Դավիթ Բաբայանը մամուլի ասուլիսին խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

Դավիթ Բաբայանը մամուլի ասուլիսին խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից

13:28 19.01.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր մամուլի ասուլիս է տվել և նշել, որ նախարարության համար առանցքային նշանակություն ունի Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը։

Բաբայանն ընդգծել է, որ 2021-ին, Արցախի, Հայաստանի և Սփյուռքի ջանքերով արել են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն Արցախի շահերը միջազգային տարբեր ատյաններում և անմասն չմնան աշխարհաքաղաքական գործընթացներից, իսկ հաջողություններ ակնկալելու համար, ըստ Բաբայանի, պետք է առաջին հերթին Արցախը դուրս գա հոգեբանական ծանր վիճակից։

Դավիթ Բաբայանն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ տարվող քաղաքականությանն ու նշել, որ տևական ժամանակ է, ինչ միջազգային կառույցների ներկայացուցիչներն Արցախ չեն այցելում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքները

12:55 22.08.2025

Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից […] ...

88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:48 22.08.2025

88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ը

12:37 22.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ը

Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի […] ...

Ալիևը կոչ է արել ադրբեջանցիներին միշտ պատրաստ լինել պատերազմի

12:31 22.08.2025

Ալիևը կոչ է արել ադրբեջանցիներին միշտ պատրաստ լինել պատերազմի

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղության, այն միշտ պետք է պատրաստ լինի, եթե հակամարտության վտանգ լինի, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի», – ասաց նա։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ աշխարհում որոշակի իրադարձություններ կանխատեսել հնարավոր չէ, ուստի իր […] ...

Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի

12:20 22.08.2025

Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի

Տ-2-50, /Հ-10/ (Վանաշեն)-Այգավան-Եղեգնավան-/Հ-11/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 25-ից ժամանակավորապես կփակվի նշված ճանապարհի՝ Վանաշենով անցնող մոտ 1կմ հատվածի երթևեկությունը։ ...

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

12:13 22.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Վրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...

BACK_TO_TOP