16:58 19.01.2022
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«32 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Մեկ շաբաթ տևած վայրագությունների ընթացքում սպանվել են հարյուրավոր հայեր, ունեզրկվել և խոշտանգման են ենթարկվել հարյուր հազարավոր հայեր:
Բաքվի և այլ քաղաքների հայկական բնակչությունը ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիքի տակ տեղահանվել և որպես փախստական ապաստան են գտել Արցախում, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում՝ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չստանալով։ Այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը տարիների ընթացքում ենթարկվել է վանդալիզմի, պղծման, իսկ դրանց պատմական արժեքն ու նշանակությունը խեղաթյուրվել է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով իրենց քաղաքական նպատակահարմարություններին։
Հայասպանության իրագործումը, խրախուսումն ու հերոսացումը ադրբեջանական իշխանությունների և, ցավոք, արդեն նաև ադրբեջանական հանրության կողմից կրում է համակարգային և լայնածավալ բնույթ և ունի հստակ ժամանակագրություն․ 1905թ-ին և 1918թ-ին՝ Բաքվում, 1988 թվականի փետրվարին՝ Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, 1990-ական թվականներին՝ նորից Բաքվում, Մարաղայում իրագործված ջարդերը, 2004 թվականին Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի, 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում քաղաքացիական անձանց սպանությունները և հայ զինվորականների խոշտանգումները հայատյացության համակարգային քաղաքականության և դրա հետևանքների անհերքելի ապացույցներ են։
Իշխանությունների կողմից հասարակությանը տարիներ շարունակ թունավորելու հետևանքով հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունն ու հայասպանությունը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու հուշարձանների պղծումը Ադրբեջանում գործնականում դարձել են ոչ միայն պետական, այլև ազգային քաղաքականություն։ Սա փաստ է, որի դեմ միջոցներ ձեռնարկելու հրատապությունն այլևս ամրագրված է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։
Տարածաշրջանում խաղաղության հաստատման կեղծ կարգախոսների ներքո ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել Արցախի հայության իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումներ՝ տարբեր մեթոդներով վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորվելով և խաթարելով բնականոն կյանքն Արցախում, մեկուսացնելով Արցախի ժողովրդին աշխարհից։
Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված հանցագործությունները փաստագրող նյութերը շատ են, միայն թե անկողմնակալ ու համարձակ աչք է անհրաժեշտ այդ ամենը տեսնելու և դրանց պատշաճ գնահատական տալու համար։ Ցավոք, այդ հանցագործությունները միջազգային հանրության կողմից ցայսօր հստակ իրավական գնահատականի չեն արժանացել, և այդ անպատժելիությունն է պատճառներից հիմնականը, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս կոպտորեն ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը, ատելությամբ խոսել մի ողջ ժողովրդի մասին՝ մտավախություն չունենալով անգամ, որ դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։
Առաջնորդվելով մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքով և հետամուտ լինելով այդ սկզբունքի անվերապահ հարգմանն ու արդարության վերականգնմանը՝ մենք շարունակելու ենք պահանջատեր լինել հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման ու նոր ոճրագործությունների կանխման հարցում։
12:55 22.08.2025
Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքներըՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից […] ...
12:48 22.08.2025
88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա […] ...
12:37 22.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ըԵրևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի […] ...
12:31 22.08.2025
Ալիևը կոչ է արել ադրբեջանցիներին միշտ պատրաստ լինել պատերազմիՉնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղության, այն միշտ պետք է պատրաստ լինի, եթե հակամարտության վտանգ լինի, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի», – ասաց նա։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ աշխարհում որոշակի իրադարձություններ կանխատեսել հնարավոր չէ, ուստի իր […] ...
12:20 22.08.2025
Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվիՏ-2-50, /Հ-10/ (Վանաշեն)-Այգավան-Եղեգնավան-/Հ-11/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 25-ից ժամանակավորապես կփակվի նշված ճանապարհի՝ Վանաշենով անցնող մոտ 1կմ հատվածի երթևեկությունը։ ...
12:13 22.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՎրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...