ելք, որից 3-ը տրանսպորտային միջոցներում, 3-ը աղբանոցներում և 1-ը էլեկտրալարերի կարճ միացման պատճառով: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են: Տուժածներ չկան: Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած […]
15:56 31.01.2022
Երեկ՝ ժամը 12:25-ին, Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում այրվում է տրակտոր: Դեպքի վայր մեկնած, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ փրկարարական մասի մարտական հաշվարկը մեկուսացրել է հրդեհը ժամը 12:29-ին, լիամարել` ժամը 12:55-ին: Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Նախնական […]
10:24 31.01.2022
Հունվարի 30-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1909 քաղաքացու հետազոտություն, […]
20:15 29.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2022թ.-ի անելիքներին: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից։ Բանակի բարձրագույն հրամկազմին ուղղված իր խոսքում երկրի ղեկավարը նախ շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի տոնի կապակցությամբ, նշել, որ Հայրենիքի անվտանգության գործում Պաշտպանության բանակը շարունակում է իր առանցքային դերակատարությունն ունենալ և իշխանությունների կողմից […]
17:28 29.01.2022
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին տեղի է ունեցել 2021 թվականին հայրենական և միջազգային հարթակներում մրցանակային տեղեր զբաղեցրած արցախցի մարզիկների պարգևատրման միջոցառում, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: Արայիկ Հարությունյանը գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է Արցախի մարզիկներին` նշելով, որ նրանք մեծապես նպաստում են մեր հանրապետությունում սպորտի զարգացմանն ու աշխարհում մեր երկիրը արժանիորեն ներկայացնելու գործին: […]
12:32 29.01.2022
Հունվարի 28-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1830 քաղաքացու հետազոտություն, որից […]
17:00 28.01.2022
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ Փրկարարները հայտնաբերել ու տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից պահեստազորային, կամավորական) աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ 2020 […]
16:43 28.01.2022
Իրականությունն այն է, որ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են։ Այս մասին շնորհավորական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Շնորհավոր, Հայոց բանակ։ Հավերժ խոնարհում հայրենիքի համար նահատակված հերոսների անմար հիշատակի և նրանց ընտանիքների առաջ»,- գրել է Ստեփանյանը:
14:49 28.01.2022
Բանակը, թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով, տվել է հաղթանակների ոգի, երկիրը շենացնելու հնարավորություն: Այս մասին շնորհավորական ուղերձում նշել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Հայրենիքի պաշտպան լինելը սուրբ պարտականություն է, որը վերաբերելի է բոլորին՝ զինվորականից մինչև շինարար, ուսուցչից մինչև բժիշկ։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հատկապես Արցախի պարագայում Հայրենիքը պաշտպանելու կոչին զինվորագրվել […]
14:12 28.01.2022
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի և Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ: Կամո Վարդանյանն ընդգծել է, որ ստեղծվել են արժեքներ, որոնք տասնամյակներ շարունակ երաշխավորել են հայերի տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում: «Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց բանակի կազմավորման […]
12:20 28.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ, ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել նրանց պետական պարգևներով: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երախտագիտություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար՝ երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծել է, որ վերջին […]
12:18 28.01.2022
Հունվարի 27-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,12-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1798 քաղաքացու հետազոտություն, որից […]
12:13 28.01.2022
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը Հայոց բանակի 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել․ «Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը: Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով: Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած […]
10:43 28.01.2022
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի և հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ․ «Հայոց բանակի հարգարժա´ն գեներալներ, սպաներ, սիրելի զինվորներ 30-ամյա անկախ պետականության կերտմանը զուգահեռ է կազմավորվել Հայոց բանակը, որն իր ձևավորման օրվանից անցել է փառավոր մարտական ուղի՝ թրծված բազում հաղթանակներով և, ցավոք, անդառնալի կորուստներով։ Հայոց բանակը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման և […]
20:13 27.01.2022
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի տարբեր հատվածներում: Որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել […]
17:46 27.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ գործադիր իշխանության պատասխանատուների, Արցախի ներդրումային, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության և Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ, իր կողմից որդեգրած քաղաքականության համաձայն, թափանցիկ գործելաոճի և հավասար հնարավորությունների ստեղծմանն ուղված ջանքերի գործադրման […]
15:11 27.01.2022
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարակից դիրքերից հունվարի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:
13:46 27.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշել է, որ թեստի պատասխանը բացասական է: «Արցախում պահպանվում են համաճարակով պայմանավորված սահմանափակումները և նախագահի բոլոր հանդիպումները և այցերը տեղի են ունենում հակահամաճարակային սահմանափակումների կանոններին համապատասխան»,- ասել է Լուսինե Ավանեսյանը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ […]
12:21 27.01.2022
Հաշվի առնելով արցախցիների՝ այս պահին դեռևս առկա սոցիալական որոշ խնդիրներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կշարունակի դրամական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին։ Ըստ այդմ՝ արցախցիները ևս երկու ամիս (հունվար և փետրվար ամիսների համար) աջակցություն կստանան հետևյալ չափերով՝ ✅ Անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն […]
12:18 27.01.2022
Հունվարի 26-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,14-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1718 քաղաքացու հետազոտություն, որից […]
10:16 27.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատար, գնդապետ Վ.Յ-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից […]
21:32 26.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 26-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերին և աշխատանքներին։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, 2021 թվականին կատարված և 2022 թվականի համար նախանշված աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։ «Երկրի ղեկավարը, հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում […]
18:07 26.01.2022
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտակերտի շրջանի հյուսիսային թևում՝ Մատաղիսի ուղղությամբ: Որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում […]
11:18 26.01.2022
Հունվարի 25-ին կատարվել է 108 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 7 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,14-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1652 քաղաքացու հետազոտություն, որից […]
10:12 26.01.2022
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ Մեկ տարի առաջ՝ հունվարի 26-ին, ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախում ստեղծվեց Ներքին գործերի նախարարություն, որի ղեկավարումը վերապահվեց ինձ, իսկ նախարարության կառուցվածքում միավորվեցին ԱՀ ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: ՆԳ նախարարությունը կազմավորվեց Արցախի համար վճռորոշ ժամանակաշրջանում, երբ պատերազմից հետո օրակարգում անվտանգության ապահովման հարցն […]
18:50 25.01.2022
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Հայտնաբերվել ու տարհանվել է ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողություններին մասնակից կամավորական, պահեստազոր) աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Հիշեցնենք, որ 2020 թվականի […]
12:54 25.01.2022
Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը, ամփոփելով 2021 թվականին կատարած աշխատանքը, հայտնել է, որ հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նորահայտ հուշարձաններ, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ: Այս մասին հաղորդագրություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» էջում:
12:10 25.01.2022
Ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ որ հունվարի 28-ը՝ Հայրենյաց պաշտպանի օրը, ոչ աշխատանքային է՝ համաձայն «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի:
10:45 25.01.2022
Հունվարի 24-ին կատարվել է 206 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1544 քաղաքացու հետազոտություն, […]
20:35 24.01.2022
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հյուսիսարևելյան թևում` Մատաղիսի ուղղությամբ։ Որոնումներն այստեղ արդյունք չեն տվել, փոխարենը` հետկեսօրին Ադրբեջանը Շուշիում ԱԻ պետական ծառայությանն […]