TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

ԱՐՑԱԽ

Ժան Իվ Լը Դրիանը վերահաստատել է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը նպաստելու Ֆրանսիայի կամքը

11:32 11.11.2021

Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ավարտից մեկ տարի անց, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար պարոն Ժան-Իվ Լը Դրիանը երկկողմ առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով վերջիններիս Ֆրանսիա կատարած այցի շրջանակում։ Երկկողմ այդ հանդիպումների ավարտին, նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համատեղ հանդիպումը՝ Մինսկի խմբի […]

̰
Արցախի նախագահը անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրել

19:59 10.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ անվտանգային հարցերով խորհրդակցություն է հրավիրել: Երկրի ղեկավարը նշել է, որ չնայած 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարից հետո կատարվել են լայնածավալ աշխատանքներ բնակչության անվտանգության ապահովման համար, սակայն հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրահրած սադրանքների՝ թիրախային […]

̰
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել

19:42 10.11.2021

Նոյեմբերի  10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Նիստի քննարկմանն է ներկայացվել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ  իրավիճակներում բնակչության […]

̰
Ռուսաստանը կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերի վերսկսումը Ղարաբաղ

18:58 10.11.2021

Ռուսաստանը կարևոր է համարում որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով այցերը Ղարաբաղ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կարծում ենք, որ կարևոր է որքան հնարավոր է շուտ վերսկսել (ԵԱՀԿ Մինսկի խմբի) համանախագահների ամբողջական ձևաչափով ուղևորությունների պրակտիկան այս տարածաշրջան (Ղարաբաղ)»,- ասել է նա։ Նրա խոսքերով` […]

̰
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալին

18:46 10.11.2021

Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին: Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ: ԱԺ նախագահը  ներկայացրել է  2020թ. ավերիչ  պատերազմի  հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը: Իշխան Սաղաթելյանը  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար […]

̰
Ամեն ինչ անելու ենք մեր բնակչության անվտանգության մակարդակը բարձրացնելու համար. Արցախի նախագահ

18:15 10.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել արցախյան վերջին պատերազմում ռազմական գործողությունների դադարեցման մեկ տարվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում փխրուն հրադադարի հաստատումից հետո անցել է մեկ տարի։ Այդ ընթացքում ամենօրյա ռեժիմով Արցախի իշխանությունները, ՀՀ ու Սփյուռքի աջակցությամբ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ, ջանում են լուծել պատերազմի հետևանք հանդիսացող տարաբնույթ խնդիրները` […]

̰
Նաիրուհի Ալավերդյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի համար․ ԱՀ նախագահ

16:28 10.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 10-ին ցավակցական հեռագիր է հղել ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նաիրուհի Ալավերդյանի ընտանիքին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հեռագրում ասված է. «Սրտի խոր կսկիծով տեղեկացա ԼՂՀ ժողովրդական արտիստուհի, «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի, Արցախի դուստր Նաիրուհի Ալավերդյանի մահվան մասին: Նաիրուհի Ալավերդյանի մահը մեծ կորուստ է մեր ժողովրդի […]

̰
Ի գիտություն Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցիների

16:21 10.11.2021

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբն իրազեկում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին․ «Հիշեցնում ենք, որ օպերատիվ շտաբում գործում է նաև հոգեբանի ծառայություն և նույն հասցեում հատկացված է գրասենյակ, որտեղ կարող եք դիմել խորհրդատվության նպատակով՝ առանց տարիքային սահմանափակման: Հոգեբանի ծառայությանը կարող են դիմել՝ ➢ անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ընտանիքի անդամները, հարազատները. ➢ գերության մեջ եղած […]

̰
Կայացել է ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

13:25 10.11.2021

Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Գրիգորյանի նախագահությամբ նիստ է հրավիրել: Օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումն էր: Նիստին […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն առցանց բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի իրացման հարցը

12:24 10.11.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 10-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կրթության հիմնախնդիրները: Հանդիպման օրակարգում ներառված են հարցեր կրթության մեջ ներդրումների, գլոբալ կրթության համագործակցության մեխանիզմների, COVID-19 համավարակի ազդեցությունը Կայուն զարգացման նպատակ 4-ի (Որակյալ կրթություն) վրա և այդ առնչությամբ հանձնառությունների մշտադիտարկման, ինչպես նաև կրթության […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել

12:20 10.11.2021

Նոյեմբեր 9-ին կատարվել է 343 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 162 վարակակիր: Բժիշկները 22 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք: Հիվանդը 80-ամյա […]

̰
Արտակ Բեգլարյանը նշել է հինգ հենասյուներն ու որակները, որոնց վրա պետք է կառուցենք Արցախի երկարաժամկետ ապագան

12:18 10.11.2021

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցին շատ բան կա ասելու, վերլուծելու, անելու, սակայն ամենակարևոր ասելիքն այն է, որ մենք պարզապես պարտավոր ենք ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում այն բոլոր արժեքների համար, որոնց համար էլ մեր տղաները գնացել են գիտակից ինքնազոհողության: Այս մեկ տարին […]

̰
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը․ ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

11:16 10.11.2021

Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ցայսօր շարունակվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով ՌԴ ուժերի խաղաղապահ առաքելությունը: Խուճապային մթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունը հայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն […]

̰
Արցախի մի շարք տարածքներում այսօր կիրականացվեն զինամթերքի պայթեցման աշխատանքներ

10:52 10.11.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, սակրավորական խմբերը զինամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկ փողոցում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի և Բերդաշեն համայնքների տարածքներում: ԱԻ պետական ծառայության սակրավորները՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված ռազմամթերքը որպես կանոն […]

̰
Ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից ագրեսիվ պատերազմական գործողությունները փոխակերպվել են Արցախի բնակչությանն ահաբեկելուն, Արցախը հայաթափելուն․ ԱՀ ՄԻՊ

23:57 09.11.2021

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը դիտավորյալ և նպատակային կերպով շարունակել է Արցախի բնակչության դեմ հանցավոր գործողությունները, որոնց մասին անցած մեկ տարվա ընթացքում բազմիցս հայտարարել ենք և իրազեկել միջազգային կառույցներն և իրավապաշտպան կազմակերպություններին։ Ինչպես գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, թեև հայտարարությամբ լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվել են, սակայն […]

̰
Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 56 հանցագործություն․ ԱՀ դատախազություն

21:54 09.11.2021

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը դադարեցրեց ակտիվ ռազմական ագրեսիան` հետագա գործողություններով անցնելով արցախահայությանն ահաբեկելու և Արցախը հայաթափելու ծրագրի իրագործմանը: 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 56 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 43 քրեական գործ: […]

̰
Լավրովը Սուրբ Աթոռի քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

19:53 09.11.2021

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը, Լավրովը նշել է, որ քննարկվել է իրավիճակն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ: «Մենք մանրամասնորեն […]

̰
Պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը. Արցախի ԱԺ

15:55 09.11.2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններ 44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի առիթով որոշել էին Ստեփանակերտի Ազատության հրապարակում միասնության և նահատակների ոգեկոչման հանրահավաք կազմակերպել, սակայն, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ տեմպերով տարածումը՝ որոշեցին արտահերթ նիստում հանդես գալ հայտարարությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: «2020թ․ նոյեմբերի 9-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացել էր ընդամենը մի քանի 100 […]

̰
Սանիտարական կանոնները պահպանելով՝ ԱՀ ՔԿ-ում շարունակվելու է քաղաքացիների ընդունելությունը

15:35 09.11.2021

ԱՀ առողջապահության նախարարի 05․11․2021թ․ թիվ 256-Ա հրամանով հաստատված՝ կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները պահպանելով՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում շարունակվելու է քաղաքացիների ընդունելությունը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, ընդունելության, ինչպես նաև քննիչի աշխատասենյակում կատարվելիք քննչական գործողություններին մասնակցելու ժամանակ պարտադիր է դիմակ կրելը, համապատասխան միջոցներով ախտահանվելը, ջերմության հեռահար ստուգում անցնել և սոցիալական […]

̰
Շուշեցի հայ ճարտարապետների գործերի ցուցադրությունը խորհրդարանում

14:28 09.11.2021

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպվել է շուշեցի հայազգի ճարտարապետների գործերի ցուցադրությունը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ:   Ներկայացված պատկերները փաստում են, որ հայ ճարտարապետների նախագծած շինությունների շնորհիվ գավառական Բաքուն դարձել է քաղաք և […]

̰
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին

13:42 09.11.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Նշվում է, որ երկրի ղեկավարը եղել է նաև զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին:

̰
Արցախի ԱԺ-ն ընդունել է «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» ԱՀ ԱԺ հայտարարությունը

13:30 09.11.2021

Նոյեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ, որը վարում էր խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Օրակարգում մեկ հարցի քննարկում էր՝ «Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու անօտարելի իրավունքի մասին» ԱՀ ԱԺ հայտարարությունը: Նախքան օրակարգային հարցին անցնելը ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձ կատարեց օրվա տարելիցի առիթով՝ ընդգծելով արցախյան 3 պատերազմներում Ադրբեջանի ցուցաբերած վայրագ ու նենգ […]

̰
Շուշիի մոտ ադրբեջանական կողմի կրակոցներից տուժածներից երկուսի վիճակը միջին ծանրության է, մեկինը՝ կայուն ծանր

13:13 09.11.2021

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել

12:36 09.11.2021

Նոյեմբեր 8-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]

̰
Ադրբեջանի կողմից համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ ու որակ են ստացել

12:15 09.11.2021

Ինչպես նախկինում արդեն հաղորդվել էր, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները: Երեկ ԱՀ դատախազություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում […]

̰
Շուշիի մոտակա խաչմերուկում տուժած քաղաքացիներից մեկի վիճակը կայուն ծանր է, մյուս 2-ինը՝ միջին ծանրության

12:08 09.11.2021

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում վիրավորում: Մյուս 2 վիրավորվածների Արմեն […]

̰
Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղու» աշխատակցի սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն․ հարուցվել է քրգործ

11:10 09.11.2021

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ 2021թ․ նոյեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողի կողմից Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում արցախահայությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու նպատակով, ազգային ու կրոնական ատելության շարժառիթով, հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ […]

̰
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԳՆ հայտարարությունը

10:30 09.11.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել․ «Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։ Այն թույլ է տվել վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից […]

̰
ԱՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Շուշիի տակ» կոչվող տեղանքում կատարվածի վերաբերյալ

10:14 09.11.2021

2021թ. նոյեմբերի 08-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, […]

̰
ԼՂ Հակամարտության համապարփակ լուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. ԱԳՆ

09:51 09.11.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական […]

̰
BACK_TO_TOP