TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+32.09 oC

ԱՐՑԱԽ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ

17:00 23.11.2021

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։ Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների […]

̰
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

16:12 23.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ: Նախարարը հանդիպում է ունեցել շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ՝ քննարկում ունենալով տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալական խնդիրների շուրջ: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին, ընդգծել տեղահանված բնակչության […]

̰
Ստեփանակերտի մի շարք փողոցներում նոր ճանապարհային նշաններ են տեղադրվել

14:02 23.11.2021

ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնագետների հետ համատեղ բանուկ ճանապարհահատվածներում, կենտրոնական ու ծայրամասային փողոցների խաչմերուկներում՝ իրականացրել են հետազոտություններ, որոնց արդյունքում նոր ճանապարհային նշաններ են տեղադրվել մայրաքաղաքի մի շարք փողոցներում: Ա. Տերտերյան – Մարտունի, Ա. Տերտերյան – Սպանդարյան, Իոսիֆյան – Դ. Բեկ, Իոսիֆյան – Պ. Սևակ, Վ. Սարոյան – Հ. […]

̰
Կկայանա ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

13:28 23.11.2021

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, կկայանա ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (երկրորդ ընթերցում) քննարկումն է։

̰
Արցախի մի շարք համայնքներում կիրականցվեն ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ

12:21 23.11.2021

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունը՝ Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ և Մարտունի քաղաքների մոտակայքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի գյուղերում, ինչպես նաև Ստեփանակերտի Կրկժան թաղամասի հարակից տարածքում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ հորդորում են չանհանգստանալ: Տեղեկատու […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք է գրանցվել

11:05 23.11.2021

Նոյեմբերի 22-ին կատարվել է 139 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Արտամարմնային բեղմնավորման եղանակով Արցախում ծնվել է երկրորդ երեխան

23:42 22.11.2021

Վերջապես նաև բարի լուրեր՝ առողջապահության ոլորտից: Արտամարմնային բեղմնավորման եղանակով Արցախում ծնվել է երկրորդ երեխան։ Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։ Արտամարմնային բեղմնավորման ծրագիրը սկսել է գործել 2013 թվականից: «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը» համագործակցել է, մասնավորապես, «Արագիլ» բարեգործական կազամակերպության հետ, որի աջակցությամբ 24 անպտուղ զույգ Արցախում զգացել է ծնող դառնալու բերկրանքն ու […]

̰
Քննարկվել են արցախահայության համար երկու երկրների կառավարությունների կողմից համատեղ իրականացվող ծրագրերը

22:57 22.11.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացրին նախարարությունից։ ԱՀ ԱՍՄՀ նախարար Արմինե Պետրոսյանն, ընդլայնված կազմով, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության համար երկու երկրների կառավարությունների կողմից համատեղ իրականացվող ծրագրերը, այդ համատեքստում ի […]

̰
Արցախի պետական նախարարը խորհրդակցություններ է հրավիրել

20:21 22.11.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 22-ին անցկացրել է խորհրդակցություններ՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում հանրային տրանսպորտի, հանրային սննդի օբյեկտների գործունեության և իրազեկման ու վերահսկողության աշխատանքների հետագա կազմակերպման շուրջ: Արցախի կառավարությունը տեղեկացնում է, որ խիստ մտահոգիչ որակելով մահվան դեպքերն ու հիվանդացության աճող թվերը՝ Արտակ Բեգլարյանը հայտնել է հանրապետությունում առաջիկա օրերին համավարակով պայմանավորված համընդհանուր սահմանափակումներ […]

̰
Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը

17:59 22.11.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ։ Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, պետականաշինությանը վերաբերող հարցեր։ Արտգործնախարարը կարևորել է արտաքին քաղաքականությունում գիտական ներուժի դերակատարությունը՝ աշխարհաքաղաքական գործընթացները, տարբեր երկրների և տարածաշրջանների յուրահատկությունները ավելի խորը վերլուծելու տեսանկյունից։ Այս […]

̰
Վերսկսվել են աճյունների որոնողական աշխատանքները, հայտնաբերվել է ևս 1 աճյուն. ԱԻՊԾ

16:32 22.11.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ վերսկսվել են արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, որը դադարեցվել էր հոկտեմբերի 14-ին: Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ […]

̰
Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի

16:28 22.11.2021

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա Արցախի Հանրապետության ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1․ ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյան 2․ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչական դատավարության […]

̰
Զինծառայողների աճյունների որոնումները վերսկսելու ուղղությամբ ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ

13:47 22.11.2021

2021 թվականի նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 774 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել

12:22 22.11.2021

Նոյեմբերի 21-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ-ում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ իրականացնել

12:10 22.11.2021

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացնել իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկել կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Դիտորդական կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով: ՌԴ խաղաղապահներն ապահովում են անցակետերով ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով […]

̰
Նախագահ Հարությունյանը Մաճկալաշենի պաշտպանական հատվածում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանը

17:48 21.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի պաշտպանական ուղղություն և մարտական դիրքում մասնակցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, բարձր գնահատելով տվյալ պաշտպանական հատվածում մարտական խնդիր կատարած զինվորականների և կամավորականների սխրանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ Հայրենիքի փրկված մասը զորացնելով […]

̰
Խնածախ գյուղի հարակից տարածքում զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն

12:31 21.11.2021

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի հարակից տարածքում: «Պայթյունի ձայներ լսելու դեպքում՝ խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 911,101,112 կամ 047940911»,- ասվում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Արցախում կորոնավիրուսից մեկ օրում 3 մարդ է մահացել․ 23 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

12:29 21.11.2021

Նոյեմբերի 20-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 137 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 84-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ 2021 […]

̰
Արցախի նախագահը ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի հետ քննարկել է ներքին և արտաքին անվտանգային հարցեր

17:26 20.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և  ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի  մասնակցությամբ: Տեղեկացնում է Արցախի  նախագահի աշխատակազմը։ Քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր: Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ:

̰
Կովսականում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել

17:17 20.11.2021

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան) ականի պայթյունից երկու մարդ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Մասնավորապես, նոյեմբերի 19-ին ականի պայթյունից վիրավորվել են Ադրբեջանի ականազերծման հարցերով գործակալության (ANAMA) աշխատակից Վագիֆ Բաբաևը և Պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը:

̰
Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ մտցնել․ Արտակ Բեգլարյան

16:48 20.11.2021

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղյակ եք, թե վերջին շաբաթներին որքան են շատացել կորոնավիրուսով հիվանդացման և մահվան դեպքերը: Եթե տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրվում էին ամսական տասնյակ վարակման դեպքեր, ապա հոկտեմբերին այդ թիվը հասել է 954-ի, իսկ նոյեմբերի 19-ի դրությամբ՝ արդեն 1,294-ի, իսկ մահերը՝ տարեսկզբից մինչև սեպտեմբեր, […]

̰
Ստեփանակերտում բացվել է ԱԱԾ զոհված ծառայողների հիշատակին նվիրված հուշակոթող

14:55 20.11.2021

Այսօր Ստեփանակերտում բացվել է հուշակոթող՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ազգային անվտանգության ծառայության ծառայողների հիշատակին։ «Հուշակոթողը ևս մեկ անգամ արժևորում է այն նվիրյալների սուրբ գործը, ովքեր գիտակցված ընտրեցին անմահության ճամփան ու պատգամեցին բոլորին՝ լինել հայրենիքի փրկության առաջամարտիկը։ Ոգու ամրություն հերոսածին ծնողներին, կանանց ու զավակներին։ Հավերժ փառք անմահացած բոլոր հերոսներին»։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել

11:58 20.11.2021

Նոյեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 134 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 79-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
ԱրՊՀ-ում ուսուցումը կշարունակվի հեռավար եղանակով

21:27 19.11.2021

Այսօր տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի օրակարգում համավարակի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով իրականացնելու հարցն էր: Ռեկտորատը քննարկել և հարցի շուրջ որոշում է կայացրել շարունակել նոյեմբերի 8-ից մեկնարկած հեռավար ուսուցման եղանակն առաջիկայում ևս՝ հաշվի առնելով համավարակի հետ կապված իրավիճակը։ Ֆակուլտետների դեկանները ներկայացրել են ամփոփ տեղեկատվություն անցնող շաբաթվա ընթացքում իրականացված […]

̰
Արցախի պետնախարարը COVID-19-ի կանխարգելման համար  նոր սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն է տեսնում

20:48 19.11.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներին: Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը սկզբում զեկույց է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, որը ներառում էր համավարակի տարածման վիճակագրությունից մինչև բուժման ու հիվանդության կանխարգելման ընթացիկ աշխատանքներ: Միքայել Հայրիյանը, իրավիճակը խիստ մտահոգիչ համարելով, կանխատեսել է, որ հիվանդացության դեպքերը […]

̰
Հայկական կողմին է փոխանցվել նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին. ԱԻՊԾ

17:55 19.11.2021

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ՝ նոյեմբերի 18-ին, ուշ երեկոյան, Շուշիում ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի անմիջական միջնորդությամբ, ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած հարձակման հետևանքով զոհված 3 հայ զինծառայողի մարմին: Նախնական տվյալներով՝ մարմինները տարհանվել են Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի վարչական տարածքից: ԱՀ […]

̰
Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան

14:55 19.11.2021

ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակում է ներդնել բազմաթիվ ծրագրեր, որոնց լիարժեք իրականացումը կնպաստի Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը: Ուրախալի է այն փաստը, որ Արցախում գործում է արտամարմնային բեղմնավորման ծրագիրը, ինչը կխթանի ժողովրդագրական աճին: «Ի լուր մեր հայրենակիցների ուրախությամբ կարող ենք հայտնել, որ Արցախում արտամարմնային բեղմնավորման ծրագրով ծնվել է առաջին երեխան: Համոզված ենք, որ արտամարմնային […]

̰
ԱՀ ԱՆ-ը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է «Ինսուլին» և «Դիաբետոն MR 60» դեղամիջոցների հերթական խմբաքանակը

13:23 19.11.2021

ԱՀ առողջապահության նախարարի նոյեմբերի 17 N266-Ա հրամանով հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների բժշկական հաստատություններին հատկացվող 2021թ. դեկտեմբեր և 2022թ. հունվար-փետրվար ամիսների «Ինսուլին», «Դիաբետոն» և արյան մեջ գլյուկոզայի որոշման թեստ երիզներ` 0-18 տ. (առաջին տիպի) դեղամիջոցների բաշխացուցակը: Միաժամանակ նույն հրամանով «Արևիկ» մանկական բուժմիավորմանն է հատկացվել «Նորդիտրոպին-նորդիլետ» (սոմատրոլիտ) 10մգ/1,5 դեղամիջոցը, որը կտրամադրվի «Աճի հորմոնի անբավարարություն» […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք, 3 մահ է գրանցվել

12:13 19.11.2021

Նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել

11:25 18.11.2021

Արցախում նոյեմբերի 17-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
BACK_TO_TOP