TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+31.09 oC

ԱՐՑԱԽ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

17:00 26.11.2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, 2020 թվականի […]

̰
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

16:29 26.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Հեռագրում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու […]

̰
Ի դեմս ԱՀ դատախազության՝ հանրապետության իրավապահ համակարգին հաջողվեց Արցախում թույլ չտալ ներքին անկայունություն․ ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը

14:23 26.11.2021

ԱՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասվում է. «Արցախի Հանրապետության դատախազության հարգելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ գործընկերներ. Շորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության օրվա կապակցությամբ: Նախորդ տարվա ծանր և աղետաբեր պատերազմն իր անհերքելի կնիքն է թողել բոլորիս, բայց հատկապես Արցախի հասարակական կյանքի ու կենսագործունեության բոլոր ոլորտների վրա՝ առաջադրելով նոր խնդիրներ […]

̰
ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ԱՀ ԱԱԾ-ն միջոցառումներ է ձեռնարկվում

14:13 26.11.2021

Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 23.11.2021-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Միհրան Մուսայելյանը և ՀՀ քաղաքացի Արեն Արամյանը։ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

̰
Ստեփանակերտում ավտոմեքենան ընկել է ձորը

13:08 26.11.2021

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:45-ին, ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում, «Նաբերեժնայա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է ընկել ձորը: Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները և շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները: […]

̰
Այսօր Արցախի դատախազության աշխատողի օրն է

12:38 26.11.2021

Այսօր Արցախի Հանրապետության դատախազության աշխատողի օրն է: Մասնագիտական օրվա կապակցությամբ արցախցի գործընկերներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Չնայած անասելի ծանր բարոյա-հոգեբանական վիճակին, աշխատանքների կազմակերպման բարդություններին, Արցախի դատախազությունը շարունակում է իր առաքելությունը, որն առավել արժեքավոր է այս դժնդակ ժամանակներում Արցախում կարգ ու կանոնի, օրինականության ապահովման, պետության և արցախցիների կենսական իրավուքնների պաշտպանության, քրեական […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել

11:10 26.11.2021

Նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Արցախում կտրուկ աճել են շմոլ գազով թունավորվելու դեպքերը

21:48 25.11.2021

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում կտրուկ աճել են շմոլ գազով (ածխածնի մոնօքսիդ) թունավորվելու դեպքերը: «Դրանք հիմնականում գրանցվում են ծխատարի անսարքության կամ խցանման, գազի վառարանի և ջրատաքացուցչի անսարքության, ինչպես նաև անվտանգության սարքի անջատված լինելու կամ բացակայության պատճառով։ Արտակարգ իրավիճակներից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու […]

̰ ̰
Հադրութի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

19:12 25.11.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում: Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել: Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա […]

̰
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է

18:30 25.11.2021

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի’ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ այն բնակիչ բաժանորդների համար, որոնք բնակվում են գազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում, էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կավարտվի 2021թ. դեկտեմբերի 1-ին, միևնույն ժամանակ բնական գազի սպառման գծով փոխհատուցումը կշարունակվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը, իսկ այն բնակիչ բաժանորդների […]

̰
Արցախի ԱԺ հերթական նիստում ընդունվել են օրենքներ

16:59 25.11.2021

Նոյեմբերի 25-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ կայացել է խորհրդարանի հերթական նիստը։ Օրակարգի առաջին հարցը ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն էր, որը նախօրեին արժանացել էր գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանը։ 2 կողմ, […]

̰
Ապաշրջափակված երթուղիներով միջազգային փոխադրումները պետք է իրականացվեն միջազգային համաձայնագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա․ Զախարովա

16:40 25.11.2021

«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման համար՝ իհարկե, հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը»։

̰
Այժմ ուշադրությունը կենտրոնացված է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման վրա․ Զախարովա

16:28 25.11.2021

Ինչ վերաբերում է բարձր մակարդակով հանդիպմանը, Զախարովան նշել է, որ դա մեկնաբանելը նախագահի վարչակազմի իրավասությունն է։

̰
ԵԱՀԿ ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

15:52 25.11.2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ քննարկումն իր նպաստը կունենա վստահության մթնոլորտի և երկխոսության մշակույթի վերականգնման գործում, թույլ կտա կոնսենսուսային մոտեցում ցուցաբերել արդի խնդիրների հարցում։

̰
ՀՀ կառավարությունն Արցախին 13 մլրդ 533 մլն դրամ է հատկացրել

14:59 25.11.2021

Կառավարությունն ընդունել է Արցախի բնակչության 2021թ. դեկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական և կրթության ծրագրեր ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ որոշում: Գումարը կազմում է 13 մլրդ 533 մլն դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ սա […]

̰
Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի Արցախի հարցը

14:45 25.11.2021

Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ այսօր գումարվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Քննարկվելու են նոր ռազմական գործողությունները հետախուզության կողմից տրամադրված զեկույցների հիման վրա: Խոսվելու է Արցախում, Արևելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում […]

̰
Կասկածելի հայտարարությունների հանդիպելու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ

14:35 25.11.2021

Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր: «Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց: Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին: Կասկածելի հայտարարությունների հանդիպելու […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք, 3 մահ է գրանցվել

11:14 25.11.2021

Նոյեմբերի 24-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 129 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ. Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ

21:50 24.11.2021

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին: Այն նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձեւի ընդունման մեկամյակին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսք է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, […]

̰
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

19:25 24.11.2021

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից […]

̰
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է մեկամսյա կարանտին

19:13 24.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում, ըստ որի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված՝ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ի ժամը 17:00-ից մինչև դեկտեմբերի 24-ի ժամը 17:00-ը: Կարանտինի կատարման համակարգումը վերապահվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանին: Կարանտինի ընթացքում կկիրառվեն հետևյալ հիմնական միջոցառումները և սահմանափակումները՝ 1. Արցախի Հանրապետության […]

̰
Մատաղիսում hայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

18:38 24.11.2021

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Արցախի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսի ուղղությամբ: Հայտնաբերվել է ևս 1 աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման […]

̰
Կարմիր խաչից հերթական աջակցությունը Արցախի ԱԻՊԾ-ին

18:03 24.11.2021

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը տրամադրել է վիրակապական գործիքների հավաքածու՝ որոնք պարունակում են վիրակապեր, հակասեպտիկներ և առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ այլ պարագաներ, տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից: «Նվիրաբերված իրերը նախատեսված են ԱԻՊԾ-ի առաջին օգնության հավաքածուները համալրելու, ինչպես նաև համանուն դասընթացների ժամանակ օգտագործելու համար: Այս աջակցությունը երկու կառույցների համագործակցության […]

̰
Արցախի ԱԻՊԾ տնօրենի ղեկավարությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն

17:08 24.11.2021

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ծառայության ղեկավար կազմը: Քննարկվել են առաջիկա անելիքները, հակիրճ ամփոփվել է նախորդող ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ձմեռային փուլում ծառայությանն առնչվող մի շարք հարցեր: Առանձին ուշադրություն է դարձվել կրտսեր խմբի հետ անցկացվող պարապմունքներին ու ուսումնավարժություններին, որոնք օր օրի ավելի […]

̰
ԱՀ ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

15:17 24.11.2021

Նոյեմբերի 24-ին ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Քննարկվել են նոյեմբերի 25-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։ Նիստի քննարկմանն է ներկայացվում ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք է գրանցվել

11:38 24.11.2021

Նոյեմբերի 23-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 76-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Ռուս խաղաղապահները Շուշիի շրջանում մոտ 2 հա տարածք են ականազերծել

10:42 24.11.2021

Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում սկսել են մաքրել և ականազերծել պայթյունավտանգ առարկաներից Լեռնային Ղարաբաղի հնագույն հայկական գերեզմանոցի տարածքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Շուշիի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման […]

̰
Կանգնիր Արցախի կողքին. դեկտեմբերի 10-ին կանցկացվի հեռուստամարաթոն

10:33 24.11.2021

Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը դեկտեմբերի 10-ին կանցկացնի հեռուստամարաթոն՝ «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի Սփյուռքի և միջազգային կառույցների հետ կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ը պատահական չէ ընտրված: «Դեկտեմբերի 10-ը հատկանշական է այն առումով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվել է ԼՂ-ի անկախության հանրաքվեն: Այդ նույն […]

̰
Ջրականի շրջանից hայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

19:45 23.11.2021

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները մեկ ջոկատով իրականացրել են Արցախի օկուպացված հարավային թևում` Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Հայտնաբերվել է ևս 2 աճյուն Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից […]

̰
BACK_TO_TOP